Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետություն թե՞ խմբագրապետություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր հստակ ունենք մի իրավիճակ․ փաստ է, որ այս իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով կորցրինք Արցախի մեծ մասը, տվեցինք հազարավոր զոհեր, գերիներ, ունենք հազարավոր հաշմված երիտասարդներ: Արդեն վտանգված է ՀՀ-ն իր սահմաններով, իր պետականությամբ: Նոր պատերազմը յոթ սարի ետևում չէ. Կարսում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու թշնամու առջև խեղճի կեցվածք ընդունած Նիկոլ Փաշինյանը դրա վկայությունն են: Սակայն հասարակությունը, կարծես թե, խորը նիրհի մեջ է, չի ուզում ընկալել իրականությունը, չի ուզում ընդունել, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի չարիք է Հայաստանի և հայերի համար, ու նրա հեռանալը պարզապես կենսական անհրաժեշտություն է: Եվ ցանկացած խնդրի, եղած ու սպասվելիք արհավիրքի մասին լսելիս շատերն արձագանքում են` բա լա՞վ էր, որ նախկինները «կերան, թալանեցին, ծախեցին, աթոռակռիվ նախկինները չգան»:

Ակնհայտ է, որ հասարակությունը կորցրել է իրականության զգացումը: Այո, նախկիններին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց այն, ինչ արեց Փաշինյանն Արցախի ու ՀՀ պետականության հետ, նախկիններից ոչ մեկը չի արել։ Երբ փորձում ես հասկանալ, թե, ինչպես Փաշինյանի ուսապարկերից մեկն էր ասել, շարքային պողոսն ինչու է այդքան վառված նախկիններից և Փաշինյանի ո՞ր արածից է այդքան գոհ, հասկանում ես, որ պողոսն էլ գոհ չէ Փաշինյանից, բայց վախենում է կամ ամաչում խոստովանել՝ լոռեցիք մի լավ խոսք ունեն՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» մտածողությամբ: Եվ բնականաբար կարևոր չէ, որ էշը, որին սխալմամբ նստել է, գնացել հասել է անդունդի եզրին և ուր որ է` գլորվելու է, պողոսն էլ` հետը: Պողոսը չի կարողանում իր մեջ հաղթահարել և ընդունել սխալված լինելու փաստը: Ակնհայտ է, որ Պողոսը վախենում է հաշվեհարդարից, վախենում է, որ կկորցնի իր «իշխանությունը» տեղական ֆեոդալի, գյուղապետի, մարզային «նախկինի» նկատմամբ, որը «հեղափոխությունից» հետո մի քիչ խելոքացել է ու պողոսի հետ զգույշ է վարվում: Բա որ իր տեղական «նախկինը» վերադառնա ու իր հետ հաշվեհարդա՞ր տեսնի` 2018-ի համար:

Արցախյան երկրորդ պատերազմի իշխանական բացատրությանը պողոսը հավատում է, հավատում է, որ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունը Փաշինյանը ստորագրել է, որպեսզի 20-30-35 հազար զինվորի կյանք փրկի: Դրանից բաց Պողոսը վստահ է, որ դրանով Փաշինյանը փրկեց իր ու իր որդու կյանքը: Պողոսը վստահ է, որ եթե նախկինները գան, նորից պատերազմ են սկսելու, ու նորից զոհեր ենք ունենալու: Պողոսը չի ուզում ընդունել, որ պարտված Փաշինյանի մնալով է պատերազմի վտանգն իր գլխին կախված, եւ արդեն ՀՀ տարածքում ու ավելի վատ հետեւանքներով: Պողոսը չի ուզում հասկանալ, որ Փաշինյանն առանց պատերազմի էլ է հայերի տները, գյուղերը տալիս թուրքին, թուրքն էլ որտեղից ու երբ ուզի` հայերից գերի է տանելու, սպանելու է, քանի դեռ երկիրն անտեր է, ավելի ճիշտ` Փաշինյանի ձեռքին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի
Ամենադիտված