Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարոն Փաշինյան, էս ովքե՞ր են ձեր հենարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Գյումրի քաղաքում մի խումբ մարդիկ հավաք էին կազմակերպել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության: Բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը, դիցուք, Սյունիքի մարզը, Արարատի մարզն էլ որպես բոնուս, հանձնի Ադրբեջանին, միևնույն է գտնվելու են մարդիկ, ովքեր աջակցելու են Նիկոլին, արդարացնելու են նրա քայլերը, քանի որ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ նիկոլիզմը ծանր հիվանդություն է, հաճախ չբուժվող: Լավ, խնդիր չկա, ամեն մարդ կարող է ունենալ աջակիցներ, համախոհներ, ինչպես նաև ունենալ մրցակիցներ ու ընդդիմախոսներ: Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ, հետևաբար միշտ պետք է ըմբռնումով մոտենալ որևէ մեկին ինչ-որ խումբ մարդկանց կողմից աջակցելու փաստին: Երեկվա հանրահավաքը մեզ հերթական անգամ հիշեցրեց այն, ինչ գիտենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի աջակիցներ, իհարկե՝ սակավաթիվ, բայց ունի: Վարդանանց հրապարակում հավաքվել էին շուրջ 200 հոգի ու բարձրաձայն աջակցում էին Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, եկեք արձանագրենք, որ Նիկոլը լակմուսի թուղթ դարձավ մեր հասարակության համար: Օրինակ, եթե չլիներ Նիկոլը, ո՞վ երբևէ կիմանար, որ Հայաստանում ապրում են 50-ն անց հասուն, մեղսունակ տղամարդիկ, ովքեր Շուշին համարում են ադրբեջանական: Արթիկցի տղամարդկանց տեսանյութը հավանաբար տեսել եք: Կամ, որ չլիներ Նիկոլը, մենք կիմանայի՞նք, որ մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր հայտարարում են որ մենք այս պատերազմը հաղթել ենք: Եթե հարցնում եք, թե ով է նման բան հայտարարել, ասեմ՝ Գնել Սարգսյանը:
 
Հարցնում եք՝ ո՞վ է Գնել Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանի աջակից է, ով, ասում են, համատեղությամբ դերասան է, համատեղությամբ նաև Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության տարածքային խորհրդի անդամ է: Հիմա, նիկոլական դերասանն հետևյալն է հայտարարել.
 
«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել ու մեր միասնականության շնորհիվ: Մեզ փորձում են հակառակը ապացուցել, հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ: Իհարկե, չեն կարող, որովհետև մենք միասնական ենք: Մի փոքր հուսահատություն, ծանր տրամադրություններ կան, սակայն դա բնական է մի երկրի համար, որը գրեթե ոչնչից բանակ է ստեղծում»:
 
Ես, երբ լսում եմ նման մտքեր, այլևս չեմ զայրանում, բայց, անկեղծ ասած, միշտ զարմանում եմ, թե ո՞նց կարող է հայ տղամարդը այսպես մտածել ու խոսել, լինել այսպիսին: Ես չգիտեմ, թե Գնել Սարգսյանն ինչ քաղաքական շահ է հետապնդում նման անհեթեթություններ շրջակա միջավայր արտանետելով, բայց նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ արժանվույն է գնահատելու իր վարքագիծը: Ես վստահ չեմ: Պարզ պատճառով՝ սովորաբար նման մարդկանց արհամարհում են նույնիսկ նրանք, ում գնելսարգսյանանման մարդիկ ծառայում են:
 
Այդուհանդերձ, երեկվա հանրահավաքը չէր կարող տեղի ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հետևաբար նա առավելագույնը արած կլինի, որ հավաքը մարդաշատ լինի: Բայց… Զավեշտն այն է, որ այլևս Նիկոլ Փաշինյանին սատարող հանրահավաք են կազմակերպում մի չկայացած դերասան, ու հեղափոխության պահապաններ կոչվող մի քանի երիտասարդներ: Նիկոլ Փաշինյանն այլևս քաղաքական դիակ է, դա ապացուցման կարիք չունի:
 
Կարեն Դանիելյան
 
Տավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետԱնհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքների 300, 000 դրամ աջակցությունը երկարաձգվեց Մոլդովան չի մասնակցի «Եվրատեսիլ 2025»-ին Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալ»-ը 5:1 հաշվով հաղթել է «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ին․ ՊՍԺ-ն 4:2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթի»-ին Կոշի վարչական ղեկավարը՝ ծեծկռտուքի մասին Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու ԱդրբեջանինԲողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Ղազախստանում 19 մեքենա է իրար բախվել․ հոսպիտալացվածներ կանՌոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոն Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել Կրասնոդարի դպրոցներից մեկում դանակահարություն իրականացրած դեռահասին ընտանիքի հետ վտարել են Հայաստան Արշակունյաց պողոտայում այրված կրպակը դիտավորությամբ է հրդեհվել՝ գողությունը թաքցնելու համար. կա ձերբակալված Կին ուղևոր է մահացել․ ՌԴՄեր թևը կnտրվեր, որ ընտրեցինք այս կառավարությանը. տնտեսվարողները կառավարության դիմաց են Ալիևը զանգահարել է Էրդողանին Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնվել է թակարդում Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներիցՓորձագետ. Հայաստանում կա թուրքական գրաքննություն Ձյուն կտեղա Չափից շատ խաղաց. երբ Ալիևը Փաշինյանի պատճառով ռազմական հարձակում կսկսի Հայաստանի դեմ Իտալիայի դեսպանը զգուշացրել է Հայաստանին Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Վարչապետի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 24-ամյա երիտասարդը 6-րդ հարկից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՓաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Վերջ. Թրամփի հետ պատերազմում Հայաստանը «սխալ դուռ մտավ» Իշխանությունը փորձելու է դաշտը լցնել կեղծ թեմաներով, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում․ Տիիգրան Աբրահամյան Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայից դուրս մնացող 12 թիմից 9-ը «Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել․ պատմության այս օրը (23 հունվար)Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՎթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան ԿԲ-ն զգուշացնում էՀայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը