Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական պահանջ կա՞ր՝ Արցախը հանձնելու, 5 հազար մարդու զոհելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը չեղարկեց արտահերթ ընտրությունները՝ անհարմար դրության մեջ դնելով թե՛ արտահերթ ընտրություններ պահանջողներին, թե՛ չպահանջողներին։ Հետադարձ հայացքը փաստում է, որ 2020թ․ նոյեմբերի 10-ից Նիկոլ Փաշինյանն արտահերթի մասին իր հայտարարություններով մաշեցրեց զայրույթի պիկը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը՝ 2016 թվականին, երբ «Սասնա ծռերի» դեպքերից հետո հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից պետք է դասեր քաղել, ապա սկսեց խոսել բարեփոխումներից ու ազգային միասնության կառավարություն ձեւավորելուց: Իսկ իրավիճակի հանդարտմանը զուգահեռ, մոռացավ բոլոր խոստումները եւ ընկավ թմբիրի մեջ։ Ներքաղաքական զարգացումների մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի հետ։

- Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը «գցեց» քաղաքական ուժերին՝ ըմբոստությունը տանելով մարման։

- Կարող եմ ասել կարճ․ Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն պետք է դիտարկել բացառապես իր աթոռը պահելու ցանկության շրջանակներում։ Ինքը կապիտուլյացիայից հետո, նաեւ դրանից առաջ, զբաղված է բացառապես իր աթոռը պահելով, որովհետեւ հասկանում է՝ եթե այն կորցնի, ապա դա իր համար նաեւ ֆիզիկական անվտանգության հարց է։ Բայց առաջին ամենագլխավոր խնդիրը, որ կառաջանա, իրավաքաղաքական գործընթացի շրջանակում որոշակի հարցերի պատասխանելու անհրաժեշտությունն է։ Քանի որ այդ կապիտուլյացիան ու էն խայտառակությունը, որ մեր գլխին բերեց ինքն ու իր թիմը, հենց էնպես չեն անցնելու։ Ինքը շատ լավ հասկանում է, որ սա իր համար կենաց-մահու խնդիր է, եւ դրա շրջանակներում ցանկացած քայլի կգնա, ինչ-որ հայտարարություններ կանի, բայց դա չորրորդական հարց է։ Էս հարցը՝ կլինեն արտահերթ ընտրություններ, թե չեն լինի, չպետք է դարձնենք օրակարգային։ Արտահերթ ընտրություններ բոլորն էլ պահանջում են, ուղղակի ամեն մեկը՝ իր պատկերացրած մոդելով։ Իմ պատկերացրած մոդելն այն է, որ պետք է հեռանա կամ հեռացվի, որից հետո ձեւավորվի կառավարություն, որից հետո՝ որոշ ժամանակ անց, երկրում որոշակի ներքաղաքական, հետպատերազմական հարցերի կայունացումից հետո, պետք է  նախապատրաստվեն ընտրությունները։ Ըստ երեւույթին՝ արտահերթ։ Մյուս սցենարները տարբեր են։ Իր պատկերացրածը՝ որ ինքը պետք է անցկացնի, իսկ իր անցկացնելու պարագայում գոնե ուզում է մնալ վարչապետի կարգավիճակում, կեղծել ու ինչ-որ մի ոտատեղ ունենալ ԱԺ-ում։ Հիմա, երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, ստացվում է ի՞նչ․ որ հասարակական պահանջ կա՞ր Արցախը հանձնելու, 5 հազար մարդու զոհելու, Արցախի պետականությունը կորցնելու, տասնյակ  հազարավոր մարդկանց անտուն թողնելու, 10 հազարից ավելի վիրավորներ ունենալու։ Սա՞ էր հասարակությունն ուզում։

- Իսկ արտահերթ ուզել-չուզելու հետ կապված՝ կարո՞ղ է իրավիճակը փոխվել։ Եվ այդտեղ դե՞ր է խաղացել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ մասնակցելու է։

- Իհարկե, այդ գործոնն էլ կա, որովհետեւ մտածում էր, որ գործ է ունենալու իր հաճախորդների հետ, տեսանք, թե ում հետ էր հանդիպում, դրանք նույնիսկ մարդ-կուսակցություններ չեն, այլ կնիք-կուսակցություններ են։ Կուսակցություններ, որոնք ընդամենը կնիքով են արտահայտվում որպես կուսակցություն։ Եվ դրանց հանդիպելով՝ մտածում էր, որ պետք է հաճախորդներով գնա ընտրությունների, բայց պարզվեց, որ այդ հովվերգական պատկերով ընտրությունները չեն լինելու։
Եվ ընդհանրապես, էս ամեն ինչը չի կարող հենց էնպես անցնել։ Ինքն ընդամենը փորձում է հետաձգել։ Եվ քանի որ, իր հոգեբանությամբ, օրվա կուրսով ապրող մարդ է, առավել եւս՝ հիմա, իր համար կարեւոր է ամեն մի ժամը։ Երբ էս ժամն անցավ, ինքը դեռ աթոռին է, ինքը դեռ ողջ է, ինքը դեռ չի պատասխանում քննիչի հարցերին, իսկ այդ հանձնաժողովն անպայման ձեւավորվելու է, եւ մենք դետալային մանրամասներով ենք իմանալու այն, ինչի ընդհանուր պատկերացումները կան։ Հետեւաբար, իր համար շատ կարեւոր է, որ այդ օրը հետաձգվի։ Նրա համար լավագույն տարբերակն այն է, որ քաղաքական ճանապարհով հեռանա, եթե քաղաքական ճանապարհով հեռացումը տեղի չունենա, կամ էդ պրոցեսը ձգվի, կառաջանա ֆորսմաժորը։

- Իրեն պաշտպանող վերլուծաբաններն ասում են, որ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունները լավագույնն են՝ կլեգիտիմանա։ Ավելացնեմ՝ ինդուլգենցիա կստանա, իր 10-15 տոկոս ընտրազանգվածով ավելի բարվոք վիճակում կհայտնվի։ Տպավորություն էր, որ ինքն է շահագրգռված արտահերթով, հետո ի՞նչ եղավ։

- Չեմ ուզում մտնել իր նեղ հաշվարկների մեջ։ Նախ, չեմ կարծում, որ որոշակի հատվածի աջակցությունն ունի, կարող է իր շրջապատում ունի, բայց դա երկրորդական հարց է, կկեղծի՞, չի՞ կեղծի․ բնականաբար, չի խուսափի կեղծիքներից, եթե գնա ընտրությունների։ Բայց սա լրիվ ուրիշ հարթության հարց է, սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է։ Հայաստանում հայկական Նավալնին սպասարկելու է թուրք-ադրբեջանական շահը, հետեւաբար՝ իր հեռացումն անվտանգության հարց է։ Ես համարում եմ, որ սա օկուպացիոն ռեժիմ է, եւ նրանք, ովքեր համագործակցում են, նացիստական ժամանակների տերմինաբանությամբ՝ կոլաբորացիոնիստներ են (իրենց պետության դեմ թշնամու հետ համագործակցողներ), որոնք հետագայում նույնպես պատասխանատվություն են կրելու։ Իսկ թե ինչ պատկեր կլինի, արդեն մեր հասարակությունից ու քաղաքական ուժերից է կախված։

3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
Ամենադիտված