Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պարտքին ընդառաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն հայտնի է, որ Հայաստանը լրացուցիչ 750 մլն դոլար պարտք է վերցրել՝ թողարկվել են եվրոբոնդեր։ Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում էր որպես ինչ-որ «դրական ազդակ», «հետպատերազմյան շոկի հաղթահարման» երևույթ։ Մինչդեռ, սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացում։ Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` Հայաստանի պետական պարտքը տարեվերջին կհասնի 8,9 մլրդ դոլարի։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարման աղետալի հետևանքներից մեկն է։ Մեր երկիրը ավելի խորն է ընկղմվում պետական պարտքի ճահճի մեջ, բայց իշխանությունը դրա մասին խոսում է հպարտությամբ։ Ըստ էության, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այնքան գրագիտություն, որպեսզի հասկանա, թե ի՞նչ է նշանակում արտաքին պարտքի նման ավելացումը։ Դա նրան առանձնապես չի էլ հուզում՝ կարևորը, որ սեփական իշխանությունը երկարացնելուն է ուղղված լինելու այդ գումարը։

Նախկինում էլ, նա և նրա ընտանեկան թերթը արտաքին պարտքի թեման շահարկում էին իշխանությունը զավթելու համար։ Սակայն, «նախկիններից» թավշյա իշխանությանը ժառանգության անցած ֆինանսների նախարարը դա լավ հասկանում է, բայց շարունակում է ստորաքարշությամբ զբաղվել։ «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք իրերն ընկալել այնպես, ինչպես իրենք կան։ Այսինքն, եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենց հետ այդպես էլ պետք է վերաբերեն», ասել է Ատոմ Ջանջուղազյանը։ Թե ինչո՞ւ էր մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին պարտքը վատ, իսկ նրա իշխանությունից հետո՝ լավ իրադարձություն, նա, իհարկե, չի ասում։ Մինչդեռ, իրականությունն այն է, որ հեղափոխական իշխանության օրոք տեղի է ունենում արտաքին պարտքի աճ առանց զարգացման ծրագրերի, և սա գլխավոր բացասական ազդակն է մեր երկրի տնտեսական անվտանգության համար։

Ներկայացնենք դեռևս գործող իշխանության տարիների պետական պարտքի աճի պատկերը։ 2018 թ․-ի մայիսի վերջին, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն վայելում էր վարչապետի աթոռը, ՀՀ պետական պարտքը կազմում էր 6,7 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը 5,5 մլրդ դոլար։ 2020 թ․-ի վերջին ՀՀ պետական պարտքը մոտ 8 մլրդ դոլար էր, որից արտաքին պարտքը՝ 6 մլրդ դոլար։ Այսինքն, այդ ընթացքում մեր պետական պարտքն ավելացել է մոտ 1,3 մլրդ դոլարով։ Ինչպե՞ս է փոխվել տնտեսության վիճակն այդ ընթացքում։ Բացի դրանից՝ 2018 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը կազմեց 5,2 տոկոս, այն դեպքում, երբ տարվա առաջին ամիսներին, նախկին իշխանության օրոք, այն 10,3 տոկոս էր։ 2019 թ․-ին մեր տնտեսական աճը 7,6 տոկոս էր։ Այն հիմնականում տեղի էր ունեցել ավտոմեքենաների զանգվածային ներմուծման և խաղադրույքային բիզնեսի հաշվին։ Արդեն հայտնի է, որ 2020 թ․-ին Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 7,5 տոկոս։ Գումարային առումով դա ավելի մեծ թիվ է կազմելու, քան դրա նախորդ տարվա 7,6 տոկոս տնտեդսական աճը։ Սա նշանակում է, որ տնտեսական կացության առումով մենք հետ ենք շպրտվել երկու-երեք տարով և գտնվում ենք ավելի վատ վիճակում, քան 2018 թ․-ին։ Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը լրացուցիչ պարտք է վերցնում ոչ թե զարգացման ծրագրերի, ոչ թե նախկին պարտքի մարումների համար, այլ ընթացիկ ծախսերի համար։ Եթե այս տարի ունենանք կառավարության նախատեսած 3,2 տոկոս տնտեսական աճը, ինչի հավանականությունը աննշան է անգամ անցած տարվա կտրուկ անկման ֆոնին, ապա պատկերը դարձյալ անմխիթար է մնալու։ Այսինքն, մեր տնտեսությունը դեռևս շարունակելու է մնալ երկու-երեք տարի առաջվա մակարդակին, իսկ մեր արտաքին պարտքն աճելու է ավելի քան 11 տոկոսով։ Արդեն հիմա, այս տարեսկզբին, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը 6,7 մլրդ դոլարից հասնելու է 8,9 մլրդ դոլարի, ավելանալով 2,2 մլրդ դոլարով։ Նման կարճ ժամանակահատվաշում պետական պարտքի նման աճ և տնտեսության նման կտրուկ անկում չի արձանագրվել ոչ մի իշխանության օրոք։ Թերևս ավելորդ է խոսել դրա սոցիալական հետևանքների՝ աղքատության ավելացման, ազգային արժույթի արժեզրկման, գնաճի մասին, որոնց ականատեսն ենք այսօր։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի
Ամենադիտված