Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի. նրա երաժշտությունն աշխարհինն է

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես ազատ ժամանակներ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ եղել հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները եւ երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամանակ ունենալ, նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին…»:

Առնո ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մեծն Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց: Ես նրան նույն կերպ պատասխանեցի, եւ գիտեք՝ նա բոլորովին չզարմացավ եւ նույնիսկ չվիճարկեց: Եվ դա հիանալի է, քանզի իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»:

Ամերիկահայ աշխարհահռչակ գրողի նման գնահատականը բնավ պատահական չէր: Նրա արվեստը չափազանց բարձր էին գնահատում ժամանակի հայ եւ օտարազգի ամենահայտնի դեմքերը, երաժշտական աշխարհի երեւելիները՝ Դմիտրի Շոստակովիչը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արամ Խաչատրյանը, Իոսիֆ Կոբզոնը ու էլի մեծեր, համբավավոր երգիչներ, երգահաններ, մեծանուն բանաստեղծներ, երաժշտական գործիչներ…

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում՝ 1921 թ. հունվարի 21-ին: Մաթեմատիկայի ուսուցիչ նրա Հարություն հայրը սիրել է սրինգ նվագել, իսկ ինքը դեռ մանուկ հասակից սկսել է ցուցաբերել երաժշտական նկատելի ունակություններ: Մայրաքաղաքի սովորական մանկապարտեզներից մեկն այցելած Արամ Խաչատրյանն առաջիններից է նկատում դա եւ ապշում վեցամյա Առնոյի կատարումով: Զարմանում է նաեւ նրա արտաքինով՝ ձեռքերի մեծ դաստակներ, անհասկանալի մեծության քիթ: Եվ արձագանքում է. «Նա ընտրյալ է…»:

Երեք տարեկանում հին հարմոնիկայի վրա արդեն նվագել իմացող դպրոցականը 9 տարեկան հասակում գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը»: Դա արդեն նրա մեծ ճանապարհի սկիզբն էր, որին նախորդել էր ուսումնառությունը Երեւանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Ճակատագրի բարեհաճ կամքով հայ մշակույթի մեծերից երկուսն օրհնում են արվեստում նրա անցնելիք ճանապարհը՝ Արամ Խաչատրյանը, ով ընտրում է նրան եւ հորդորում երաժշտությամբ զբաղվել, եւ Եղիշե Չարենցը, ով «Հայպետհրատում» գեղարվեստական գրականության բաժնի վարիչ լինելու տարիներին տպագրության է հանձնում պատանու առաջին լուրջ գործը՝ վերոնշյալ քայլերգը:

1938 թ. Առնոն մեկնում է Մոսկվա եւ միանգամից ընդունվում Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս, որն ավարտելուց հետո երաժշտական բարձրագույն կրթություն է ստանում Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Այստեղ էլ բացահայտվում է նրա տաղանդը որպես դաշնակահար. սիմֆոնիկ նվագախմբի հետ Բեթհովենի դաշնամուրային առաջին Կոնցերտի կատարմանը ներկա Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաթան Պելերմանը նշում է.

«Պետք է հիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագա է սպասում»: Եվ ընդամենը մի քանի տարի անց Մոսկվայի կոնսերվատորիայում նրա ուսուցիչ Կոնստանդին Իգումնովը Բաբաջանյանին համեմատում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտոր, դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի հետ: Իսկ մեր ամենահայտնի ու վաստակաշատ երաժիշտներից մեկը՝ դաշնակահար, ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, այսպես է վրձնում նրան ու նրա արվեստը. «Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանյանական հյութեղ, դյութիչ ձայնը, թվում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ՝ ինչպես առյուծի թաթեր, ուղղակիորեն ստեղների շարունակությունն էին: Շլափայլ վիրտուոզ՝ դաշնամուրը կարծես խաղալիք լիներ հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ՝ խորաթափանց, հուզառատ. ինչպե՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարյալ էր չափ ու ձեւի մեջ ու թեթեւ…երանելի այն թեթեւությամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարյալի…»:

