Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխատել եմ վարսահարդար, խանութում գանձապահ, մենեջեր, տնօրեն, ինչից չեմ ամաչում». Անատի Սաքանյանը՝ 13 տարեկանից աշխատելու, ինքնուրույն մեքենա գնելու և ընտանիքին պահելու մասին

ՖՈՏՈ

Դերասանուհի Անատի Սաքանյանն ասում է՝ աշխատել է 13 տարեկանից՝ Սանկտ Պետերբուրգից Հայաստան վերադառնալուց հետո: Tert.am Life-ի հետ զրույցում, նա պատմել է առաջին աշխատանքի, սեփական միջոցներով մեքենա գնելու, ծնողներին գումարով ապահովելու մասին:

Անատիի խոսքով՝ Հայաստան վերադառնալուց հետո 8-րդ դասարանում որոշել է, որ ուզում է դուրս գալ դպրոցից: «Այդ շրջանում սկսեցի մազերի հարդարման դասընթացների հաճախել, բայց մայրս ասաց, որ ամոթ է 8-րդ դասարանից դուրս գալ, ես էլ սկսեցի սովորելուն զուգահեռ աշխատել: Մեր բակին մոտ շենքերի բնակիչներն ինձ կանչում էին, գնում էի, հարդարում իրենց մազերը,- ասաց նա և հավելեց, որ դպրոցն ավարտել է լավ գնահատականներով,- Չեմ զղջում, որ լսեցի մայրիկիս, կրթությունը, ամեն դեպքում, անհրաժեշտ էր: Ավարտելուց հետո ընդունվեցի Հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ, որտեղ սովորեցի կոսմետոլոգիա»:

Դերասանուհին նկատեց, որ տվյալ ժամանակի և իր տարիքի համար բավականին մեծ գումարներ էր վաստակում: «Հատկապես Ամանորին՝ չնայած փոքր տարիքիս, բավականին մեծ գումար էի վաստակում, քանի որ մեր մեծ շենքին ես էի սպասարկում և հարդարում բոլոր կանանց մազերը, մոտ 40.000 դրամ էի վաստակում, հավաքում գումարս: Չեմ հիշում, թե ինչի վրա էի այն ծախսում, բայց միշտ տալիս էի, որ հայրս արժույթը փոխի ԱՄՆ դոլարի: Կարծում եմ՝ վաղ տարիքից աշխատելը շատ ճիշտ է, որովհետև երեխայի մեջ փոքրուց ձևավորվում է պատասխանատվության զգացումը: Ես չեմ աշխատել կարիքից դրդված, տան միակ երեխան էի և ծնողներս ինձ ամեն ինչով ապահովում էին, ուղղակի սիրում էի աշխատել և երազում էի մեքենա ունենալ: Որքան գումար էի հավաքում, ծախսում էի այլ բաների համար և այդպես էլ մեքենաս չէի գնում»,- պատմեց նա:

