Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետը կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար ոտքի է հանում հազարավոր ոստիկանների: Մի քանի հարյուր մետր շառավղով ոստիկանական պատի միջով ապահովվում է Նիկոլ Փաշինյանի հարյուր մետր քայլելու հնարավորությունը: Արձանագրենք, որ սա նախադեպը չունեցող երևույթ է, որ երկրի ղեկավարը մի քանի հարյուր մետր տեղաշարժվելու համար ոտքի է հանում հարյուրավոր ոստիկանների: Հասկանալի չէ, թե այսպես ինչքան կարող է պաշտոնավարել վարչապետը, բայց որ երկար չի կարող՝ դա փաստ է: Ստեղծված իրավիճակն առաջացել է արցախյան պատերազմի ելքով պայմանավորված: Մարդիկ Նիկոլ Փաշինյանին են համարում հիմնական պատասխանատուն և մեղավոր հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների համար: Նիկոլ Փաշինյանի համար լավագույն ելքը կլիներ հրաժարական ներկայացնելը, իսկ վատագույն դեպքում արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Նա ոչ այն է անում, ոչ մյուսը:

Սկզբում իմիտացիա ստեղծեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, բայց հետո փոշմանեց և հայտարարեց, որ նոր ընտրությունների հանրային պահանջ չկա: Այն, որ նման դեպքերում ընտրությունները քաղաքական լարվածությունը թոթափելու հիմնական միջոցն էր, դա փաստ է, բայց Նիկոլ Փաշինյանը գնում է լարվածության ավելի մեծացման ճանապարհով: Այդուհանդերձ, արձանագրենք, որ օր-օրի ավելի մեծ թափ հավաքող հանրային ընդվզումները աննոմալ իրավիճակ են ստեղծել Երևանի փոքր կենտրոնում: Ամենուր ոստիկանական ուժեր են, որոնք ապահովում են Վարչապետի անվտանգությունը:

Մի այլ խնդիր է արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է քարոզարշավ անելու: Ինչ է ամեն մարզ գնալուց հազարավոր ոստիկաննե՞ր է հետը տանելու, ինչպե՞ս է դա հնարավոր: Միգուցե տանի, բայց տեսարանն ինքնին արդեն հակաքաղաքական է, մարդկանց ջղայնացնող: Մի քանի նման հանդիպումներ և Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ գահավիժած վարկանիշից ոչինչ չի մնա: Ամեն դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հրամայական պահանջ է դառնում: Դա նախ և առաջ պետք է մեր երկրին ու ժողովրդին: Հայաստանի զարգացումը կամ առաջընթացը հիմա ուղղակի արգելակված է, կանգնած է: Նիկոլ Փաշինյանը սա պիտի գիտակցի և ոչ միայն գիտակցի: Պատերազմում պարտված, քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել:

Անի Դանիելյան

www.1or.am 

3,5 միլիարդ դոլարի ռուսական նավթը մնացել է ծովում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
Ամենադիտված