Վիրտուոզ դաշնակահարին, սակայն, ճակատագիրն ավելին էր վերապահել որպես կոմպոզիտորի: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու, նրա «Վաղարշապատի պարն» էր, որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտության մեջ: Իսկ ստեղծագործական անհատականությունը շքեղությամբ դրսեւորվեց դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում», «Դաշնամուրային տրիոյում», «Հայկական ռապսոդիայում», «Պրելյուդում», «Նոկտյուրնում», «Պոլիֆոնիկ սոնատում», «Վեց պատկերում», «Էլեգիայում»…

Բազմաժանր է Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝ երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Կոմպոզիտորին նախանձելի համբավ, համաժողովրդական սեր ու հիացում բերեցին նրա երգերը՝ գրված հայ եւ ռուս հանրահայտ բանաստեղծների խոսքերով՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Եվգենի Եվտուշենկո, Անդրեյ Վոզնեսենսկի, Լեոնիդ Դերբենյով, այլ հեղինակներ: Նրա ամենասիրված երգերից են «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք», «Կապույտ տայգա», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետ», «Հիշողություն», «Մոլորակի լավագույն քաղաքը», «Մի շտապիր» եւ այսպես տասնյակ ու տասնյակ երգեր, որոնք կատարում էին ժամանակի ամենահայտնի երգիչները՝ Իոսիֆ Կոբզոն, Լյուդմիլա Զիկինա, Սոֆյա Ռոտարու, Յուրի Գուլյաեւ, Մուսլիմ Մագոմաեւ, այլ աստղեր: Երգն ստեղծելիս կոմպոզիտորը միշտ գիտեր, թե ով է այն կատարելու: Նա զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, որոնց հետ աշխատում էր կատարումներից առաջ:

Խորհրդային շատ կինոնկարներում են հնչում նրա հեղինակած սքանչելի երգերը: Հայկական ամենասիրված ֆիլմերից հիշենք «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից», որոնցում հնչում են բաբաջանյանական հոգեպարար ու չմոռացվող երգերը: Կոմպոզիտորի այս եւ բազմաթիվ այլ երգեր սիրված են ու հնչում են նաեւ այսօր, կհնչեն նաեւ վաղը, քանզի դրանք բխում են ջինջ ու հարազատ ակունքներից, բաբախում են մարդկային գեղեցիկ հույզերով ու զգացմունքներով: Բայց այս ամենը, թերեւս, չունենայինք կամ ունենայինք կիսով, եթե…

Բանն այն է, որ մեծանուն կոմպոզիտորը 32 տարեկանում հիվանդացել էր կործանարար հիվանդությամբ. բժիշկները սպիտակարյունություն էին ախտորոշել, սակայն հարազատները սկզբում վախենում էին նրան ասել այդ մասին եւ թաքցնում էին իրողությունը: Երբ, ի վերջո, տեղեկանում է, վրդովվում է սաստիկ: 1960-ական թվականների վերջին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության հայտնի դեմքերից մեկին հրավիրում է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջը բուժելու: Երբ այս մասին հայտնի է դառնում Առնո Բաբաջանյանի մտերիմ ընկերներից Էդուարդ Միրզոյանին, նա անմիջապես օգնության խնդրով դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին:

Վերջինս զանգահարում է Մոսկվա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան հայտնում են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց վայրկյան իսկ տատանվելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են միլիոն էլ վճարել: Նշանակված բուժման շնորհիվ կոմպոզիտորը հաղթահարում է մահացու հիվանդությունը՝ նման ծանր ախտորոշմամբ ապրելով եւս 30 տարի… Դա բարեբախտություն էր ոչ միայն իր՝ հանճարեղ կոմպոզիտորի, այլեւ մեր ժողովրդի ու նրա բարձր արվեստի բազմամիլիոն ունկնդիրների համար:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելու
Ամենադիտված