Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զգացմունքային ու իրական Հայաստանի մեջտեղոււմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուզենք թե չուզենք՝ Հայաստանն այս օրերին ապրում է հաստատուն իներցիայի ռեժիմում։ Այնպես չէ, որ դա միայն հետպատերազմական ռեժիմ է, այսպիսին էր Հայաստանի կյանքը նաև 2018 թվականից հետո, երբ ամեն ինչ ընթանում էր հեղափոխական էյֆորիայի ազդեցության ներքո։ Էյֆորիան փոխարինել էր ռազմավարությանն ու ծրագրերին, երկիրն ապրում էր առանց զարգացման որևէ կոնցեպտի՝ նախկինից մնացած համակարգերի լավ կամ վատ աշխատանքով ու հեղափոխական դատարկաբանությամբ։

Ըստ էության, հասարակությանը դա դուր էր գալիս, նրա կյանքն առանձնապես չէր փոխվել, սակայն հաճելի-ականջահաճո էր անընդհատ լսել նախկինների թալանի, ներկաների անկաշառության ու 2050 թվականի ապագայի մասին։ Ահա այդ իներցիայի պայմաններում էլ տեղի ունեցավ պատերազմը, որում կրած խայտառակ պարտությունը, սակայն, ո՛չ իշխանության, ո՛չ էլ, առավել ևս, հասարակության համար չդարձավ իներցիոն ընթացքը կանգնեցնելու առիթ։ Ներկայումս պետությունն ապրում է արդեն հետպատերազմյան իներցիայով, իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով․ Հայաստանն ապրում է մեկ օրվա՝ թիթեռի կյանքով։

Փաստացի երկիրը չունի զարգացման ու պատերազմի արհավիրքը հաղթահարելու որևէ համակարգային հայեցակարգ և գրեթե ամբողջությամբ կախված է մեզանից չկախված իրադարձություններից ու զարգացումներից։ Արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ իր կամ իր խմբակցության որոշմամբ Նիկոլ Փաշինյանն ավելի խորացրեց իներցիան՝ պետությանը զրկելով ինչ-որ իմաստով ռեստարտ ապրելու շանսից, որը գոնե տեսականորեն կարող էին ապահովել արտահերթ ընտրությունները։ Եվ եթե ֆորսմաժորներ չլինեն ու Նիկոլ Փաշինյանը հաջողի թիթեռի կյանքով ապրելու իր մարտավարությամբ շարունակել մնալ իշխանության, ապա մինչև հերթական ընտրություններ պետությունը ևս 2.5 տարի ապրելու է այս կազմալուծող ու մաշող, զարգացման որևէ հեռանկարից զուրկ իներցիայի ռեժիմով։

Նոմինալ ընդդիմության տեղը զբաղեցրած քաղաքական ուժերը, չնայած հոխորտալից հայտարարություններին, իրականում կարծես հաշտ են այս իրավիճակի հետ։ Հաշտ է նաև հասարակության զգալի հատվածը, որի մի մասն իներցիան կանգնեցնելու փոխարեն՝ նախընտրում է կանգնեցնել պատահած առաջին ինքնաթիռը ու փոխել ոչ թե երկրի ընթացքը, այլ սեփական բնակության վայրը։ Ըստ էության, պատերազմում կրած պարտության ու հազարավոր անդառնալի կորուստների շոկը ժամանակի ընթացքում ընդարմանում է։ 2.5 տարվա հեղափոխական իներցիայով ապրած հասարակությունը մտնում է կամ արդեն իսկ մտել է հետպատերազմյան դեպրեսիայի մեջ, որն ամեն օրվա հետ ավելի է խորանում իներցիայի պատճառով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
Ամենադիտված