Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան անհեռանկար իրականության թացն ու չորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ամեն քայլափոխի մարդիկ հարցնում են՝ ինչ է լինելու, ամենուր մարդկանց դեմքին հուսահատության և պատային տրամադրություններ են։ Վստահաբար Նիկոլ Փաշինյան ճանաչող անձինք կհամաձայնեն, որ այս հակասական կերպարը, այնուամենայնիվ, մի քանի բնավորության գիծ ունի, որոնք կայուն են և նրա քայլերի առումով՝ որոշիչ։ Նախևառաջ՝ նա համառ է։ Համառությունը շատ լավ որակ է, երբ ծառայում է բարի նպատակներին և հօգուտ հասարակության։ Ցավոք, երկիրը ղեկավարող անձի համառությունը սովորաբար ծառայում է իր սխալը համառորեն առաջ տանելուն, խելացի խորհուրդները համառորեն չլսելուն, իր մտացածին պատկերացումներից ու ցանկալի իրականությունից կառչած լինելուն։ Այս տեսանկյունից պետք է արձանագրենք, որ նա այսուհետ ևս համառելու է և երբեք չի ընդունելու իր կատարած սխալները, չի նահանջելու իր նվաճած դիրքերից, տվյալ դեպքում՝ վարչապետի աթոռից, ընդառաջ չի գնալու հանրային պահանջին, եթե դա իր ցանկություններից ու պատկերացումներից չի բխում։

Եվ, ըստ այդմ, երբեք չի գիտակցելու, որ ինքը վարչապետի պաշտոնում ձախողված է, և օր առաջ հեռանալը բխում է իր, իր ընտանիքի, իր թիմի, հասարակության ու երկրի շահերից։ Ըստ էության, նա անձնային առումով պարտվել չգիտի և իր պարտությունն ընդունելու է միայն ծայրահեղ դեպքում՝ երբ ուրիշ ճար չլինի։ Եթե վերադառնանք այս երեք տարվա իրադարձություններին, ապա չեք կարող հիշել գեթ մեկ դեպք, որ նա սխալի կեսից հետ է կանգնել, ընդունել է, որ պարտվել է, փորձել է շտկել իր սխալը։ Նա այդպես էլ չհասկացավ, որ դատական համակարգի և ՍԴ-ի դեմ անպտուղ ու անհեթեթ պայքարը վնասում է մեր երկրին, և այդ ողջ գործընթացն իր մանր ամբիցիաների ու վախերի ծնունդն է։ Այս անցնող տարիներին ինչքա՜ն ռեսուրս ծախսվեց այդ համակարգը կոտրելու, ոչնչացնելու, մարդկանց մի խմբին մեկ այլ խմբով, որպես կանոն՝ ավելի վատերով փոխարինելու մարմաջին։

Պարտվել չկարողանալն էր պատճառը, որ նա համառորեն փորձում էր կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին, գործ հարուցել Խաչատուրովի նկատմամբ՝ անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու գնով։ Ապա, երբ անգամ հասկացավ, որ Պուտինի դեմ դուրս գալը վնասում է մեր երկրին, կրկին չնահանջեց իր դիրքերից՝ մինչև այն պահը, երբ դա սկսեց սպառնալ իր և մեր բոլորի ֆիզիկական գոյությանը։ Այս ամենին հավելենք ուժային կառույցների նկատմամբ այդ բարբարոսական մոտեցումը, այն համոզմունքը, որ դրանք իր անձնական շահերին ծառայող կառույցներ պետք է լինեն՝ հլու-հնազանդ իր հրահանգներին, ահռելի վնաս են հասցրել մեր երկրին, սակայն այս տարրական ճշմարտությունը նա չի գիտակցել և երբեք չի գիտակցի։ Պարտվել չկարողանալու հետևանք էր ոչ միայն ՍԴ դեմ ձեռնարկված ամոթալի ու տխուր արշավից այդպես էլ չհրաժարվելը, այլ նաև հենց 2020-ի պատերազմը։ Մինչև վերջին օրը ձգել այդ պատերազմը, չգնալ զիջման, երիտասարդների կյանքերը դնել իր ամբիցիաների զոհասեղանին, օր առաջ չկնքել համաձայնություն, ապա կնքել վատագույն համաձայնությունը, որը կարող էր երբևէ լինել, նորից բխում է նրա՝ պարտվել չկարողանալու տղայական հատկությունից։

Փոքր-ինչ հասուն մարդը, որը գիտակցում է, որ ցանկացած գործընթացում կա և՛ հաղթելու, և՛ պարտվելու հավանականություն, ժամանակին՝ պատերազմի առաջին օրերին, կհասկանար դա և կյանքեր կփրկեր, հող հայրենին այդպես անփառունակ չէր հանձնի։ Ի՞նչ է անելու Նիկոլը․ նա փորձելու է ոչ մի լուծում չտալ, ոչ մի փոփոխություն և քայլ չանել՝ հույսը դնելով այն բանի վրա, որ իրավիճակն ինքնիրեն «կներծծվի», ընդդիմությունն ու դժգոհները կհոգնեն, Բայդենը կօգնի, Պուտինն ու Ալիևը կհասկանան, որ իրենից վստահելի պարտնյոր չկա Հայաստանում։

Ըստ էության, մարդիկ արդեն հաշտվել են երկրում տիրող տոտալ և խոր ճգնաժամի հետ, որից դուրս գալու շանս չեն տեսնում։ Կլինեն կոռուպցիոն և ներիշխանական գզվռտոցներ, բացահայտումներ, որոնք նույնպես շատ մեծ ազդեցություն չեն ունենա մարդկանց գիտակցության վրա՝ Արցախի ու հազարավոր զոհերի ցավից հետո էլ ի՞նչը պետք է ազդի մարդկանց վրա։ Իշխանական կերակրատաշտից սնվողներով ու ֆեյքերով էլ կպահպանեն իշխանության անսասանության իմիտացիան և Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի միֆը, ու այդպես էլ կապրենք։ Ուղղակի հանրությունը կսկսի ապրել իր կյանքով, իշխանությունը՝ իր զուգահեռ իրականություններում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի
Ամենադիտված