Լևանդովսկին այս մրցաշրջանում անցկացրած 36 խաղում արդեն 42 գոլ է խփել
ՍՊՈՐՏ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի 26-րդ խաղում «Շտուտգարտի» դեմ խաղում:
Այսպիսով, 32-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում արդեն խփել է 42 գոլ:
Լեհ ֆուտբոլիստն արդեն 6-րդ մրցաշրջանում անընդմեջ կարողանում է հատել 40 գոլի սահմանը: