Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական «զադնի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, փետրվարի 7-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքների մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ արտահերթ ընտրություններ չեն կայանալու։

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրականում դրանում, սակայն, չի մասնավորեցվում՝ Նիկոլ Փաշինյա՞նն է առաջարկել հրաժարվել արտահերթ ընտրություններից, և «Իմ քայլը» համաձայնել է, թե՞ հակառակը։ Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին հայտարարել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով այս որոշմամբ արձանագրում է իր կողմից տրված հերթական խոստման չկատարումը կամ սուտը։

Փաստորեն, ըստ իշխող կուսակցության չհերքված գնահատականի՝ ուսապարկերի հավաքականությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, սեփական դիրքորոշում էլ ունի և այդ մասին հայտնում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես այդ դիրքորոշումը պարտադրել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունեցել ուսապարկերի հեղափոխություն, և պարգևավճարներից զրկվելու հեռանկարից սարսափած իմքայլականները կարողացել են Նիկոլ Փաշինյանին համոզել կամ պարտադրել, որ պետք է պահպանել ստատուս-քվոն և հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից։ Դրանով, սակայն, Նիկոլ Փաշինյանի սեփական խմբակցությունը ռումբ է դրել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ։ Պատերազմից հետո երկրում ստեղծված ծայրահեղ խորը քաղաքական ճգնաժամը որևէ կերպ չի մեղմացել, քանի որ չեն վերացել այդ ճգնաժամի առաջացման հիմքերը։ Արտահերթ ընտրություններն այդ ճգնաժամի հաղթահարման գուցե ոչ լավագույն, այդուհանդերձ, քաղաքական միջոց էին, ինչը կարող էր առնվազն լիցքաթափել ճգնաժամը։

Հրաժարվելով արտահերթ ընտրությունների գաղափարից՝ իշխանությունը նպաստելու է քաղաքական մթնոլորտի կամ փողոցի արմատականացմանը, ինչն էլ իր հերթին՝ մեծացնելու է ճգնաժամը հաղթահարելու ոչ քաղաքական ու այդմով՝ վտանգավոր դրսևորումների հավանականությունը։ Արտահերթ ընտրություններից հրաժարվելու քայլը նման է մոտավորապես նրան, երբ բժիշկը հրաժարվում է մահացու հիվանդ պացիենտի՝ ոչ երաշխավորված, բայց գոնե փրկության շանս ունեցող վիրահատությունից՝ նրան թողնելով դանդաղ կամ ոչ այնքան դանդաղ մահանալ։ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Հայաստանը, այդ թվում՝ իր իշխանությունը մահվան դատապարտելու որոշումը, որը կարող է ճակատագրական լինել ոչ միայն իր համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
Ամենադիտված