Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք տարվա ընթացքում արտաքին պարտքն աճել է մոտ 30 տոկոսով․ Տնտեսագետը՝ ռեկորդների ու հակառեկորդների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին տեղեկացավ  տնտեսական նոր ռեկորդի մասին:

«Այս տարվա ապրիլին  հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար»,- կառավարության հերթական նիստում այս արտահերթ նորությունը շտապեց հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Բայց այդ ռեկորդը միակը չէր, որ այս օրերին գրանցեցին հայրենի իշխանությունները․ տնտեսագետներն արձանագրեցին` անկախ Հայաստանում չի եղել դեպք, որ տարեկան կտրվածքով պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը։  Ինչպես ասում են՝ հակառեկորդը ևս ռեկորդ է, սակայն դրա մասին խոսելը հաճելի չէ։

168.am-ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին խնդրեց անդրադառնալ այս աննախադեպ, ռեկորդային ցուցանիշներին ու դրանց միջև հայտնված տնտեսությանը։

«Երեք տարի է` գրեթե նույն նախադասություններն ենք լսում, որոնք սկսում են աննախադեպ բառով և վերջանում են արդարացումներով։ Ինչո՞ւ է այդպես՝ որովհետև ձախողակների այս խմբակը որևէ իրական արդյունք չի կարողացել և չի կարողանում ստեղծել հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Նախադասությունները նույնն են, և նույնն է նաև արտաբերողի, այսպես կոչված, վարչապետի ինտոնացիան, բայց մթնոլորտն արդեն ընդհանուր համադրմամբ այլ է․ շատերն են տեսնում՝ խմբակը գտնվում է հոգեվարքի մեջ»,- նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով կոնկրետ հնչեցվող թվերին՝ նա մանիպուլյացիա որակեց համեմատությունները․ «Համեմատում են 2021թ․ ապրիլը 2020թ․ ապրիլի հետ, բայց չեն արձանագրում, որ նախորդ տարվա ապրիլին մեր տնտեսությունն ուղղակի գտնվում էր լոքդաունի մեջ։ Իսկ թե ինչու էր այդպես, որովհետև վարչապետը փորձեց պինցետով և օղիով լուծել համավարակի հարցը»։

Մեր նկատառմանը, թե Փաշինյանը նշել է, որ այս աճի արձանագրումը նաև պայմանավորված է «փոքր խորամանկությամբ», որին դիմել են, մասնավորապես անցյալ տարի՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն են տվել շահութահարկի կանխավճարներ չվճարել, Թադևոս Ավետիսյանն արձագանքեց․ «Դա փոքր խորամանկություն չէ՝ ուղղակի պարզ մանիպուլյացիայի երկրորդ դրսևորումն է։ Իրենք չեն կարող խորամանկության և կեղծիքի մեջ լինել փոքր, իրենք այստեղ միանշանակ առաջատարն են։

Եթե տնտեսությունը փակել են, չի գործում տնտեսությունը, հետևաբար՝ չեն գեներացվում հարկեր, և իրենք ստիպված մտցրեցին  որոշակի հարկային արձակուրդներ․ բնականաբար, նվազեցին հարկային մուտքերը նաև այս գործոնի ազդեցությամբ։ Այսինքն՝ եղած տնտեսական շրջանառության նկատմամբ էլ կիրառեցին հարկային արտոնություններ»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ ցուցանիշներ ներկայացնելիս միտումնավոր հաշվի չի առնվում հանգամանքը, որ միջին գնաճը նախորդ տարվա համեմատ կազմում է 5.8 տոկոս, ինչը փաստում է, որ այն աճը, ինչի մասին խոսվում է, իրական աճ չէ։

