Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական պարտքը վերցվում է տնտեսական կայունությունը ապահովվելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով։ Այսպիսով՝ պետական պարտքը աճում է, կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ` պարզելու համար, թե առկա տնտեսական իրավիճակում Հայաստանը կկարողանա սպասարկել արտաքին պարտքը։

— Պարոն Թունյան, Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով։ Այսպիսով՝ պետական պարտքը աճում է, կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով։ Տնտեսության առկա իրավիճակը հաշվի առնելով՝ երկիրը կկարողանա՞ սպասարկել արտաքին պարտքը։

— Պետական պարտքը վերցնում է հենց նրա համար, որ տնտեսական կայունությունը ապահովվի ու տնտեսությունը ավելի հետ չգնա։ Այսինքն, այդ պարտքը ինքնանպատակ չի և այդ պարտքը չի ծախսվելու անիմաստ նպատակների կամ պոպուլիստական նպատակների վրա։ Այդ պարտքը վերցվել է, որպեսզի Հայաստանի տնտեսական աճի պոտենցյալը վերականգնվի ու հիմքեր լինեն, որ կարողանանք հետագայում նորմալ սպասարկել պետական պարտքը։

—Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, կառավարության պարտք -ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։ Սա ռիսկային չէ՞։

— Ատոմ Ջանջուղազյանը այդ մասով շարունակել էր իր խոսքը ու այդ առումով ինքն էլ տվել էր իր գնահատականը։ Իհարկե 70 տոկոս պարտքի բեռը ցածր չի, բայց ֆինանսների նախարարությունը նման հարցերին շատ հավասարակշռված է մոտենում և շատ զգուշավոր և դա համարվում է թույլատրելի պարտքային բեռ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր տնտեսությունը երկու կամ երեք տարի հետո ինչպես է կարողանալու պարտքը սպասարկել։ 70 տոկոսը չի նշանակում, որ պետք է հենց այդքան մնա։ Նպատակը այն է, մեր օրենսդրությամբ էլ է սահմանված, որ եթե պետական պարտքը 60 տոկոսից ավելանում է ապա պետք է հստակ հանձնառություն լինի և կառավարության քայլերի արդյունքում այդ պարտքը աստիճանաբար վերադարձվի իր բնականոն ցուցանիշին։ Այսինքն 70 տոկոսը վտանգավոր չի, իհարկե ծանրացրել է, բայց հաստատ այդ ցուցանիշը 70 տոկոսի վրա չի մնա։

—2020 թվականի ինն ամիսների տվյալներով ներդրումները գրեթե զրոյական են սա նշանակում է, որ ներդրումներ ներգրավելը ևս խնդիր է դարձել։ Այս տարի սպասե՞լ ներդրումներ։

— Բնական է, որ ներդրումները պետք է վատ ցուցանիշ ունենային, որովհետև նախ COVID էր և համաշխարհային տնտեսությունն էր վատ վիճակում։ Եվ վատ պայմաններում, սովորաբար, ներդրումները կտրուկ անկում են ունենում։ Այս ամենին գումարվեց նաև պատերազմական իրավիճակը։ Բայց կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք ներդրումների որոշակի աճ, որովհետև նախ քայլեր են իրականացվել որտեղ որ գործարանների համար ներդրումների միջավայրը ավելի բարենպաստ դարձնող որոշումներ են ընդունվել։ Բացի այդ կառավարությունը երեկ ներկայացրել է մի քանի խոշոր ծրագիր, որով պետք է 2021 թվականի ընթացքում կյանքի կոչվեն, այսինքն այդ առումով ներդրումների աշխուժացում կլինի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը
Ամենադիտված