Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային կեղծիք․ թերհավաքագրում, որն արդեն փաստ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստ է այն, որ սուտն ու կեղծիքն այսօր պետական կառավարման համակարգի անբաժանելի բաղադրիչն են։ Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ պետբյուջեի հարկային եկամուտների ցուցանիշների մասին խոսելիս, ՊԵԿ ղեկավարից մինչև վարչապետի աթոռին հայտնված մարդ, փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ լավ է, հարկային եկամուտները կատարվում և գերակատարվում են։ Մինչդեռ, ընդհակառակը, անցած տարի՝ 2020թ․-ին պետբյուջեի հարկային եկամուտների խայտառակ թերհավաքագրում է տեղի ունեցել։ Դրա մասին վկայում են հենց ՊԵԿ հրապարակած տվյալները։ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում հավաքվել է 1,385 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որն անցած տարվա համեմատ նվազել է 5,4 տոկոսով։ Սա համեմատենք նախորդ տարվա 2019թ․-ին հավաքված 1,464 մլրդ դրամ հարկային եկամուտների հետ։ Կստացվի, որ 2020թ․-ին հավաքված հարկային եկամուտները նվազել են 79 մլրդ դրամով։ Սակայն սա ամբողջը չէ։

Այժմ ներկայացնենք տարվա սկզբին նախատեսված եկամուտների և իրականում հավաքվածի միջև տարբերությունը։ Տարվա ընթաքցքում կառավարությունը երկու անգամ նվազեցրեց պետբյուջեի հարկային եկամուտները՝ նախատեսված 1,602 մլրդ դրամից իջեցնելով 1,320 մլրդ դրամի։ Փաստացի հավաքվել է 1,385 մլրդ դրամ, որը 55 մլրդ դրամով ավելի է նվազեցված 1,320 մլրդ դրամից և 217 մլրդ դրամով պակաս սկզբնական 1,602 մլրդ դրամից։ Եվ սա ՊԵԿ ղեկավարները ներկայացնում են որպես գերակատարում։ Ցինզիզմ է, իհարկե, երբ տարվա ընթացքում երկու անգամ իջեցնում և սահմանում ես 282 մլրդ դրամով ցածր նիշ, ապա «հերոսաբար» հավաքում ես քո իսկ սահմանած ցածր նիշից 55 մլրդ դրամով ավելի գումար և ներկայացնում դա որպես գերակատարում։

Մյուս ցինիզմն այն է, որ վերոնշյալ 55 մլրդ դրամից 53 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված գումարն է։ Այսինքն, եթե այդ գումարը կառավարությունը չվերցներ, դժվարությամբ կհավաքեր անգամ իր կողմից իջեցված հարկային եկամուտները։ Պետք է հավելենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես էր հանրությանը խաբում բյուջեի եկամուտների երկու տարում իբր 1 մլրդ դոլարով ավելացման մասին։ Պաշտոնական ցուցանշներում սակայն այդ 1 մլրդ դոլարը գոյություն չուներ։ Նրա նշած երկու տարիների ընթացքում պետական բյուջեի եկամուտներն ավելանում էին այն չափով, ինչ չափով ավելացել են նախորդած տարիների ընթացքում և «աննախադեպ» ոչինչ չկար։

Եվ ահա առաջին իսկ փորձության դեպքում՝ կորոնավիրուս և պատերազմ, հարկային եկամուտների «աննախադեպ» ավելացման մասին փուչիկը պայթեց։ Եթե 1 մլրդ դոլարով ավելի հարկային եկամուտներ ավելի հավաքված լիներ 2018-2019 թթ․-երին, ապա դա առավել քան բավարար կլիներ կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված լրացուցիչ ծախսերը ծածկելու համար։ Գաղտնիք չէ, որ պետբյուջեի ծախսերը այդ տարիներին կտրուկ թերակատարվել էին։ Դրանք կամ թերակատարվել են, քանի որ եղած գումարը չի բավարարել, այսինքն գոյություն չի ունեցել լրացուցիչ հավաքված 1 մլրդ դոլար, կամ թերակատարվել են լրացուցիչ գումարի առկայության դեպքում ու հայտնի չէ, թե որտե՞ղ է այն և ինչպե՞ս է ծախսվել։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի
Ամենադիտված