Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերին Նավերում հնագետները հայտնաբերել են զարմանալի, անհավատալի գտածոներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Արագած լեռան ստորոտին է գտնվում Վերին Նավեր դամբարանադաշտը, որտեղ կատարված պեղումները զարմացրել են հնագետներին:

«Վերին Նավերի արքայական դամբարաններից մեկում, որի սրահի երկարությունը 17 մետր է, լայնությունը՝ 3 մետր, լցված են եղել թաղման ընծաներ: Այնտեղ դրված է եղել ամբողջական մարտակառք, որից պահպանվել են միայն բրոնզե դետալները, որոնք սանձափոկերի ուղղորդիչներ են, ձիերի երախճաններ: Կա նաև արծվի բրոնզե արձան, որն ամրացված է եղել մարտակառքի ծայրին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Նրա փոխանցմամբ՝  այստեղ հայտնաբերվել է նաև մեկ այլ զարմանալի, անհավատալի գտածո՝ մանգաղաձև երկաթե սուր:

«Ամբողջ աշխարհում վաղ երկաթը սկսում է տարածվել Ք.Ա. 12-րդ դարում, իսկ դամբարանը, որը թվարկվում է 15-17-րդ դարերով, հայտնաբերվել է երկաթե սուր: Սրի հետ միասին հայտնաբերվել է նաև ավելի վաղ թվագրվող  ձիու երախճան՝ դարձյալ պատրաստված երկաթից: Եվ, ընդհանրապես, վերնախավի բոլոր դամբարաններում գտնվել են երկաթյա իրեր, որոնք ավելի վաղ են, քան երկաթի կիրառումը, դրա լայն տարածումը: Այստեղ պետք է հիշենք եգիպտական փարավոնի և խեթական արքայի գրությունը, որտեղ խեթական արքայից փարավոնը խնդրում է երկաթե սրեր: Երբ մերժում է, ասում է, որ գիտի՝ լրտեսները տեղյակ են պահել, որ այդպիսի սրեր կան քո արևելյան մարզերում, իսկ դա Հայկական լեռնաշխարհն է: Եվ հիմա Վերին Նավերում կարծես թե գտնում ենք այդ գրության առարկայական փաստարկը, որ այստեղ նախքան լայն կիրառումը հավանաբար բնածին երկաթից պատրաստել են զենքեր, զարդեր, թալիսմաններ: Մենք պեղել ենք թալանված դամբարանները, որպեսզի մի բան փրկենք»,- նշեց հնագետը:

Հակոբ Սիմոնյանն ընդգծեց՝ հետազոտությունը հավանաբար պետք է կատարվի եվրոպական լաբորատորիաների ընդգրկմամբ:

«Այս արքայական դամբարանում մենք ունենք ընծաներ՝ ուղարկված հեռավոր Էլամից (Ելամ, Եղիմաիս, Շուշաստան, հին ստրկատիրական պետություն Պարսից ծոցից հյուսիս), որը հին աշխարհի հզորագույն պետություններից մեկն էր, որը նվաճեց Շումերը, Բաբելոնը և այստեղ շուրջ 200 տարի իշխեց: Այսպիսի հզոր երկրի արքան արքայական ընծաներ է ուղարկել Արարատյան դաշտի իր դաշնակցին: Հին աշխարհում դա շատ ընդունված երևույթ է եղել: Այդ թանկարժեք ընծաները մարդու դիմաքանդակով 5 մեդալիոններ են, որոնք երեսպատված են եղել ոսկյա թիթեղներով: Կա նաև ուսագոտի՝ նույն սկզբունքով զարդարված, կենաց ծառ, վայրի ոչխար: Այս զարմանալի հուշարձանը, որը կարևոր արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակրթության համար, ցավոք, պարբերաբար ենթարկվում է ավերումների և գանձագողության»,- մանրամասնեց հնագետը:

Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց
Ամենադիտված