«Գների աճը բերել է շրջանառության որոշակի ավելացման, և հարկերն են այդ մասով ավելացել,- ասաց  նա, ապա  հիշեցրեց ԱՎԾ հրապարակած վերջին տվյալների մասին ևս,- Հունվար-մարտի տվյալներով՝ տնտեսական ակտիվությունը նվազել է 2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 4 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները՝ 1 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 5.5 տոկոսով, ծառայությունները՝ ութ տոկոս նվազում, և միայն շինարարության ծավալներն են աճել 4-5 տոկոսով․ սրանք են շրջանառությունը։ Այսպիսի իրավիճակում այդ ի՞նչ գործոն է, որ այս բոլոր նվազումներն էական աճեր արձանագրեցին։ Առաջինը, որ կարող է տեղի ունենալ, դա հարկային տեռորն է․ այսինքն՝ արդեն ապրիլին, տեսնելով, որ դիմացը ընտրություններ են, և տոտալ տապալում է, և գումար է պետք, հարկային տեռորով հարձակվել են բիզնեսի վրա, կամ՝ ակնհայտ արդեն էլ չունենալով որևէ կորցնելու բան, հիմա արդեն բացահայտ անցել են թվանկարչությանը՝ առանց հետամուտ լինելու, որ վիճակագրությունը մի բան է ասում, ՊԵԿ-ը մեկ այլ բան է ասում՝ իհարկե, վարչապետի ճնշման և սադրանքների ներքո, և վարչապետն էլ՝ նույնիսկ արդեն  ոչ թե քաղաքական, այլ անձնական շահերից դրդված՝ ինչ-որ բաներ է ասում»։

Թ․ Ավետիսյանն անդրադարձավ նաև պետական պարտքին՝ նկատելով․ «Այս երեք տարվա ընթացքում արտաքին պարտքն աճել է մոտ 30 տոկոսով: Եթե այս ինտենսիվությամբ շարունակվի, մեր արտաքին պարտքը մեկ-երկու տարվա ընթացքում կհասնի արդեն Համախառն ներքին արդյունքի չափին»։

Նրա գնահատմամբ՝ սրա պատճառները ևս պետք է փնտրել իշխանությունների ձախողած տնտեսական քաղաքականության մեջ․ «Եթե տնտեսությունը հյուծում են և չեն կարողանում նույնիսկ սոցիալական պարզ խնդիրները լուծել պետական բյուջեի հարկային եկամուտներով, դիմում են արտաքին պարտքի օգնությանը»։

Հարցին, թե օբյեկտի՞վ չեն արդյոք հնչող տեսակետները, որ երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորված է պատերազմի և համավարակի  հետևանքներով, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց․ «Այո համավարակ է եղել,  և ունի որոշակի հետևանքներ, բայց, օրինակ, 2020 թվականին մեր երկրում ՀՆԱ-ն կրճատվել է 7.6 տոկոս, իսկ երկու անգամ ավելի պակաս՝ միջին համաշխարհայինը, և նույնը՝ նաև տարածաշրջանը։ Համավարակի դեմ պետք էր հակաճգնաժամային պայքար, իսկ մենք ոչ թե ունեինք հակաճգնաժամային պայքարի գոնե ինչ-որ ընդհանուր ուրվագիծ, այլ նորից խորացող, պարզ պոպուլիզմ։

Հասկացանք, համավարակը ֆորս-մաժոր է օբյեկտիվ, բայց դրա դեմ պայքարի ձախողման մեջ հո համավարակն ու այլ երկրների իշխանություննե՞րը մեղավոր չեն։

Պատերազմի ողջ ընթացքում նորից պոպուլիզմ, կեղծիք, հաղթելով՝ պարտվեցինք, և ամենադաժան կերպով խայտառակ կապիտուլյացիան դարձավ փաստ, իսկ դրա անդառնալի հետևանքների հաղթահարման համար տևական ժամանակ է անհրաժեշտ։

Սա է իրողությունը․ իրենք միշտ են մեղավորներ փնտրել՝ սկզբից մեղավոր էին սևերը, հետո՝ հները, շարիկ գլորող չինովնիկները, ընդհուպ՝ մինչև մի պահ նույնիսկ մեղավոր էին աղքատները, որոնք կառչել են նպաստից և չեն ուզում աշխատել, դրանից հետո՝ դատարաններ, Ազգային ժողով, հիմա էլ՝  համավարակն ու պատերազմը։ Ի վերջո, բոլորը մեղավոր են, իսկ աստվածայինը իրենց նեղ խմբակն է, իրենց, այսպես կոչված, վոժդով»։

Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով
Ամենադիտված