Սնոուբորդի աշխարհի չեմպիոնը մահացել է ձնահյուսի հետևանքով
ՍՊՈՐՏՍնոուբորդ-կրոսի կանանց աշխարհի չեմպիոն Ժյուլի Պոմագալսկին մահացել է Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով, հայտնում է Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
40-ամյա ֆրանսիացին 2002 և 2006թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 1999-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2003-ին՝ արծաթե մեդալակիր:
Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեն ցավակցել է մարզուհու հարազատներին:
Toutes les pensées de l'équipe de France Olympique et du CNOSF vont à la famille de Julie Pomagalski, à ses proches, à @FedFranceSki. La disparition tragique de Julie, championne du monde de snowboard et Olympienne, laisse l'équipe de France OLY en deuil de l'une des siennes. pic.twitter.com/BtXqH398io
— France Olympique (@FranceOlympique) March 23, 2021