Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն 6 ուժ. քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն արդեն սկսել է օրենքներ խախտել: Նախընտրական պայքարն օրենքով պետք է սկսվեր ընտրություններից ոչ շուտ քան 12 օր առաջ՝ այսինքն՝ հունիսի 7-ից, իսկ իշխանությունն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ անել: Եթե վարչապետի մարզեր կատարած այցերը կարողանում էին բացատրել, ապա ոչ մի կերպ չեն կարող բացատրել, որ իրենց պաշտոնական նախընտրական կարգախոսն արդեն տեղադրված է բոլոր փողոցներում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները եւս որոշակիացել են եւ արդեն պարզ է, թե որ ուժերն են մտնելու ընտրապայքարի մեջ՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ խորհրդարան անցնելու շանսեր ունեն 6 քաղաքական ուժ։

«Կարծում եմ, խորհրդարան անցնելու շանսեր ունեն 6 ուժ՝ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը, Հայրենիք-ՀՀԿ-ն,ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, մնացած ուժերը շանսեր չունեն:

Բայց հիմնական պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի միջև, քանի որ Հայաստանում միշտ էլ անձերն են ընտրվում»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ եթե բոլոր ուժերը հայտարարում են, որ ընտրություններին մասնակցելու հիմնական նպատակը գործող իշխանություններին հեռացնելն է, ավելի արդյունավետ չէ՞ր լինի միասնական դաշտով հանդես գալը՝ քաղտեխնոլոգը պատասխանեց, որ ընդդիմությունն ուսումնասիրություններից հետո հավանաբար եկել է այն եզրակացության, որ մարտավարական իմաստով գնում է տարբեր շարասյուներով, ինչը ավելի մեծ շանս է տալիս հետագայում՝ խորհրդարանում, կոալիցիա կազմելու համար.

«Բոլոր կուսակցություններ ունեն համաձայնություն, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, անգամ իրար հանդեպ վատ տրամադրված կուսակցություններ և անհատներ ունեն համաձայնություն, ինչի ականատեսը մենք եղանք երկու օր առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է երկրորդ և երրորդ նախագահների հետ մի ճակատով գնալ: Ընդդիմությունը հասկանում է, որ էլեկտորատի մի հատված միգուցե չի ընդունում Ռոբերտ Քոչարյանին, մի հատվածը ԼՏՊ-ին, երրորդը՝ Սերժ Սարգսյանին, որպեսզի խնդիր չլինի, ամեն մեկն իր էլեկտորալ հատվածը կտանի, հետո հետագայում կարող են միանալ»:

Փորձագիտական դաշտում մտահոգություններ են հնչում, որ գործող իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձելու է վերարտադրվել՝ քաղտեխնոլոգը չբացառեց.

«Ամեն ինչ հնարավոր է, բայց 50+1 տոկոս անհնար է հավաքի։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հանճար է վարկանիշ մսխելու հարցում. 3 տարում մսխեց ահռելի վարկանիշ, այդուհանդերձ, 25-30 % աջակցություն դեռ ունի,- ասել է նա։

Քանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»
Ամենադիտված