Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խոսք, թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մի քանի լրատվամիջոցներին հարցազրույց տվեց Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի՝ հարցազրույցում հնչեցրած տեսակետներին, գնահատականներին չեմ անդրադառնալու, քանի որ, դատելով սոցիալական ցանցերում մինչ հարցազրույցն ու հարցազրույցից հետո առկա ակտիվությունից, հասկանալի է, որ գրեթե բոլորը նայել են այն, կամ եթե չեն նայել, ապա տարբեր ԶԼՄ-ների միջոցով տեղեկացվել են մանրամասներին։ Այսինքն արձանագրենք, որ այլևս կա որոշակի հանրային սպասում և պահանջ Ռոբերտ Քոչարյանի առնվազն հրապարակային խոսքը լսելու։ Այդ պահանջմունքը ձևավորվել է վերջին 2,5 տարում աստիճանաբար, իսկ պատերազմից հետո՝ կտրուկ։ Գաղտնիք չէ, որ Քոչարյանի իշխանության տարիներին խաղաղությունը ամենաամուրն է եղել, իսկ տնտեսության զարգացումը ամենադինամիկը։ Դրա մասին վիճակագրությունն է խոսում։

Պետք է անկեղծ լինել՝ Ռոբերտ Քոչարյանին կարելի է մեղադրել տարբեր հարցերում (դա առանձին անպայման կքննարկենք), բայց չի կարելի մեղադրել թույլ, անդեմ ու առհասարակ երկրի ու ժողովրդի համար վատ նախագահ լինելու մեջ։ Տվյալ դեպքում մեր երկրի համար ղեկավարի լավ կամ վատ լինելը նախևառաջ չափվում է ժողովրդի բարեկեցությամբ ու բանակի մարտունակությամբ։ Այդուհանդերձ ուրիշ է այսօրվա ասելիքս։

Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույցում ասաց, որ մասնակցելու է ընտրություններին ու կրելու է։ Սա նշանակում է, որ այլևս երկրորդ նախագահը ազդարարում է մեծ քաղաքականություն վերադառնալու, ավելին՝ երկրի ղեկավարի աթոռին կրկին հավակնելու վճռականության մասին։ Ով ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, հասկանում է, որ նա, առանց իրավիճակի և իր շանսերի լուրջ վերլուծության, նման պատասխանատու հայտարարություն չէր անի։ Ինչև, առաջ անցնենք։ Ռոբերտ Քոչարյանին նորից քաղաքական թատերաբեմ բերեց Նիկոլ Փաշինյանը։ Այո՛, հենց Նիկոլ Փաշինյանն իր «մուկն ու կատու» օպերացիաների շրջանակներում։ Շուրջ 2 տարի արդեն ֆարսի վերածված Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունները պետք է որ երկրորդ նախագահին աստիճանաբար տեղափոխեին քաղաքական գործընթացների կիզակետ։

Ինչը տեղի ունեցավ, քանզի պարզ է դառնում, որ դատավարությունն էլ պակաս քաղաքական բովանդակություն չունի։ Մինչպատերազմյան դատավարությունը և Քոչարյանի վերադարձի նկատմամբ հանրային պահանջմունքն այլ էր, հետպատերազմյանն՝ այլ։ Ստեղծված ծանրագույն իրավիճակում հազարավոր մարդիկ ճգնաժամային կառավարիչ են տեսնում Ռոբերտ Քոչարյանին։ Ու այս գործընթացը գլորվող ձնագնդի էֆֆեկտով մեծանում է։ Պարզ աքսիոմ է՝ եթե երկրի գործող ղեկավարից այլևս հույս ու ակնկալիք չկա, ժողովուրդը սկսում է այլընտրանք փնտրել։

Ամփոփենք։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք մասնակցելու ընտրություններին, հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, եթե ժողովուրդն իր քվեով տա այդ իրավունքը։ Առաջիկա վերլուծականներում մենք Ռոբերտ Քոչարյանին ավելի մանրամասն կանդրադառնանք։ Այսօր միայն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որ Քոչարյանը ցանկանա ու ավելին՝ լինի հանրային որոշակի պահանջ նրա քաղաքականություն վերադառնալու համար։ Թեժ է լինելու։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Հայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակ
Ամենադիտված