Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտածելու տեղիք տված միջադեպ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից հետո Արցախում նոր զինվոր վիրավորվեց։ Հունվարի 13-ին ՊԲ-ն հայտարարեց հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մասին, որի հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող: Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք պարզելու համար կատարվում է քննություն: Հատկանշական է, որ հրադադարի խախտման դեպքը տեղի է ունենում հունվարի 11-ին մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարբեր հարցեր՝ կապված արցախյան գոտում իրավիճակի և հետագա զարգացումների հետ: Միևնույն ժամանակ, հրադադարի ռեժիմի խախտումը փաստորեն տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին զուգահեռ, որում ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահին ներկայացրել է հունվարի 11-ի հանդիպման մանրամասներ:

Հատկանշական է և այն, որ նախօրեին Էրդողանը հայտարարել է, թե Արցախում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցություն ապահովելով՝ աշխարհին ցույց կտրվի ռուս-թուրքական գործընկերության արդյունավետությունը: Էրդողանի հայտարարությունը բավականին բազմիմաստ է և, չնայած առերևույթ իմաստին, բավականին բազմաշերտ: Փաստացի քիչ չէ հավանականությունը, որ Անկարային դուր չի եկել մոսկովյան հանդիպումը: Ռուս-թուրքական գործակցության մասին Էրդողանի հայտարարությունը ավելի շուտ հնչում է որպես ՌԴ հասցեին շանտաժ:

Միաժամանակ գաղտնիք չէ, որ Արևմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող ու թուլացող Ռուսաստանը էապես զգում է Թուրքիայի հետ գործակցելու կարիքը: Էրդողանն, ըստ էության, ավելի շուտ Պուտինին է ակնարկում, որ Ռուսաստանի համար այդքան ցանկալի համակեցության ռեժիմը հնարավոր է միայն Թուրքիայի հետ գործակցելով: Անկարան, ըստ երևույթին, նկատում է, որ Մոսկվան արցախյան հարցում հայ-ադրբեջանական լարվածության թուլացման և համակեցության ռազմավարական հեռանկարը փորձում է առաջ մղել նաև հենց Թուրքիայի ազդեցությունը և դերակատարումը թուլացնելու նկատառումով, պատերազմով խաղի մեջ մխրճված Թուրքիային, այսպես ասած, խաղաղությամբ խաղից դուրս բերելու նկատառումով: Ահա այդ իրողության պայմաններում, Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին զուգահեռ, Արցախում հրադադարի խախտման հանգամանքը կարող է վկայել հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից Թուրքիայի դժգոհության մասին:

Սա, իհարկե, հնարավոր մեկնաբանություն է, որովհետև հրադադարի խախտման ստույգ հանգամանքների պարզ չլինելու պարագայում բարդ է ասել՝ այն ուներ լայն քաղաքակա՞ն համատեքստ, թե՞ պարզապես դեմ դիմաց կանգնած զինվորական ստորաբաժանումներին բնորոշ իրողություն է: Միամիտ է կարծել, որ ռուս խաղաղապահների ռեգիոնալ ներկայությունը բացառելու է որևէ կրակոց կամ միջադեպ: Ռուս խաղաղապահների ներկայությունը թերևս էապես չեզոքացնում է պարզապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն միջադեպերի հարցում չկա որևէ երաշխիք, ըստ այդմ՝ հայկական ուժերից պահանջվում է գերզգոնություն:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյուն
Ամենադիտված