Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նմանօրինակ որոշումները վերջնական գահավիժումը մի քայլ առաջ են գցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2021-ի հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել է առողջապահական և կրթական ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու գործընթաց, որն, ինչպես գիտենք, կազմում է 20 %: Արձանագրենք, որ խնդիրն ունի 2 կոմպոնենտ՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական։ Առաջին ասպեկտի մասով գործը թողենք մասնագետ տնտեսագետներին, իսկ քաղաքական մասով եզրակացություններ կանենք։

Այսպես՝ հարցի հետ կապված Orer.am-ին «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը հարցազրույց է տվել։ Տնտեսագետը մասնավորապես նշել է, որ որոշման ընդունումից հետո վերոնշյալ ուղղություններով ծառայությունները, բնականաբար, կթանկանան 20%-ի չափով, որն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ կառաջացնի թե՛ ծառայությունների մատուցման, և թե՛ հարկերի հավաքագրման առումներով: Խնդիրն այն է, որ առողջապահության և կրթության ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները մինչ այդ հարկվում էին միայն շահութահարկով, սակայն, հիմա, երբ դրան ավելանում է նաև ավելացված արժեքի՝ 20 % հարկման բեռը, նշանակում է, որ տնտեսվարողները պետք է ստիպված լինեն իրենց ծառայությունների գումարը նույն չափով բարձրացնել: Արդյունքում դրանք նվազ հասանելի կլինեն բնակչության աղքատ և միջին խավի համար: Տնտեսագետի կարծիքով՝ մյուս կարևորագույն խնդիրը՝ ստվերի ավելացումն է, քանի որ, եթե տնտեսվարողի վրա հարկային լրացուցիչ բեռ է ավելանում, ապա բիզնեսը ստիպված է լինում դրանից խուսափելու ելքեր որոնել: Առողջապահական ոլորտում, որպես կանոն, ստվերային դաշտ մտնելն ավելի հեշտ է, քանի որ վարչարարական գործիքակազմ չկա ստվերը բացահայտելու և հարկային դաշտ բերելու համար:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի հնարավոր ռիսկերին, «Աուդիտորների պալատի» նախագահի կարծիքով՝ այստեղ ևս խնդիրները մեծ են, որը կարող է հանգեցնել հասարակության դեգրադացմանը: Խնդիրն այն է, որ բնակչության նման աղքատության ցուցանիշների պայմաններում կրթական ծառայությունների 20% ավելացումը խոչընդոտ է հանդիսանալու՝ մատչելի կրթություն ստանալու իրավունքի առումով: Այսինքն, սրանով պետությունն ուղղակի ազդեցություն է ունենալու միջին և աղքատ խավի մասնագիտական կրթությունից զրկելու հարցում, ինչը պարզապես անթույլատրելի է: Ստացվում է, որ ընդամենը մի քանի տարի հետո մենք կունենանք կրթական շատ ցածր ցենզ ունեցող հասարակություն, որը հարցականի տակ կարող է դնել մեր պետության գոյության ապագան, ինչը բավականին վտանգավոր երևույթ է: Մասնագետի կարծիքով՝ հրատապ անհրաժեշտություն կա այս որոշումը հետ կանչելու և չեղարկելու համար, քանի որ աշխարհում ընդունված պարզ կանոնն անգամ հուշում է, որ երբ հարկային դրույքաչափերը բարձրանում են նույնիսկ 1%-ով, ապա դա բավականին ազդում է հարկերի հավաքագրման ընդհանուր ծավալի վրա, իսկ նման որոշման պարագայում հետևանքները կարող են ավելի վատը լինել: Վերը նշվածը սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Այստեղ կարևոր է մասնագետների կարծիքը, որպեսզի խնդրին տրվի նաև քաղաքական գնահատական։ Քաղաքական գնահատականը կտանք կարճ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող փոփոխություններ է իրականացնում։ Եվ խոսքը բնավ չի վերաբերում միայն այս փոփոխություններին։ Սովորաբար դեմոգրաֆիական խնդիրներ, սակավ բնական ռեսուրսներ ունեցող երկրներում պետության կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առողջապահությանը, կրթությանն ու գիտությանը։ Պետությունը հնարավորինս մատչելի և հասանելի է դարձնում առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը։ Չունենք նավթ, գազ, այլ ռեսուրսներ, հետևաբար տնտեսության զարգացումը պետք է հենվի գիտատար ճյուղերի վրա, արտագաղթի, ծնելիության ցածր մակարդակի դեպքում էլ առողջապահության հասանելիությունը կարող է զսպող դեր կատարել։ Բայց մեր երկրում ի բնե, միշտ հակառակն է։ Ինչպես բազմաթիվ առիթներով սիրում էր նշել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացին տուգանելու մատերիալ չէ, բայց հակառակն էր տեղի ունենում, նույն էլ հարկային վարչարարության մասով՝ հայտարարվում է, թե բիզնեսի համար պետք են նպաստավոր պայմաններ, բիզնեսին պետք է օգնել, սակայն ավելացվում են հարկերը, խստացվում է վարչարարությունը։ Հայաստանը իր լավագույն օրերը չի ապրում ոչ միայն անվտանգության հետ կապված, այլ նաև սոցիալ-տնտեսական միջավայրի մասով։ Այո, նմանօրինակ որոշումները վերջնական գահավիժումը մի քայլ առաջ են գցում, ու պետք է հետ կանչել, կասեցնել այս որոշումների ընդունումը, քանի որ հետևանքները անդառնալի կարող են լինել։

Անի Առաքելյան

www.1or.am 

Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի
Ամենադիտված