Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին․ Մասնագետների կարծիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական սանձարցակ  և ռազմատենչ քաղաքականության պատճառով, Սյունքի մարզում   խախտվել է քաղաքացիական բնակչության խաղաղ ապրելու և սեփական հողում արարելու իրավունքը։  Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Սյունիքում ծավալած  գործողույունները կանխելու նպատակով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։

  1or.am  կայքը  ուսումնասիրել է քաղաքագետների և վերլուծաբանների կարծիքը այդ հարցի շուրջ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քանի կա Նիկոլը Հայաստանի կորուստները և նվաստացումները շարունակվելու են 

Ինչպես և կանխատեսել էի, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո, եթե դավաճան Նիկոլը պահպանում է իշխանությունն, ապա Հայաստանի և Արցախի վիճակն էլ ավելի էր վատթարանալու, որի դրսևորումներից մեկին հիմա ականատես ենք լինում...
Հետկապիտուլյացիոն շրջանում Հայաստանի հետ տեղի ունեցող տարաբնույթ խայտառակ դեպքերը՝ հիմնականում կապված Բաքվի հետ, բնական են, քանի որ երկիրը շարունկավում է ղեկավարվել պարտված և թուրքի կողմից նսեմացված դավաճան Նիկոլի կողմից...
Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող տականքը կարողանում է մանիպուլյացիաների, կեղծիքի, ստերի միջոցով պահպանել իշխանությունը երկրում՝ հիմնականում հենվելով քաղաքականապես անգրագետ խավի վրա, ապա արտաքին քաղաքականության բնագավառում Նիկոլն ամեն ինչ տանուլ է տալիս, սարսափելի վնաս է հասցնում Հայաստանին, քանի որ դրսում նրան վերաբերվում են որպես պարտություն կրած, թուրքի կողմից նսեմացված, նվաստացված ղեկավարի, որի արդյունքում նրանից կա՛մ զզվում են, կա՛մ խղճում են դրան...
Իսկ մինչ դավաճան Նիկոլն ամեն գնով փորձում է պահպանել իշխանությունը, մեր թշնամիները՝ թուրք-ազերիները մաքսիմալ օգուտ են դրանից փորձում ստանալ և պարտադրում են Հայաստանը ղեկավարող թերուսին կատարել այն ամենն ինչ նրանք ցանկանում են...
Դրա հետևանքներից մեկը եղավ այն, որ թուրքերը 250 հոգով գրավեցին Սյունիքի մարզի ամենակարևոր ռազմավարական կետերից մեկը՝ 3549 մետր բարձրությամբ Իշխանասարը և դրան հարակից Սև լիճը, որի արդյունքում Բաքուն կարող է վերահսկել Սիսիան-Գորիս ճանապարհը և 7 բնակավայրերի ջրամատակարարումը... 
Հայաստանն այնքան անճար է, որ 250 ազերի-ասկյարների չկարողանալով վտարել երկրի տարածքից դիմել է ՀԱՊԿ-ին...
Դավաճան և Իլհամի կոշիկները լիզող Նիկոլի կողմից Հայաստանի վարչապետի աթոռի զբաղեցնելու ամեն վայրկյանը վնասում և վտանգում է Հայաստանին և մենք պետք է սպասենք նորանոր խայտառակությունների և նվաստացումների..․»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին, սահմանին իրավիճակի հետ կապված: Ըստ ամենայնի ՀԱՊԿ-ն էլ ի պատասխան պաշտոնապես կդիմի Հայաստանին՝ սահմանին ՀԱՊԿ կոնտինգետն տեղակայելու հետ կապված, ասելով, որ այդպես կարող է աջակցել Հայաստանի սահմանի պաշտպանությանը: Եվ մի հարց է նաեւ ուշադրության արժանի, թերեւս: Ինչու՞ է Հայաստանը դիմում ՀԱՊԿ-ին, եւ ոչ օրինակ Ռուսաստանին, որի հետ ունի համատեղ զորախումբ: Եվ ինչու՞ օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակ դիմեց Ռուսաստանին, եւ ոչ ՀԱՊԿ-ին»։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը գրել է․ «Ադրբեջանը հանդգնում է ներխուժել աշխարհում հզորությամբ 2-րդ ռազմական ուժն ունեցող պետության` ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի` ՀՀ-ի պետական տարածք` խախտելով միջազգային իրավունքով ճանաչված նրա տարածքային ամբողջականությունը և սահմանները։ Այս իրադարձությունները տեղի են ունենում Արցախյան պատերազմից հետո, երբ ՀՀ-ն առավելագույնս թուլացած է և այն ժամանակ, երբ ՀՀ-ում, ըստ էության, կառավարությունը հրաժարական է տվել, իսկ խորհրդարանը արձակվել է։ Միևնույն ժամանակ այս իրադարձությունները տեղի են ունենում Երևան, այնուհետև` Բաքու ՌԴ արտգործնախարար Լավրովի այցից հետո, որի օրակարգը խաղաղության հաստատումն էր, սակայն դրանից հետո լարվածությունը կտրուկ աճեց` հանգեցնելով ընդսմին զինված ներխուժման ինքնիշխան պետության տարածք։
Այս ամենի ֆոնին ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին, այն էլ առաջին անգամ, որ վերջինս կատարի իր պայմանագրային պարտականությունները։ Ադրբեջանի բարբաջանքը միջանցքի տրամադրման հարցն է, որից ՀՀ-ն հրաժարվում է։ Իսկ ՌԴ-ին, իր շահերի իրացման առումով, պետք է ավելացնել ռազմական ներկայությունը ՀՀ-ում, մասնավորապես` Սյունիքում (նոր ռազմաբազա), ինչի մասին պատերազմից հետո շատ է խոսվել։ Իսկ ադրբեջանական այս ներխուժումը հարմար առիթ է ՌԴ-ի համար մեզ վերահաս աղետից «փրկելու» նպատակով ապահովել իր ավելի ամբողջական ռազմական ներկայությունը Սյունիքում մեր իսկ խնդրանքով, քանի որ մենք արդեն դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այն, որ այս գործողությունների արդյունքում որևէ միջանցք Ադրբեջանը չի ստանալու, դա անկասկած է, քանի որ միջանցքը ձեռնտու չէ ոչ ոքի, բացի ադրբեջանաթուրքական տանդեմից։ Միջանցքի մասին խոսք չկա նաև եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ էության, խնդիրը Սյունիքի վրա վերահսկողության սահմանումն է, քանի որ նրա կոմունիկացիոն ներուժը աշխարհաքաղաքական հեռանկարային նշանակություն ունի։ Այսինքն` ով կվերահսկի հաղորդուղիները, նա էլ կլինի իրական գործոն և կունենա աշխարհաքաղաքական կշիռ։ 
Ասել եմ և կրկնեմ, որ ՀՀ տարածքը և դրանով անցնող ցանկացած (ենթադրյալ) հաղորդուղի պետք է լինի բացառապես ՀՀ վերահսկողության տակ, ինչը կմեծացնի մեր կշիռը և շունչ կտա Հայաստանին։ Ահա այս հնարավորությունը վիժեցնելուն են ուղղված բոլոր ներքին և արտաքին սպառնալիքները, որոնց այսօր բախվում է մեր պետությունը։ Թնջուկը Սյունիքում է։
Ուստի` առանց արտաքին քաղաքականության հավասարակշռման, ինչը կայունության երաշխիք է, ուղղակի անհնար է իրացնել սեփական ազգային շահերը և գործել դրանց տրամաբանությանը համահունչ։ ՀՀ-ն պարտավոր է գնալ շահերի հավասարակշռման ճանապարհով, հակառակ դեպքում կդառնա ուրիշների շահերն իր շահերի հաշվին սպասարկող սերվիլ պետություն»։

Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ գրել է․ «Պատկերացնում եմ, թե ինչքան շատ մարդ հիմա հանգիստ շունչ քաշեց։ Բան չմնաց, ՀԱՊԿ-ը կգա ու կփրկի մեզ։ Կարող ենք էլ ոչինչից չանհանգստանալ։ Փրկված ենք։ Շնորհավորում եմ, հպարտ քաղաքացիներ։ Անպատասխանատվության ու թուլամորթության շքերթը շարունակվում է։ Ի՞նչ ասեմ։ Եթե անկեղծ, ես չգիտեմ, թե ազգային ամոթի ու խայտառակության այս խարանը ոնց ենք մաքրելու մեր ճակատից։ Արդեն չգիտեմ»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ևս իր կարծիքն է հայտնել ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ․ «Միջազգային պլանավորված օպերացիա է ոնց որ սկսվել: Բրիտանիան է նորից խաղի մեջ մտել՝ Իրանի հիմնական թշնամին, որը դեռ չի հրաժարվել Իրանի նավթի իր "իրավունքներից", նաև նոր նավթի ու գազի հոտն է առել, Արցախում էլ խաղաղապահների փոփոխության ու Կովկասում տնտեսական էքսպանսիայի խնդիր է դրել, Բաքվում Բրիտանիայի դեսպանն էլ տպավորված է հաղթանակի առիթով ադրբեջանցիների ոգևորությունից, շուտով Էրդողանի ձայնն էլ կլսենք, Իրանն էլ կարտահայտվի: 
ՀԱՊԿ-ին դիմելն էլ Թյուրիմացությունն ինքնուրույն չի որոշել, բնականաբար։ Կարող ենք շուտով լսել Ռուսաստանից նոր զորքեր բերող ինքնաթիռների ձայնը։ 
Սպասված ժամանակից շուտ է սկսվել պրոցեսը, թարսի նման էլ դեռ իշխանություն չունենք, ընտրություններին մի ամիս կա։
Ալիևն էլ շտապում է, վատ զարգացումների սպասելիքներ երևի ունի»։

Սոնա Գիշյան

 www.1or.am 

 

1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի ջարդերի հետևանքով երկրից արտաքսվեց մոտ 400.000 հայ բնակչություն. ԱԳՆՔանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջԻսրայելը և ՀԱՄԱՍ-ը հիմնարար համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Լրատվամիջոց Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, բայց պետք է առաջ շարժվենք. Անչելոտին՝ «Բարսելոնա»-ից կրած պարտության մասին «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
Ամենադիտված