Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվտանգության ավելի բարձր մակարդակով Հայկական ԱԷԿ-ի շահագործումը կերկարաձգվի մինչև 2026 թվականը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021թ․ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Հենց այս իրադարձությունն էլ դարձավ երկրի հարուստ ատոմային պատմության սկիզբը. ոլորտի մասնագետները ապահովում են Հայաստանը մատչելի և էկոլոգիապես մաքուր էներգիայով, զարգացնում գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Դժվար է գերագնահատել ատոմային ոլորտի դերը Հայաստանի համար: Անկասկած, առաջատարը Հայկական ԱԷԿ-ն է, որը տալիս է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է մեր էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Բայց այսօր ես ուզում եմ նշել նաև միջուկային տեխնոլոգիաների օգտագործման աճը բժշկության և գիտության մեջ:

Ատոմային փորձագիտության առկայությունը երկրում նույնպես նպաստում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, ավելի բարձր մակարդակի վրա է հասցնում անձնակազմի վերապատրաստումը:

Մեր երկրում միջուկային արդյունաբերությունը զարգացել է բազմաթիվ գիտական ​​կազմակերպությունների և ոլորտային ձեռնարկությունների աշխատանքի շնորհիվ:

Դրանք են՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ​​ինստիտուտը, Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլ գիտական ​​կենտրոններ և հաստատություններ», - ասաց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել վետերաններին, ովքեր զրոյից ստեղծեցին և հաջողությամբ զարգացրին Հայաստանում ատոմային ոլորտն, ու երիտասարդ սերնդի մասնագետներին, ովքեր դարձել են արժանի հետնորդներ ու նպաստում են ճյուղի հետագա զարգացմանը»:

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացումը պատմականորեն ընթանում է ռուսաստանյան գործընկերների հետ համագորխակցությամբ։ Ոլորտի զարգացման համար նման գործընկերային հարաբերությունների մեծ կարևորությունն ընդգծեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը․

«Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրով ատոմային բաղադրիչին գերիշխող դեր է հատկացվում, ինչի կապակցությամբ «Ռոսատոմ» Պետկորպորացիայի կառուցվածքում գործող Ռուսաստանի Դաշնության առաջատար իստիտուտների և ձեռնարկությունների հետ համագործակցությունը ստանում է երկարաժամկետ բնույթ։

Ռեակտորների նորագույն տեսակների նախագծման հարցում ռուսաստանյան ինստիտուտների հսկայական փորձը և լուրջ մշակումները օգտակար կլինեն միջուկային էներգիայի օգտագործման նոր ժամանակակից  օբյեկտի կառուցմամբ ՀԱԷԿ-ին փոխարինելու մեր նպատակների իրագործման հենց սկզբնական փուլից»։

Հոբելյանական տարում կարեւոր է նշել, որ Հայկական ԱԷԿ-ի կառուցումն ու շահագործումը նպաստել են ոչ միայն երկրի տնտեսության զարգացմանը, այլեւ ներդրում են ունեցել համաշխարհային ատոմային արդյունաբերության մեջ:

«Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմիկությամբ շրջանների համար։ Բոլոր մշակումներն ու նոր մոտեցումները հետագայում ընդգրկվել են ԱԷԿ-ի կառուցման նորմերում եւ ակտիվորեն օգտագործվում են մինչ այժմ, մասնավորապես, այնպիսի սեյսմավտանգ շրջաններում, ինչպիսիք են Իրանը, Հնդկաստանը և Բանգլադեշը:

Այժմ մեր երկրի ատոմային ոլորտն ապրում է նոր, իր պատմության մեջ չափազանց կարևոր փուլ. «Ռոսատոմ»-ի հետ համատեղ աշխատանքներ են տարվում կայանի արդիականացման ուղղությամբ։

Հայկական ԱԷԿ-ը նոր կյանք կստանա՝ անվտանգության ավելի բարձր մակարդակով դրա շահագործումը կերկարաձգվի մինչեւ 2026 թվականը, իսկ հեռանկարում նաև մինչև 2036՝ դա անկասկած լավագույն նվերն է հոբելյանի առթիվ»,- նշել է Հայաստանի ատոմային ոլորտի ստեղծման մասնակից, Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական, Գերա Սևիկյանը։

Այսօր միջուկային տեխնոլոգիաների զարգացումը խթանում է կայուն զարգացումը և գիտատական հետազոտությունը: Կուտակված նյութական, տեխնիկական ու գիտական ​​բազայի շնորհիվ զարգանում են ատոմի օգտագործման նոր ուղղությունները:

«Ամբողջ աշխարհում միջուկային տեխնոլոգիաներն օգտագործվում են ի շահ մարդկանց. օգնում են լուծել առողջապահական և մաքուր ջրի հասանելիության խնդիրները, խթանում են նոր թվային արտադրանքի զարգացմանը և տիեզերական հետազոտությանը, ինչպես նաև օգնում են պայքարել կլիմայի փոփոխության դեմ:

Օրինակ՝ Հայաստանում վերջին տարիներին միջուկային բժշկությունը թափ է հավաքում. սկսվել է իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան, և բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը:

Այժմ Հայաստանի բնակիչները կարող են օգնություն ստանալ ոչ միայն այլ երկրներում, այլ հենց Հայաստանում։

Իր հերթին, հայկական ԱԷԿ-ը մաքուր էներգիայի կայուն մատակարար է, և արդյունաբերության զարգացումը կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ և Հայաստանը դարձնել առաջատար այս ցուցանիշով», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը:

Ատոմային ոլորտը նաեւ երկրին հնարավորություն է տվել ձեւավորել սեփական ճյուղային գիտական կլաստեր։

Հայկական ԱԷԿ-ում, ճյուղային կազմակերպություններում ու հարակից ձեռնարկություններում աշխատում են հազարավոր մարդիկ:

Տարեցտարի աճում է նաև բարձր որակավորում ունեցող կադրերի պահանջարկը, իսկ արդիականացման և հեռանկարում նոր ԱԷԿ-ի կառուցման հետ կապված կպահանջվեն մեծ թվով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել երկրի ատոմային օբյեկտների անվտանգությունը:

«Երբ ես ավարտեցի դպրոցը, արդեն վստահ էի, որ արժե իմ կրթությունը շարունակել տեխնիկական ուղղությամբ։ Հայրս ինժեներ է, և ունեմ հարազատներ, որոնք սերտորեն կապված են ատոմային ոլորտի հետ։

Այդ պատճառով վաղ մանկությունից բազմիցս եղել եմ Մեծամորում և միշտ անհամբերությամբ եմ սպասել մեր ատոմակայանի հսկայական սառեցնող հովացման աշտարակները տեսնելու հնարավորությանը», - ասում է ՀԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ) ինժեներ Արաքս Մարգարյանը։

«Հիմա էլ ինժեներ եմ աշխատում և շատ ուրախ եմ, որ էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի աշխատակից եմ։

Ղեկավարությունը եւ ավագ գործընկերները կիսում են իրենց փորձն ու սովորեցնում են գործնականում կիրառել բուհում ձեռք բերված տեսական գիտելիքները:

Իմ աշխատանքը համարում եմ շատ հետաքրքիր ու հեռանկարային։ Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այդ ուղղությունը, չէ որ ատոմային ոլորտը միշտ պահանջված կլինի, և առանց դրա ժամանակակից աշխարհում գոյություն ունենալն արդեն ուղղակի անհնար է պատկերացնել»։

Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել
Ամենադիտված