Անատին ժպիտով ասաց, որ միայն 4 տարի առաջ է, ի վերջո, ավտոմեքենա գնել: «Դրանից առաջ վարում էի հայրիկիս մեքենան, բայց եկավ մի պահ, երբ մտածեցի՝ պետք է իրականացնել այդ նպատակը, հակառակ դեպքում ՝ երբեք էլ չեմ գնի: Դեռ փոքրուց ծնողներս և բարեկամներս ինձ ոսկյա զարդեր էին նվիրել, որոնք չէի օգտագործում, ոսկի չեմ սիրում: Վաճառեցի այդ զարդերը, գումարն ավելացրի իմ հավաքած գումարին ու գնեցի մեքենաս: Չեմ զղջում, որ վաճառեցի զարդերը, առհասարակ, միայն չարածս քայլերի համար եմ զղջում: Տարեվերջին՝ դեկտեմբերի 2-ին՝ փոխարինեցի առաջին մեքենաս նորով»,- նշեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ հրաշալի է փոքրուց աշխատելն ու սեփական գումարը վաստակելը. դա տալիս է ինքնավստահություն, դեպի կայացում տանող ճանապարհ է:
«Հաճելի է, երբ ոչ ոքից կախում չունես, կարողանում ես ծախսերդ ինքնուրույն հոգալ, բալանսավորել դրանք, քեզ կայուն մարդ ես զգում: Բացի կոսմետոլոգ և դերասանուհի աշխատելը, խանութում որպես գանձապահ, մենեջեր և տնօրեն եմ աշխատել, ինչից չեմ ամաչում: Որքան էլ հայտնի մարդ եմ, ապրել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ և գնել սրտիս ուզածը: Նույնիսկ մի ընթացք կար, երբ աշխատում էի երկու տեղում, որպեսզի կարողանամ ինքնուրույն լինել, նորմալ գումար վաստակել։ Հոգնում էի, բայց հասցնում էի ամեն ինչ»,- շեշտեց նա:

Անատին նաև ընդգծեց, որ 4 տարի է՝ տան միակ աշխատողն ինքն է. «Ծնողներս 4 տարի է՝ չեն աշխատում առողջական խնդիրների պատճառով, նրանց հարցերով ես եմ զբաղվում: Իմ խնամքի միջոցների բիզնեսի, դիմահարդար աշխատելու շնորհիվ կարողանում եմ նրանց ապահովել: Իհարկե, բարդ է, որովհետև երբ ինչ-որ բան գնելու ժամանակն է գալիս, մտածում ես՝ ի՞նչ անել, ինչպե՞ս հասցնել, բայց ես չեմ հուսահատվում, հակառակը՝ ուզում եմ շատ ավելի աշխատել: Հաճախ շատ ուշ եմ քնում, իմ մասնագիտության հետ կապված նորություններ, տեղեկություններ եմ կարդում, որպեսզի կարողանամ ժամանակին զուգընթաց քայլել»:

Դերասանուհին հավելեց, որ իր աշխատանքն անձնական կյանքին երբեք չի խանգարել: «Եթե կողակիցդ քեզ սիրում է, հարգում է նաև քեզ շրջապատող աշխարհը: Համաձայն եմ, որ կայացած կանայք տղամարդկանց վախեցնում են, բայց խելացի կինը կարող է բալանսավորել սա ու այնպես անել, որ տղամարդն իրեն վատ չզգա: Տղամարդկանց ավելի հեշտ է կայացած, քան թույլ կանանց հետ, ում փոխարեն նրանք են որոշում ամեն ինչ: Տարիներ առաջ կանգնել եմ աշխատանք-անձնական ընտրության առջև ու ընտրել անձնական կյանքը, բայց հիմա նման խնդրի առջև չեմ կանգնի, հիմա մտածում եմ, որ տղամարդը չպետք է իր սիրելի կնոջը նման ընտրության առջև կանգնեցնի»,- եզրափակեց նա:

Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ)Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ TikTok-ը չի արգելափակվելու ԱՄՆ-ում․ ԹրամփՇոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնըՍրանք երկիրը զինաթափեցին, դրա համար համոզում էին բոլորին՝ ճիշտը օկուպացիոն պահանջներն ընդունելն է. Տիգրան Աբրահամյան Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ինքնաթիռի կործանման համար․ մանրամասներ Կոտայքի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը Կրկին երկրաշարժ՝ ՀայաստանումՈղբերգական վթար՝ Շիրակում․ կինն ու ամուսինը տեղում մահացել են Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը Բախվել է 27 մեքենա, երկար խցանում է գոյացելԱնհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն Կազանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում արգելվել է միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունել Ադրբեջանն արգելել է ռուսական ավիաընկերության թռիչքները․ մանրամասներ 7 ուղևոր է ձյան մեջ արգելափակվելՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել
Ամենադիտված