Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոբոնդերի թողարկումը ներդրումների վրա չի կարող ազդեցություն թողնել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իրականացրել է 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկում։  Ռիսկերի, ՀՀ անվտանգության սպառնալիքների և ներդրումների մասին 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

—Պարոն Պարսյան, Կառավարությունն իրականացրել է 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկում։ Նախ խնդրում եմ պարզաբանեք ի՞նչ է եվրոբոնդը։ Տնտեսության համար ի՞նչ ռիսկեր է պարունակում և ի՞նչ հարց են լուծում դրանց թողարկումը։

— Նախ եվրոբոնդը իրենից ներկայացնում է արժեթուղթ, որի թողարկելու և տեղաբաշխելու դեպքում Հայաստանը բացի այդ գումարը վճարելուց որևէ այլ պարտավորություն չի ստանձնում։ Այսինքն ինքը պարտավորվում է իրեն տված գումարը և տոկոսադրույքը վերադարձնել և որևէ այլ պարտավորություն չկա։ Ի տարբերություն, օրինակ, վարկերի, որը տրամադրվում են Արժույթի համաշխարհային հիմնադրամի Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական վերակառուցման բանկի, այդ վարկերը կոնկրետ նպատակով են տրվում և վերահսկվում են թե այդ նպատակները  արվել են թե ոչ։ Եվրոբոնդերի դեպքում այդ վերահսկողությունը չկա։ Կառավարությունը վերցնում է գումարը և իր ուզած նպատակով ծախսում, այսինքն չունի որևէ պարտավորություն, ինքը ազատում է կառավարության ձեռքերը այդ գումարները, որ ուղղությամբ ցանկանա ծախսի։ Այս եվրոբոնդերը, որ թողարկվեց հունվարի 26-ին դա մեր չորրորդ թողարկումն էր։ Հայաստանը 2013 թվականից թողարկում է։ Այս վերջին թողարկման դեպքում թողարկվել է 750 մլն դոլար եվրոբոնդեր, տաս տարի ժամկետով և 3,8 տոկոսով։ Ի տարբերություն նախորդ շրջանների այս անգամ տոկոսադրույքը իջել է, իսկ իջնելու պատճառը կայանում է նրանում, որ 2013 թվականից սկսած Հայաստանը ներդնողների մոտ ձևավորել է որոշակի վստահություն, որի թողարկած պարտատոմսերի համար վճարում է ժամանակին, ամբողջ ծավալով՝ այսինքն եթե 2013 թվականին մարդիկ, կազմակերպությունները ծանոթ չէին եվրոբոնդերին և հայկական կողմը ստիպված էր բարձր տոկոսով առաջարկել մարդկանց և գրավել այդ պարտատոմսերը ձեռք բերելու համար, ապա հիմա մարդիկ, կազմակերպությունները և ներդրողները տեղյակ են, գիտեն ում վստահել իր պարտատոմսը, և ինքնստինքյան այդ յոթ տարիների ընթացքում իջավ ։ Հիմա արդեն 3,8 տոկոս է։ Բայց այդ 3,8 տոկոսն էլ հարաբերական է, քանի որ կան բազմաթիվ երկրներ, որոնք ունեն Հայաստանի նման տնտեսական ցուցանիշներ, մակարդակ և ավելի ցածր տոկոսով եվրոբոնդեր են թողարկում, օրինակ, Մոլդովան՝ 2 տոկոսով, Սերբիան 2,5 տոկոսի շրջանակներում։ Այսինքն այնպես չի, որ 3,8 տոկոս եկամտաբերությունը բացառիկ է։ Նշեմ նաև մի կարևոր հանգամանք, որ այդ 750 մլն-ը մեր կառավարության սև օրվա գումարն է, քանի որ նրանք հասկանում են, կանխատեսում են, որ 2021 թվականին չեն կարողանալու իրենց նախանշած հարկերը հավաքագրել և այդ գումարը, որը կարող են ծախսել ցանկացած նպատակով, կարող են այս գումարով աշխատավարձեր վճարել, թոշակներ վճարել, պարգևավճարներ տալ և այլն և այլն։ Այսինքն, սա նրանց ֆինանսական բացիկն է դառնալու այս տարվա ընթացքում։ Բայց ի հաշիվ մեր երկրի ֆինանսական կայունության, պարտքի աճի, նրանք ըստ էության լուծում են իրենց օրվա խնդիրը, անտեսելով հետագա ֆինանսական բեռը, պարտքային բեռը։ Եվ այս բոնդերի թողարկման ընթացքում պատական պարտքը կհասնի 8,5 մլրդ դոլարի շրջանակներում, այսինքն մեր յուրաքանչյուր քաղաքացի մոտավոր 2900 դոլար պարտք և մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ոչ թե զարգացած տնտեսություն և սոցիալական համակարգ, այլ փոխանցելու ենք պարտք։ Իսկ այս արագ տեմպերով աճող պարտքի կառավարումը ուղղակի այս կառավարությունը չի կարողանում ժամանակին, ամբողջ ծավալով իրականացնել և նոր-նոր պարտքեր են ներգրավել։ Եվ ես վստահ եմ, որ այս տարվա ընթացքում դարձյալ պարտքեր ենք ունենալու, որովհետև հնարավոր չէ ուղղակի այս ֆինանսական քաղաքականությամբ, որը իրենք որդեգրել են, լրացուցիչ պարտք չվերցնել։ Եվ դարձյալ նրանք այս ամենը բացատրելու են, որ ճգնաժամ է, բայց ճգնաժամը չի արդարացնում նրանց ֆինանսների անարդյունավետ կառավարումը և սխալ քաղաքականությունը։ Այս է ստեղծված իրավիճակը, որ ունենք։

