Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը համբերատար սպասում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծես թե գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակերպվել են այն փաստի հետ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունները կազմակերպելու է Նիկոլ Փաշինյանը։ Թերևս բացառություն է Հանրապետական կուսակցությունը։ Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում։ Նախ, Նիկոլի կողմից ընտրություններ կազմակերպելը և առհասարակ նրա գոյությունը վարչապետի աթոռին ինքնին նոնսենս է, հակաքաղաքական, հակաքաղաքագիտական և հակաբարոյական իրողություն։ Ողջ աշխարհը զարմացած է, թե ո՞նց կարող է երկրի ղեկավարը այսկերպ կազմաքանդի 2 հայկական պետություն, պատերազմում հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ ունենա, բայց ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև հավակնություններ ունենա հաղթել ընտրություններում։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։

Քաղաքական դաշտն, ըստ էության, անհամբեր սպասում է ՀՀԿ ընտրությունների մասնակցության հարցի հստակեցմանը և որ ամենակարևորն է՝ ձևաչափին։ Խնդիրն այն է, որ արտախորհրդարանական ամենամեծ, ամենաինստիտուցիոնալացված և բյուրեղացած ուժը Հանրապետականն է, որի մասնակցությունը կփոխի իրերի դասավորվածությունը։ Հանրապետականները նշում են, որ ընդդիմադիր մյուս ուժերը «դեռ ջուրը չտեսած բոբիկացել են»։ Ըստ էության, դեռ պաշտոնապես չկա ընտրությունների մասին որևէ գործընթաց, բայց բոլորը աժիոտաժի մեջ են։ Իսկ եթե Նիկոլը երկրորդ անգամ փոշմանի։

Տպավորություն է, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի մեծ մասի նպատակը ոչ թե Նիկոլին հեռացնելն է, այլ մի քանի մանդատ ձեռք գցելը։ Տպավորություն է, որ մի մասի նպատակն էլ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն օգտագործելով խորհրդարան ներթափանցելն է մինիմում մակարդակում, և իշխանության հասնելը մաքսիմում մակարդակում։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է սա։ Նա դեռ չի շտապում, միևնույն ժամանակ հասկանում է, որ Հանրապետականի քաղաքական ողջ ներուժը չի կարող չօգտագործվել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։ Սերժ Սարգսյանը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ, շատ լավ հասկանում է, որ նախընտրական փուլում ցանկացած արհեստական գործընթաց միմիայն նպաստելու է Նիկոլի իշխանության վերարտադրությանը, հետևաբար նա և իր քաղաքական թիմը ամենայն զգուշությամբ են առաջ տանում պրոցեսները։

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն մի քանի մանդատի կռիվ չի անում։ Նույնիսկ 2018թ.-ին Հանրապետականը շուրջ 5 տոկոս հավաքեց, հիմա ավելի շատ կհավաքի, բայց արդյո՞ք դա կհեռացնի Նիկոլին։ Սա է հարցը և վերջնական նպատակը։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական Երևանում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Ինձ համար նրանք հերոսներ են. Քարդաշյանը՝ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջների մասին Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ֆրանսիան Հայաստանի կողքին է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետ ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի
Ամենադիտված