Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը զավթած ծաղրածուներին աղբանոցը նետելու ժամանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անկախության 30 տարիներին կատարվեց այն, ինչից ամենաշատն էինք վախենում․ երկրի ղեկին է գտնվում ծաղրածու՝ այդ բառի ամենավատ իմաստով։ Վարչապետի աթոռին համառորեն սոսնձված Նիկոլ Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա բոլորի համար։ Նրան ծաղրում են թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում, ծաղրում են թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները։ Հայաստանի դե-յուրե ղեկավարին վաղուց արդեն լուրջ չեն ընդունում գերտերություններն ու միջազգային կառույցները, իսկ 44-օրյա պարտությունից հետո ընդհանրապես նրա հետ հաշվի չեն նստում։ Նիկոլ Փաշինյանին լուրջ չեն ընդունում անգամ ներկայիս կողմնակիցները, որոնք նրանից կառչած են մնում միայն մի պատճառով՝ իշխանությունը չկորցնելու ահից։

Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ Նիկոլ Փաշինյանին ծաղրում են նաև քաղաքական մրցակիցները։ «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա տխրահռչակ պարագլուխն իրենց ծաղրելու շանս են տվել բոլորին, և նրանք լիուլի օգտվում են այդ շանսից, ափսոս, որ այդ ընթացքում տուժում է պետության վարկն ու հեղինակությունը։ Հայաստանի նախկին երեք նախագահները, իրենց լավ և վատ կողմերով հանդերձ, միջազգային ասպարեզում էլ, երկրի ներսում էլ ընկալվում էին որպես լուրջ գործիչներ, որոնց հետ հաշվի էին նստում։

«Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր կողմնակիցների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է Փաշինյանի պահվածքին, իր լուսանկարը հանդիպումներում ցույց տալու փաստին։

«Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, կարող եմ մակագրել, ամսի 21-ին ավտոգրաֆ կտամ»,- ասել է Քոչարյանը՝ հարուցելով հավաքվածների բուռն ծիծաղը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի կոշտ է արտահայտվել։

«Եթե ինքն այ էսքան արժանապատվություն ունենար, ինքնասպան կլիներ: Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ ա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում։ Ասում է՝ դու ո՞վ ես, որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»,- պատկերավոր նշել է Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը ինքն էլ միտումնավոր անլրջացնում է քարոզարշավը՝ այդկերպ փորձելով ձայներ խլել օրեցօր թափ հավաքող մրցակիցներից, սակայն, ինչպես սովորաբար լինում է Փաշինյանի դեպքում, այս անգամ էլ է ձախողվելու։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խառնիճաղանջ թիմը ծաղրածուների ամբոխ են, որոնք երևանյան կրկեսի՝ 10 տարի չգործելու պայմաններում հայտնվել են երկրի ղեկին և դեպի անդունդն են գլորում Հայաստանի Հանրապետությունը։

Կարեն Գինոսյան

«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև
Ամենադիտված