Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդ օրը նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի բոթը լսելուն պես հայրենիքի պաշտպանությանը եկան ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչներ։ Պատերազմի օրերին շատ էին անգամ երիտասարդ աղջիկների և կանանց կամավորագրումը։ Ամեն մեկը փորձում էր իր օգուտը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։

Սեպտեմբերի 27-ին իրեն վստահված դիրքն էր պաշտպանում նաև զինվորական Իրինա Լավրենտի Մուսայելյանը։  Իրինան ծնվել է 1979 թ. փետրվարի 10-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում․ «Քույրս ամուսնացած էր, տարիներ առաջ մահացավ նրա ամուսինը։ Իրինան ունի 23 տարեկան մեկ տղա, որը ամուսնացած է և ունի երկու երեխա, իսկ երրորդը շուտով կծնվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Իրինայի քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը։

Իրինան ազատ ժամանակ սիրում էր համեղ խմորեղեններ պատրաստել, սիրում էր նաև գործել շյուղով․ «Քույրս շատ բարի է, հոգատար, կյանքը սիրող, ժպտերես․ երբեք ցույց չի տվել իր ներսի ցավը։ Իրինան շատ է սիրում փոքր երեխաների, մեծ հավատ ունի դեպի Աստված, գրեթե ամեն կիրակի եկեղեցի էր գնում»,- նշեց անհետ կորածի քույրը։

 Վերջինս ասաց, որ քույրը բնույթով վախեցող չի, համարձակ է ամեն տեղ և ամեն հարցում․  «Անգամ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ չի վախեցել, մենք բոլորս վախեցած էինք և անդադար լաց էինք լինում, բայց ինքը հանգիստ էր։ Այն ժամանակ դեռ 14 տարեկան էր, բայց արդեն նկատելի էր ներսի համարձակությունը»,- վերհիշեց Քրիստինեն։

Իրինան 4 տարի է, ինչ զինվորական է, շատ է սիրել իր աշխատանքը և հպարտությամբ կատարել է իրեն վստահված ցանկացած առաջադրանք․  «Բոլորի կողմից սիրված ու հարգված է, նույնն էլ ինքն է բոլորի հանդեպ։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Դրմբոնի զորամասում» ,- պատմեց մեր զրուցակիցը։

Պատերազմի մասին լուրը լսելուն պես սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ Իրինան արդեն Թալիշում էր․․․ «Սեպտեմբերի 27-ին մինչև ժամի չորսը խոսել ենք քրոջս հետ, սակայն դրանից հետո ու մինչ օրս որևէ կապ չենք կարողացել հաստատել նրա հետ»,- ցավով նշեց Իրինայի քույրը։

Թեև Իրինայից պատերազմի առաջին իսկ օրվանից լուր չի եղել, բայց ըստ ականատեսների խոսքերի` նրանք երկար ժամանակ կռիվ են տվել՝ իրենց հրամանատարը տանկ է խփել, ինչից հետո էլ թշնամին իրենց ուղղությամբ սկսել է  հարվածներ հասցնել․ «Վերջին անգամ, որ խոսել էինք, ասաց՝ շատ ահավոր վիճակ է, կարծես` երկնքից կարկուտ  թափվի։ Որքան էլ որ քույրս միշտ համարձակ է եղել, բայց այդ օրը ես նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»,- նշեց Քրիստինեն։
Ըստ անհետ կորածի քրոջ խոսքերի՝ մինչև այսօր որևէ իր չեն գտել իր քրոջից և ոչ էլ մարմինը․ «Մայրս ԴՆԹ-ի անալիզ է հանձնել, սակայն դեռ որևէ արձագանք չկա։ Իրենց վաշտից 10 հոգի զոհվել են, իսկ 5-ը համարվում են անհետ կորած։ Մենք չենք բացառում նաև քրոջս գերի լինելու տարբերակը»,- եզրափակեց անհետ կորածի քույրը։
 
Զվարթ Պետրոսյան
 
 
         
 

 

Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային
Ամենադիտված