Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակասում եք, որ ի՞նչ անեք․ պարադոքսալ վեկտորներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, հունվարի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի և հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումները։ Միանշանակ պիտի ողջունել, որ ԱԳՆ-ն ինքնուրույն քայլ է ձեռնարկել և համարձակվել է Նիկոլ Փաշինյանից խլել վերջինիս մենաշնորհ համարվող «թեման», չնայած, դատելով բովանդակությունից, նամակում ոչ մի նոր բան չի ասվել։ Միակ «նորն» այն է, որ նամակը փաստում է, թե ՀՀ արտաքին քաղաքականության երկու գլխավոր կոնստրուկտորները՝ վարչապետը և ԱԳ նախարարը, իրենց առաքելության մեջ ոչ միայն չեն ներդաշնակվում, այլև հակասում են միմյանց։

Ամսաթվից՝ հունվարի 12, պիտի ենթադրվեր, որ Այվազյանի նամակը ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղվել է Մոսկվայում տեղի ունեցած Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների «լույսի ներքո», բայց արի ու տես՝ ամենևին այդպես չէ, ինչն էլ հիմք է տալիս մտածելու, որ մեր երկու գործիչները խաղում են խորապես աններդաշնակ, ավելին՝ միմյանց հակասելով։ Ավելին, ԱԳ ղեկավարն իր նամակի տոնայնությամբ և Ադրբեջանը որպես ագրեսոր, բարբարոս պետություն ներկայացնելու դիրքորոշմամբ սրում է այն հակասությունը, որն առկա է հարևան պետության հետ բարիդրացիական ինչ-ինչ ծրագրեր կազմելու և դրանց իրականացմանը լծվելու հայկական կողմի հրճվալից պատրաստակամության միջև։

Ըստ էության, Այվազյանն անխնա քննադատում է Ադրբեջանին, իսկ Նիկոլն՝ իր թիմով, երախտապարտ է նրան «տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար» և տեղի ունեցածը «դիվանագիտական կարևոր հաղթանակ» է համարում։ Նախարարը նամակում նշել է նաև, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, ավերածությունների, հայկական հուշարձանների պղծման ու վանդալիզմի:

Հենց այստեղ հարց է առաջանում, եթե այդպես է, ապա ձեր սիրելի Փաշինյանն ինչպե՞ս է ստորագրել մի նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ առանց ռազմագերիների, պատանդների և զոհվածների դիակների փոխանակում ենթադրող՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների կատարման ուղղակի պնդման։ Չէ՞ որ այս հարցը կարող է ծագել նաև Գուտերեշի գլխում․ դուք ի՞նչ պատասխան ունեք սրան։ Վերջին հաշվով՝ ի՞նչ եք ակնկալում Գլխավոր քարտուղարից։ Հազիվ թե՞ Գուտերեշն արժանապատիվ բանակցություններ վարելու դասընթացներ անցկացնի ՀՀ կառավարության համար, կամ, ասենք, հոգեբանական խորհրդատվություններ իրականցնի։

Անդրանիկ Կիրկոսյան

www.1or.am 

Ովքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում է
Ամենադիտված