Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քավորը, ինչպես կենացներում են ասում, սրբություն է, կենացն էլ՝ հոտընկայս խմվողներից է։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական եկեղեցու ու, ըստ ամենայնի, նաև քրիստոնեության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը՝ որպես ծիսական հավատացյալ, լավ է սերտել հատկապես քավորին վերաբերող դասը և ըստ արժանվույն է գնահատում քավորներից հատկապես սեփականին․ նրա կնքահայրն այլևս ամբողջ Տավուշի մարզպետ է։ Կեցցե Նիկոլ Փաշինյանը։ Եվ յուր քավորը, բնականաբար։

Նեպոտիզմի կամ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի դրսևորումը Նիկոլ Փաշինյանի պարագային ոչ թե բացառություն է և սահմանափակվում է միայն քավորով, այլ օրինաչափություն․ նրա մերձավոր և ոչ այնքան մերձավոր ազգականները տարբեր պաշտոններ են զբաղեցնում, այլևս պաշտոնյա է անգամ նրա ուսապարկ բռնողը։

Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ օրինաչափություն է ոչ միայն նեպոտիզմը, այլ նաև այն, որ նա անշեղորեն իրականացնում է բոլոր այն գործողությունները, որոնց համար նախկին բոլոր իշխանություններին քննադատելով՝ նա հասել է իշխանության։ Քավորասեր նախկին ընդդիմադիրն այլևս ոչ միայն ուղղակի կրում է բոլոր այն արատները, որոնց համար քննադատում էր Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, այլ շատ դեպքերում գերազանցել է Քոչարյանին, Սարգսյանին ու անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ միասին վերցրած։

Նախկինում նա բոլորին քննադատում էր «Ղարաբաղը ծախելու» փորձերի համար։ Իշխանության գալով՝ նա ոչ միայն փորձեց, այլ փաստացի իրականացրեց այն, ինչի համար կոկորդաճեղք քննադատություն էր հնչեցնում նախկինում․ Արցախի մեծ մասը հանձնված է։ Գումարի դիմաց, թե այլ պայմաններով՝ քննարկման առանձին թեմա է։ Փաստն այն է, որ նախորդ բոլոր իշխանություններին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրած Նիկոլ Փաշինյանը գործնականում իրականացրեց դա։

Նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը քննադատում էր թալանի, կոռուպցիայի, ատկատների համա՞ր։ Փույթ չէ։ Բոլոր այդ արատները դրվեցին ֆորմալ ռելսերի վրա ու ստացան այնպիսի բարեհունչ անվանումներ, ինչպիսիք են պարգևավճարները, «կամավոր» հատկացումները բարեգործական «հիմնադրամներին», մեկ անձից գնումները և այլն։ Կոռուպցիան ու թալանը բարեհաջող շարունակվում են, փոխվել են ձևերն ու մեթոդները, անձերը։ Եվս մի հարթություն, որում Նիկոլ Փաշինյանը գերազանցեց բոլոր նախորդներին։

Նախկին իշխանությունները մեղադրվում էին դատական համակարգի վերահսկողության, պատվերով արդարադատության համա՞ր։ Ոչ մի խնդիր․ բոլոր դատավորները հայտարարվում են վնգստացող, աշխատանքի է ընդունվում երիտասարդ մի իրավաբանուհի ու առանց ձևականությունների թելադրում է մեղադրական եզրակացությունները… Իսկ Սահմանադրական դատարանի գրավումը կարելի է ուղղակի ներառել ուզուրպացիաների պատմության դասագրքերում։

Նախկին իշխանությունների հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների՝ այսօր շարունակվող օրինակներն անասելի շատ են։ Նրա իշխանությունը կրում է բոլոր այն արատները, որոնք թմբկահարելով՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է սեփական քաղաքական ուղին ու հասել է իշխանության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։

Մնացել է միայն ընտրակեղծարարությունը, ինչի համար ևս նա քննադատել է նախորդ բոլոր իշխանություններին․ առաջիկայում կայանալիք ընտրությունները հրաշալի առիթ են ևս մեկ անգամ ցույց տալու Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները նաև այդ հարցում։ Վստահաբար նա կհասնի ու կանցնի իր բոլոր նախորդներին։ Գուցե բոլորին՝ միասին վերցրած։

Հարություն Ավետիսյան

168.am

1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
Ամենադիտված