—Եվրոբոնդերի թողարկումը կարող է ներգրավել Հայաստանի ոչ բարեկամ երկրների ֆինանսական ռեսուրսներ, արդյոք սա սպառնալիք չի ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար։

— Եվրոբոնդերի թողարկումը և տեղաբաշխումը իրականացվում է բաց եղանակով և Հայաստանի կառավարությունը չի կարող վերահսկել թե այդ պարտատոմսը ինչ երկիր կամ ինչ կազմակերպություն ձեռք բերեց, կամ չի կարող արգելել այս կամ այն կազմակերպության ձեռքբերելը։ Դարձյալ կարող եմ կրկնել, որ Հայաստանը պարտավորմում է միայն այդ գումարը և տոկոսը վճարել և այդ երկրի նկատմամբ ուրիշ պարտավորություն չի ստանձնում։ Բայց միջազգային փորձում կան դեպքեր, երբ որ այս կամ այն երկիրը ցանկանում է աջակցել իր բարեկամ երկրին կամ իր աջակցության տակ գտնվող երկրին և ձեռք է բերում պարտատոմսերը։ Օրինակ նման դեպք եղավ Հունաստանի հետ, երբ որ Հունաստանի պետական պարտքը հասել էր ՀՆԱ-ի 350 տոկոսը և որպես աջակցություն Գերմանիան ձեռք բերեց Հունաստանի պարտատոմսերը։ Նույն իրավիճակն էլ եղավ Հունգարիայի դեպքում, օրինակ Հունգարիան մոտ 200 մլրդ դոլարի պարտատոմսեր թողարկեց և քիչ էր հավանականությունը, որ գնորդ կարող է գտնել, և Ադրբեջանի հետ բանակցություններ իրականացրեցին և ադրբեջանական նավթային ընկերությունը այդ պարտատոմսերը ձեռք բերեց։ Որից հետո Սաֆարովի գործարքը եղավ։ Այսինքն այդ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը շատ հաճախ քաղաքական որոշակի զուգահեռ գործընթացներ է տեղի ունենում։ Եվ հնարավոր չէ ամբողջապես բացահայտել այդ հարաբերությունները։

—Եվրոբոնդերի թողարկումը ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր ներդրումային տնտեսության վրա։

— Եվրոբոնդերի թողարկումը մեր ներդրումների վրա չի կարող ազդեցություն թողնել, այսինքն դրա տեղաբաշխումը չի կարող մարդկանց կամ ներդրողներին տալ երաշխիքներ կամ վստահություն, որ Հայաստանում պետք է ներդրում կատարել և այլն։ Ավելին, քաղաքական կայունությունը և ֆինանսական կայունությունն է, որ ներդրողներին տալիս է այդ երաշխիքները և վստահությունը։ Երբ որ ներդրողը տեսնում է, որ Հայաստանը ի վիճակի չէ ներքին քաղաքական միջոցներով ղեկավարել պետությունը և կառավարությունը անընդհատ պարտքեր է վերցնում, այդ երկիրը, այդ տնտեսության հետագա կայունության մասով կա բավականին մեծ ռիսկեր, հարցեր, անորոշություններ։ Մենք չենք կարող նման բոնդերով որոշել այս կամ այն երկրի ներդրումները կլինեն թե ոչ։

Սոնա Գիշյան

 www.1or.am 

 

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը
Ամենադիտված