Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարիֆի գեոստրատեգիկ այցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը պատրաստվում է ռեգիոնալ մեծ այցի՝ Ռուսաստան, այնուհետև Անդրկովկասի երեք երկրներ: Զարիֆը նաև հայտարարել է, որ քննարկում են Թուրքիա այց կազմակերպելու հնարավորությունը: Մեծ հավանականությամբ, Իրանի արտգործնախարարի այցը վերաբերում է 3+3 ձևաչափին, որի վերաբերյալ Թեհրանը խոսում էր դեռևս Արցախի դեմ պատերազմի օրերին: Այն ժամանակ ռեգիոնալ շրջագայության ելավ Իրանի նախագահի ներկայացուցիչը՝ փոխարտգործնախարար Արագչին, որը կողմերին էր ներկայացնում ռեգիոնալ կարգավորման իրանյան պլանը: Այդ պլանը, ըստ էության, մերժվեց, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեցին պատերազմը և թուրքական ազդեցությունը ամրապնդեցին Իրանի հյուսիսային սահմանին, այնտեղ չեզոքացնելով ռուսական ազդեցությունը:

Նոյեմբերի 9-ին ռեգիոնալ հանգուցալուծման հարցում Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին առանց Իրանի: Իրանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը հյուսիսային սահմանին, ինչը հատկանշական էր՝ տեղի ունեցավ պատերազմից հետո: Ասել կուզի, Թեհրանը նոյեմբերի 9-ից հետո սպասում է վտանգներ: Մեծ հավանականությամբ, Թեհրանը թուրքական հաղթանակը համարում է ՆԱՏՕ հաղթանակ, ըստ այդմ՝ համարում է, որ հյուսիսային սահմանին Թուրքիայի միջոցով ազդեցություն է ստանում ՆԱՏՕ-ն: Թուրքիան պատերազմից հետո հրապարակ բերեց 6-ի ալյանսի գաղափարը՝ դարձյալ 3+3 սկզբունքով: Դա, ըստ էության, պատերազմի ընթացքում Իրանի առաջ քաշած գաղափարի որոշակի թուրքական ինտերպրետացիա է: Սակայն այս դեպքում, արդեն այն ստատուս-քվոյից հետո, որ հաստատեց Թուրքիան:

Հետևաբար, Թուրքիան փորձելու է 6-ի ալյանսի գաղափարը ծառայեցնել ընդամենն իր դիրքերը ռեգիոնում ամրագրելուն: Այդ պարագայում ի՞նչ է անելու Թեհրանը, որը ռազմավարական իմաստով Արցախի դեմ պատերազմի տանուլ տված կողմ է: Թեհրանը ընդունելո՞ւ է 6-ի գաղափարը, փորձելով դրա դիմաց Անկարայից ստանալ որոշակի երաշխիքներ, որ Թուրքիան հյուսիսային սահմանում չի գործի Իրանի դեմ՝ ՆԱՏՕ ռազմավարության համատեքստում, թե՞ Իրանը փորձելու է Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում ստանալ ընդհանուր համաձայնություն Թուրքիային զսպելու տրամաբանության շուրջ: Այդ տարբերակը Հայաստանի համար աջակցության արժանի տարբերակ է՝ ի տարբերություն Թուրքիայի հետ պայմանավորվելու հավանական տարբերակին: Որովհետև Հայաստանը գործնականում միակն է ռեգիոնում, որը չունի Թուրքիայի հետ պայմանավորվելու ռեսուրս:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ» Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ) Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)«Բիթլզ» ռոք խումբը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT մրցանակաբաշխությանը Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում վճարումների համար սարքերը Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրա Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան. ԱԳ փոխնախարար Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտինՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կան վիրավորներ Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ոչ ալկոհոլային օղիԻնչ եղանակ է սպասվումՎաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում «Խաղեր է տալիս Արևմուտքի հետ. Փաշինյանը Պուտինին խնդրել է վատ չմտածել Հայաստանի մասին» «Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը․ պատմության այս օրը (24 հունվար)Մոսկվան և Կիևը ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների Մարզերում ձյուն է տեղումՆշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքիցՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից Որոշ հասցեներում ջուր չի լինի5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀԷՑ-ը պլանային անջատումների մասին է հայտնում Ռուբլին շարունակում է աճելՀայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 25 անձի տուգանք. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» Տավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց
Ամենադիտված