Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանցքային բևեռներից երկուսը բնականաբար կլինեն Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը  ապրիլի 25-ին հրաժարական է տվել։  ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց եւ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
 Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

—Պարոն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, ըստ Ձեզ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կպահե՞ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պայմանավորվածությունը, թե  այնուամենայնիվ  թեկանծու կառաջադրեն։

— Իրենք հայտարարում են, որ կպահեն և մենք այս պահի դրությամբ միայն ունենք այն հայտարարությունները, որ իրենք հավատարիմ են մնալու այդ պայմանավորվածությանը։ 

—Ի՞նչ եք կարծում՝ ընտրապայքարը կլինի Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, թե այլ ուժեր ևս  կլինեն լուրջ պայքարի մեջ։

—  Ընտրապայքարը կլինի բավական բազմաշերտ և բազմազան,  առանցքային բևեռներից երկուսը բնականաբար կլինեն Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, բայց կարծում եմ, ոչ միայն նրանք, այլ կձևավորվի նաև  այլ ձևաչափեր, որոնք  որոշ չափով լուրջ մրցակցային  տարր  կբերեն նախընտրական  գործընթաց։ Այնպես որ  կարծում եմ, որ, այո,  Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը լինելու են առանցքային դերակատարներ, բայց կարծում եմ,  ոչ  միայն  նրանք։ 

—Արդյո՞ք  ներքաղաքական խնդիրները արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով կհանգուցալուծվեն:

— Ես կարծում եմ, որ խնդիրը ներքաղաքական խնդիրները հանգուցալուծելը չէ,  այլ այդ խնդիրների շուրջ քաղաքական  պայքարը կանխատեսելի և ինստիտուցիոնալ միջավայր բերելը։ Ինքնին արտահերթ ընտրությունը կամ որևէ ընտրական  գործընթաց խնդիր լուծող չէ, եթե դիտարկում ենք օրակարգային խնդիրները, որոնք կան Հայաստանի Հանրապետության առաջ՝ ներքին, տնտեսական, քաղաքական, անվտանգային, արտաքին ռազմաքաղաքական և այլն։ Ընտրությունը պարզապես այս խնդիրների լուծման օրակարգի շուրջ պայքարը կանխատեսելի միջավայր բերելու  հարցն է լուծում կամ պետք է, որ լուծի։ Եթե մենք տեսնում ենք, որ հետպատերազմյան այս ամիսների ընթացքում  մենք առավելապես քաոսից  ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ ենք և այս հանգամանքը թույլ չի տալիս  Հայաստանին   ընդհանրապես մտածել որևէ լուրջ զարգացման օրակարգի խնդիրների լուծման շուրջ կոնսոլիդացիա ռեսուրսների ներուժի կենտրոնացում և այլն։  Եվ այս իմաստով իհարկե շատ բան կախված է ,թե ինչպես կանցնի  ընտրական պրոցեսը  և քաղաքական ուժերը ինչպես կվերաբերեն  ընտրության արդյունքին  և ինչպես կճանաչեն ընտրության արդյունքը  և  արդյոք կլինեն ուժեր, որոնք  կփորձեն որևէ առիթ ստեղծել կամ պատճառ փնտրել  հետընտրական զարգացումներ խթանելու համար։  Դրանից է կախված այն, թե  ընտրությունը կլուծի գլխավոր  խնդիրը՝ Հայաստանի ներքաղաքական պայքարը տեղափոխել  ինստիտուցիոնալ և կանխատեսելի կողմ։

—ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչումը անվտանգության առումով ի՞նչ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի համար։  

— Լայն իմաստող, իհարկե,  ԱՄՆ-ի ճանաչումը  ստեղծում է որոշակի իրավաքաղաքական  նոր աստիճան, նոր հարթություն  հայկական անվտանգության էգզիստենցիալ  խնդիրների լուծման տեսանկյունից։ Բայց մտածել, որ դա անմիջական շատ մոտ ապագայում տեսանելի  հարթակում տալիս է գործնական լծակներ  այդ խնդիրը լուծելու համար, իհարկե, սա կլինի  որոշակի գերագնահատում` տեղի ունեցած քաղաքական որոշման  անմիջական ազդեցության իմաստով։ Բայց մենք  գործ ունենք պատմական լայն որոշման հետ, որը նոր փուլ է ձևավորում  ոչ միայն հայկական հարցի շուրջ, այլ նաև նոր միջավայր կարող է ձևավորել  հայկական  անվտանգային համակարգի վերափոխման համար։ Եվ այս իմաստով մենք շատ աշխատանք պետք է տանենք նույն այդ ճանաչման գործընթացը արդեն ավելի արդիական  խնդիրների և մարտահրավերների համատեքստում  կապիտալիզացնելու ուղղությամբ  և այստեղ առանցքայինը, բնականաբար պետք է լինի հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգի հարստացումը, արդիականացումը և  գործնականացումը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
Ամենադիտված