Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԱՄՆ` Բժիշկների օր, Իսպանիա` Ծաղկի օր, Մալայզիա՝ Սուլթան Կալանտանի օր, Պաղեստին՝ Հողի պաշտպանության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1913 – ծնվել է օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը։

1935 – վախճանվել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1936 – ծնվել է արձակագիր Նորայր Ադալյանը:

1981 - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցել է ամառային ժամանակի։

1984 – վախճանվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի հետ:

- միջազգային Կարմիր խաչ կազմակերպության միջնորդությամբ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը:

1998 - կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2004 - Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում:

2007 - ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, որում հատուկ մատնանշվել է, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

2011 - Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, բայց նշել, որ պայքարը չի դադարեցննում

2016 - ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1432 — ծնվել է օսմանյան սուլթան, մուսուլմանական զավթիչ Մահմեդ 2-րդը, որի օրոք Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

1746 - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1757 — ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս ժան Ֆրանսուա Պիլատեր-դե-Ռոզիեն, որը հանդիսանում է ավիացիայի պիոներներից մեկը:

1775 — Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրենք, ըստ որի՝ Հյուսիսամերիկյան գաղութներին արգելվել է բացի Բրիտանիայից առևտուր անել որևէ այլ մեկի հետ:

1791 — Ֆրանսիայի Ազգային ժողովը մտցրել է երկարության չափման «Մետր» հասկացությունը, որը հավասար է փարիզյան զուգահեռականի մեկ 40 միլիոներորդին:

1814 — հականապոլեոնական դաշնակցային զորքերը գրոհով գրավել են Փարիզը, որով իսկ վերջ են տվել Նապոլենական պատերազմներին:

1820 — առաջին ամերիկացի միսիոներներն են ափ իջել Հավայան կղզիներում:

1842 - Ջորջիա նահանգի Լոնգ քաղաքի ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառել է անեսթեզիան վիրահատության ժամանակ։ Օգտագործվել է եթեր վզի ուռուցքի հեռացման ժամանակ:

1844 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վեռլեն։

1850 - ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել բախվելով ժայռին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ։

1853 - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1856 — Ղրիմի պատերազմի ավարտով Փարիզում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Սևաստապոլի և ղրիմյան այլ քաղաքների փոխարեն, որոնք անցել են Ռուսաստանին, Թուրքիան ստացել է Կարս քաղաքը, Մոլդովայի կոմսությունը, և Դանուբ գետի դելտան:

1858 — ֆիլադելֆիացի Հայմեն Լիպմենը արտոնագրել է մատիտ, որի ծայրին հարմարեցված է ռետին:

1867 - ԱՄՆ-ը 7,2 միլիոն դոլլարով Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

1880 — ֆրանսիայում արգելվել է ճիզվիտների գործունեությունը:

1894 – ծնվել է ռուս խորհրդային ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը:

1905 — Կրետե կղզում հույները ապստամբել են թուրքական կայսրության դեմ:

1925 – վախճանվել է ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները։

1934 — «Պրավդա» թերթում առաջին անգամ օգտագործվել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» բառակապակցությունը:

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և լեհական զորքերն ազատագրել են Գդանսկը:

1950 — Նյու Ջերսիում ցուցադրվել է նոր հայտնագործված ֆոտոտրանզիստորը:

1970 – ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձել է կուլտային:

1972 — Վիետնամական պատերազմի ժամանակ հյուսիսվիետնամական զորքերը սկսել են Զատիկի գրոհային օպերացիան:

1976 — լոնդոնյան ակումբներից մեկում Sex Pistols խմբի առաջին համերգին հավաքվել է 50 հոգուց կազմված ամբոխ:Սկսվել է երաժշտական պանկ-շարժումը:

1987 - լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլլարով վաճառվել է Վան Գոգի «Արևածաղիկները» նկարը:

1989 - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

2020 — վախճանվել է հույն քաղաքական գործիչ, գրող, հակաֆաշիստ Մանոլիս Գլեզոսը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց էՀրդեհ ավտոմեքենայում․ մանրամասներ
Ամենադիտված