Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ-2022․ Հայաստանի տպավորիչ հաղթանակը (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Իսլանդիայի հավաքականին եւ գեղեցիկ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 2 փոփոխություն՝ Խորեն Բայրամյանի ու Անդրե Կալիսիրի փոխարեն դաշտ դուրս բերելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող Հակոբ Հակոբյանին ու Տարոն Ոսկանյանին և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման: Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, իսկ 9-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ:

Սարգիս Ադամյանի հարվածը շեղ ստացվեց: Իսլանդացիները պատասխանեցին 10-րդ րոպեին, երբ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հետևեց շատ վտանավոր հարված Դավիդ Յուչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և գնդակը անդրադարձի շնորհիվ չհայտնվեց դարպասում: Քիչ անց հեռվից հարված կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, բայց դարպասապահը տեղում էր: Սկզբնամասում դաշտի տերերը հիմնականում փորձում էին մրցակցի դարպասին սպառնալ հակագրոհներով, իսկ Իսլանդիայի հավաքականն ավելի շատ էր վերահսկում գնդակը և անցկացնում էր նաև դիրքային գրոհներ: 2 թիմերն էլ բավական հաջող էին գործում պաշտպանությունում:

18-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը փորձեց հեռվից գրավել մրցակցի դարպասը, բայց հարվածը թույլ ստացվեց: 26-րդ ու 27-րդ րոպեիներին հեռվից հարվածելու հերթը Տիգրան Բարսեղյանինն էր: 2 դեպքում էլ գնդակը չհայտնվեց դարպասում: Դրանից հետո հայկական թիմն ավելի լավ տեսք ուներ և հաճախ էր գրոհում, նաև անցկանցում էր դիրքային գրոհներ, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Խաղակեսի վերջնամասում խաղադաշտում հետաքրքիր ոչինչ տեղի չէր ունենում: 0:0՝ առաջին խաղակեսում:

Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց խաղային առավելության պայամններում: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին իսլանդացի ֆուտբոլիստները, որոնք սկզբնամասում անցկացրին մի քանի վտանգավոր գրոհներ: 50-րդ րոպեին Սարգիս Ադամյանը հարվածային դիրքում հայտնվեց հյուրերի պաշտպանների սխալից հետո, բայց հապաղեց և կորցրեց գոլային պահը: Այն, ինչ չստացվեց Ադամյանի մոտ, ստացվեց Տիգրան Բարսեղյանի մոտ: Ղազախական «Աստանայի» հարձակվողը 53-րդ րոպեին աջ եզրից կատարեց անկրկնելի հարված և գնդակը դարպասաձողից անդրադարձով հայտնվեց դարպասում՝ 1:0:

58-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականն ունեցավ այս խաղի ամենաիրական գոլային պահը, որն ավաչտվեց Դավիդ Յուրչենկոյի հրաշալի սեյվով: Խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: 60-րդ րոպեին մրցակցի դարպասին սպառնաց փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանը, քիչ անց՝ Սարգիս Ադամյանը: 2 դեպքում էլ հարվածները հաջող չստացվեցին: 4 րոպե անց իսլանդացիները դարձյալ անցկացրին վտանգավոր գրոհ, որն ավարտվեց շեղ հարվածով:

Իսլանդիայի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը դաշտի տերերի դարպասի մոտ: Հյուրերն անցկացնում էին տարբեր գրոհներ, իսկ տանտերերն աչքի էին ընկնում վստահ հապշտպանությամբ և երբեմն-երբեմն անցկացնում հակագրոհներ: Դրանցիցի մեկը 74-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Խորեն Բայրամյանը ձախ եզրում ազատվեց պաշտպանից և ձախ ոտքով գրավեց հեռավոր անկյունը՝ 2:0:

Հայաստանի հավաքականն առանձնանում էր թիմային լավ պաշտպանությամբ, իսկ կենտրոնում պարզապես փայլում էր Վարազդատ Հարոյանը, որը երկրորդ հարկում շանս չէր տալիս մրցակցին: 81-րդ րոպեին Խոակին Կապառոսը կատարեց կրկնակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով նաև ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում: Երկրորդ գոլից հետո իսլանդացիների գրոնհներն արդեն այնքան էլ վտանգավոր չէին ստացվում: Հայաստանի հավաքականը, ոչ առանց դժվարության, բայց վստահորեն պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ 2:0 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 53, Խորեն Բայրամյան, 74

Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո (Կարեն Մուրադյան, 81), Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 55), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան (Ժիրայր Շաղոյան, 81), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան 64):

 

          

 

-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»
Ամենադիտված