Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը լկտիանում է հասարակության թույլտվությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013թ.-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Սերժ Սարգսյանը կեսկատակ արտասանեց իր հայտնի նախադասությունը՝ «ինչքան ուզես, էնքան խփենք»։ Մեծ աղմուկ բարձրացավ, քննադատություններ, քարկոծումներ, թե ո՞նց կլինի սենց, էս ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը։ Ու այդպես կամաց-կամաց գնացինք Սերժին մերժելու։ Սերժին մի լավ մերժելուց հետո, իշխանության գլխին նստեցրինք մի մարդու, ով տարիներով մեզ կերակրել էր միայն ստերով ու կեղծիքներով։ Հետո այդ մարդը արտասանեց իր հայտնի խոսքը՝ «ինչ որ պետքա, էդ էլ բանակցում ենք»։ Ու շատ չանցած տեղի ունեցավ պատերազմը՝ հազարավոր զոհեր, տարածքների կորուստ, խարխլված երկիր, գիտեք, թե ինչ։ Նիկոլը, երբ ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե ինչ պետքա, էդ էլ բանակցում ենք, հակասում էր իր այն ասածին, թե բա առանց ժողովրդի հետ խոսելու, Արցախի հարցում որևէ պայմանավորվածություն և փաստաթուղթ չի ստորագրվի։ Սերժն ավելի ազնիվ էր։ Նա գոնե նման բաներ չէր խոստանում։ Ինչևէ, ցանկացած իշխանություն լկտիանալու հակում ունի, եթե հասարակությունը զգոնությունը թուլացնում է։ Իսկ մենք միշտ թույլ զգոնությամբ ենք եղել։ Ասել եմ, որ երբ նախկինում մի դատարկագլուխ պատգամավոր էր ընտրվում ու 5 տարի ոչինչ չէր անում, նույն մարդը 5 տարի հետո գալիս ու նորից ընտրվում էր։ Ու այդպես կարող էր 5 անգամ ընտրվել։ Նիկոլի «ուսապարկերին» էլ սկզբից ասում էին թողեք թող աշխատեն, հիմա էլ թե բա 30 տարի թալանած երկիրը էս խեղճերը ո՞նց 3 տարում դզեն։

Քարոզչական այս հնարքն, իհարկե, աշխատում է, բազմաթիվ մարդիկ հավատում են դրան ու նաև իրենք էլ ակամայից դառնում են այդ թեզի տարածողները։ Բայց ոչ մեկ շուռ չի գալիս և հարցնում՝ «ով փրկիչ Նիկոլ, ո՞վ է թալանել, ո՞ւմ է թալանել, ինչքա՞ն է թալանել, բա խի՞ չես բռնում թալանչիներին։ 3 տարվա մեջ մի թալանչին ի՞նչ էր, որ չբռնեցիր»։ Այն, որ նախկինում թալանչիություն, կոռուպցիա, կաշառակերություն եղել է, դա փաստ է։ Իսկ հիմա չկա՞։ Իհարկե կա, ուղղակի երբ Նիկոլին հարցնում են, թե ինչու պիտի քայլած նախարարիդ ու դեպուտատիդ միլիոններով պարգևատրում տաս, իսկ թոշակառուին 3000 դրամ, բոլորից բարձր սկսում է գոռալ, թե բա կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու։ Է բեր, ո՞վ է խանգարում, ո՞վ է ձեռքդ բռնել։

Իրականում ամեն բան այնքան պարզ ու հստակ չէ, ինչպես մենք ենք հաճախ կարծում, կամ ուզում, որ լինի։ Հասարակությունը հիմա էլ բողոքում է Իմ քայլի պատգամավորներից, թե բա չեն աշխատում, դիլետանտ են, քաղաքական տհասությունն էլ չասած։ Միշտ այն կարծիքին եմ եղել, որ նույն այդ պատգամավորը, որից հիմա բողոքում ենք, նորից է ընտրվելու, որովհետև մենք սիրում ենք, որ մեզ խաբում են, էդ զոհի բարդույթը մեր մեջից դուրս չի գալիս։ Բա չասենք՝ ո՞նց խաբեց ընտրվեց, ո՞նց չնվնվանք, թե ինչ վատ ենք ապրում, իշխանությունները մեզ բանի տեղ չեն դնում։ Սա է։ Այսպես է, դրա համար ամեն մեկն իր հերթին գալիս մեզ ֆռռացնում է ու գնում։

Հիմա հետ ենք նայում ու ջղայնացած ինքներս մեզ ասում, թե ո՞նց կարող էինք Նիկոլին բերել իշխանության։ Բայց գրեթե վստահ եմ, կհայտնվի մի ուրիշ Նիկոլ ու մենք արագի մեջ կմերժենք այս Նիկոլին, քանի որ նոր Նիկոլի ստերն այլևս ավելի հնչեղ կլինեն։ Բայց ես լավատես եմ՝ կարծում եմ մեր ազգն այլևս երբեք իշխանության չի բերի պոպուլիստ ստախոսի, ով վերջնականապես կկործանի մեր երկիրը։ Ու մի բան էլ, այո, մենք ենք մեղավոր, որ թե նախորդ, թե ներկա իշխանությունները այսքան լկտի պահվածք ունեն։

Անի Առաքելյան

www.1or.am 

Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆՀայաստանում կարող է արգելափակվել ռուսական հաղորդման հեռարձակումը․ ԲՏԱ նախարարՈվքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը Էջմիածնում տղամարդն ապօրինի պատրաստել և իրացրել է ալկոհոլային խմիչքներ. բացահայտումԿալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 1,000 բանտարկյալ Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի
Ամենադիտված