Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին անգամ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալ և սպասվող ընտրություններում հաղթելու նպատակադրման մասին, հաջորդ օրն իսկ Նիկոլ Փաշինյանն իր խմբակցությանը հավաքեց ժողովի, որի արդյունքում հայտարարեցին, որ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա: Այդ հայտարարությունը քաղաքական և հանրային սեկտրում ընկալվեց որպես իշխանությունների վախի դրսևորում: Իհարկե, դա այդպես էլ կա իրականում, հակառակ դեպքում տրամաբանությունը ո՞րն է հայտարարել ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ու մի քանի օր հետո հետ կանգնել այդ նպատակից:

Ծավալված հանրային դիսկուրսի արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ ընտրություններից հրաժարումը մարդիկ ընկալում են որպես վախկոտության, կամ անվստահություն Ռոբերտ Քոչարյանին հաղթելու գործում: Ըստ էության, երկու պատճառն էլ առկա է: Բայց, ինչպես Նիկոլը ինքն իրեն բնութագրում է «ես փախնող տղա չեմ» ձևակերպումով, այդուհանդերձ իր մեջ ուժ գտավ նորից հայտարարելու ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Սակայն նա որոշել է ամեն գնով կասեցնել Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու մտադրությունը իրավական գործընթացներով: Քաղաքական գործիքակազմով չի կարողանում:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ողջ իրավական համակարգը հիմա էլ լծվել է Քոչարյանին այլ մեղադրանք առաջադրելու գործին: Մանրամասն հարկ չկա քննարկելու, քանի որ այն, ինչ տեղի է ունենում բոլորի աչքի առաջ է, հասկանալի է: Հայաստանում արդեն Սահմանադրություն, օրենքներ, ՍԴ որոշումներ և նման իրավական գործիքներ այլևս կիրառելի չեն, որևէ մեկին դրանք չեն հետաքրքրում, ավելի դիպուկ ասած՝ իշխանությունը պոլի շոր է դարձրել իրավունքը, Սահմանադրությունն ու օրենքները:

Մյուս կողմից տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում և հրապարակվում, թե բա գիտե՞ք Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոս և ավելի է, իսկ դիցուք Քոչարյանինը 5 տոկոս: Նպատակը մեկն է՝ ցույց տալ հանրությանը, թե Քոչարյանը չի վայելում հանրային աջակցություն, իսկ այ Նիկոլը տեսեք ինչ վարկանիշ ունի: Սա ավելին քան ծաղր է մարդկանց հանդեպ, քանի որ չի կարող մարդը ունենալ նման վարկանիշ, որը ուղղակի աղետ է բերել ազգի ու պետության գլխին: Այդուհանդերձ, ընտրություններից առաջ երկրում սկիզբ է առնում քաղաքական տեռորի մի նոր փուլ, որի մասն է կազմում իրավական բեսպրեդելը: Ընդ որում, տեռորը ոչ միայն Քոչարյանի նկատմամբ է, այլև մյուս ընդդիմադիր ուժերի և գործիչների, որոնցից Նիկոլը վախ ու վտանգ է զգում: Ամեն դեպքում Հայաստանը Հյուսիսային Կորեա երբեք չի եղել և չի դառնա, որքան էլ իշխանությունները փորձեն բռնատիրական կարգեր հաստատեն՝ իրենց վերարտադրությունը ապահովելու համար:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»
Ամենադիտված