Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մարդկանց նվաստացնելու մաստեր կլասս է ցույց տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել էր Շիրակի մարզ, Գյումրի քաղաք։ Նա փակ հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ։ Մարզային իշխանությունների հետ հանդիպմանն էլ հայտարարել է, որ Գյումրին նորովի են շինելու։

Նախ սկսենք նրանից, որ վարչապետի աթոռին նստելուց ի վեր, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել Գյումրին զարգացնելու համար, երկրորդ՝ արդեն այսօր կառավարությունը Եվրոբոնդեր է թողարկում, որպեսզի կարողանա առաջիկա ամիսներին աշխատավարձեր, թոշակներ ու նպաստներ վճարի։ Այդ ի՞նչ միջոցներով է Նիկոլը Գյումրին նորովի շինելու։

Քաղաքական մասով Փաշինյանը վտանգավոր հայտարարություն է անում։ Մենք արդեն տեսել ենք Նիկոլի զրոյական կետերը, նորովի մոտեցումները և նմանատիպ նախաձեռնությունները։ Դրանք մի դեպքում արժեցան Արցախի մեծ մասի կորուստ, տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ ու փախստականներ, մի այլ դեպքում տնտեսության ֆիասկո, քայքայում։ Հետևաբար, կարծում եմ, Գյումրու իշխանությունները պետք է խափանեն Փաշինյանի մտահաղացումները, քանի որ սատանեն գիտի, թե նա ինչ կբերի քաղաքի գլխին։

Ինչ վերաբերում է գերիների հարցին։ Հայաստանում երևի չկա մարդ, ով չգիտի, որ Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում այդ հարցով։ Նա նույնիսկ Մոսկվայում Ալիևի ու Պուտինի հետ եռակողմ հանդիպման օրակարգ չբերեց հարցը։ Գերիների հարցով զբաղվում են ռուսները, ավելի կոնկրետ՝ Մուրադովը, ավելի կոնկրետ՝ Պուտինը։ Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա նույնիսկ պաշտոնապես չի հայտարարում, թե քանի զոհված, քանի անհետ կորած, քանի գերի ունենք։ Ու, երբ նա խոսում է գերիների վերադարձի մասին, ուզում ես հարցնել նրան՝ ի՞նչն է պատճառը, որ այսքան ատում ես այն ժողովրդին, ով քեզ ձեռքերի վրա բերեց իշխանության։ Ինչևէ։

Գյումրուց հետդարձի ճանապարհին, մի քանի գյուղերի մոտ հավաքված մարդիկ կանգնեցրել են Փաշինյանի ավտոշարասյունը և իրենց աջակցությունն են հայտնել նրան, ասել են, որ վարչապետի հետ են, որ հանկարծ հրաժարական չտա և այլն։ Ես չեմ զարմանում, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր նման տեքստեր կարող են ասել, ես չեմ զարմանա նաև, որ Հայաստանում կգտնվեն մարդիկ, որոնց տները, եթե թուրքը գա գրավի, տան անդամներին էլ գերեվարի, նրանք միևնույն է կասեն. «Դե ի՞նչ անի խեղճ Նիկոլը...»։ Հասարակության այս տեսակը կա ու կլինի, բայց փառք Աստծուն, որ նրանք քիչ են, մնացել են, բայց քիչ են։

Հիմա՝ ես ուրիշ բանի վրա եմ դեռ զարմանում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանից առհասարակ ամեն ինչ սպասելի է, բայց ես՝ միամիտս, դեռ զարմանում եմ։ Ինչևէ, ընդունում ենք, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր երկրպագում են Նիկոլին, բայց նաև պետք է ընդունենք այն, որ այդ մարդիկ սեփական նախաձեռնությամբ երբեք ոչինչ չեն կարողանում անել։ Հետևաբար նրանց կազմակերպված բերել են վարչապետի մեքենայի դեմը կտրելու համար։ Իսկ դա եղել է կամ Նիկոլի ցուցումով, կամ առնվազն համաձայնությամբ։

Հիմա զարմանքս՝ պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք նվաստացնում մարդկանց ազգային արժանապատվությունը։ Միգուցե նրանք լավ չեն հասկանում, թե ինչ են անում, բայց դուք լավ եք հասկանում, թե ինչի եք նրանց դրդում։ Դուք գիտեք, հասկանում եք, որ առողջ բանականություն ունեցող մարդը չի կարող ձեզ խնդրել, որ դուք հանկարծ հրաժարական չտաք ու իրենց մենակ չթողեք։ Առողջ բանականությամբ մարդը չի կարող ձեզ հետ համաձայն լինել, որ Շուշին հայկական չէ, թեկուզ 96% ադրբեջացիներով բնակեցված։ Դուք հասկանում եք, որ առողջ բանականությամբ մարդը ձեզ հետ չի գրոհի Եռաբլուրը ոստիկանական ուժերի օգնությամբ։ Դուք հասկանում եք, որ նույն այդ մարդկանց մի մասն ինչ-որ մի պահից սկսած սկսելու է կրկնակի ատել ձեզ։ Բայց դուք բեմադրում եք նման ցածրակարգ տեսարաններ։ Դուք կանգ առնել չգիտեք, անցնում եք ամեն ինչի վրայով։ Դա ձեր ու մեր ազգի դժբախտությունն է։

Անի Առաքելյան

www.1or.am 

Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
Ամենադիտված