Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսի հետևանքով շատ ծանր հարված ստացան համալսարանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հունիսի 4-ին հանրապետությունը տոնում էր վերջին զանգը։ Արդեն երկրորդ ուսումնական տարին է, որ կորոնավիրուսի պայմաններում են անցնում դասերը։ Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ՝ պարզելու համար, թե համաճարակը ինչ խնդիրներ է ստեղծել դպրոցներում։

Հարցին, թե ինչպիսին էր կորոնավիրուսի ազդեցությունը կրթության վրա՝ փորձագետը պատասխանել է․ « Իհարկե բացասական էր այդ ազդեցությունը, որովհետև, բնականաբար, խաթարվեց ամբողջ ուսումնական պրոցեսը: Հատկապես շատ ծանր հարված ստացան մեր համալսարանները, որովհետև, ի տարբերություն համալսարանների, դպրոցներն արդեն դեկտեմբերից գործում էին: Իհարկե, ոչ բոլոր դպրոցները, որովհետև մի մասում դասարանները կիսվում էին, եռօրյա գրաֆիկով, բայց մենք ունենք անգամ դպրոցներ, որոնք այս տարվա ընթացքում գրեթե չեն փակվել: Խոսքը գյուղական դպրոցների մասին է:

Համալսարանների պարագայում խնդիրը մի քիչ ավելի մտահոգիչ է, որովհետև առկա ուսուցում իրականացվեց ընդամենը մեկ ամիս աշնանը, մեկ ամիս գարնանը, մնացած ժամանակը հեռավար էր: Հստակ կարելի է ասել, որ կրթության որակի վրա շատ բացասական ազդեց քովիդը: Առանց այդ էլ շատ բարձր չէր սովորելու մոտիվացիան, այս տարբերակով էլ ավելի է կորչում դա:

Դպրոցների առումով ևս բացասական էր ազդեցությունը, որովհետև աշակերտները դպրոց են գնում շաբաթը երեք օր, իսկ դա նշանակում է, որ դժվարանում է ծրագրի յուրացումը: Ընդհանուր առմամբ, նաև որոշակի անհավասարություններ էլ առաջացան: Որոշ դպրոցներ գնում էին շաբաթը 5 օր, այսինքն` լիարժեք, որոշ դպրոցներ գնում էին շաբաթը 3 օր, որոշ դպրոցներ մի շաբաթ 3 օր էին գնում, մի շաբաթ` 2 օր: Այսինքն` շատ տարբեր ռեժիմներով աշխատեցին, որը պայմանավորված էր նրանով, որ մեխանիզմը ճկուն էր և թույլ էր տալիս ըստ իրավիճակի կողմնորոշվել, բայց մյուս տեսակետից այն ստեղծեց անհավասարություններ: Հիմա մեր առաջնային խնդիրն է հասկանալ, թե ինչ ենք կորցրել այս ընթացքում, կրթության ոլորտն ինչ կորուստներ է ունեցել, որ առարկաների գծով, որ դասարաններում: Սա կարևոր է, որ որոշակի քայլեր մշակենք: Եթե իրավիճակն այսպես թողնվի և, ցավոք սրտի կարող ենք այս պահին արձանագրել, որ մինչ օրս ոչ մի նախաձեռնություն չկա, հնարավոր է ինչ-որ մի իրավիճակում ցածր դասարաններում կորուստն այնքան մեծ է եղել, որ երեխաներն արդեն չեն կարողանում հաջորդ տարվա ծրագիրը հաղթահարել: Այնուամենայնիվ, քովիդն որոշ չափով ունեցավ նաև դրական ազդեցություն կրթական համակարգի վրա այն իմաստով, որ, բացի կորուստներից, վստահաբար կարող ենք ասել, որ ունեցել ենք նաև ձեռքբերումներ: Օրինակ` մեր ուսուցիչներն ու դասախոսներն այս ընթացքում ահագին վերապատրաստումների են մասնակցել, ահագին հնարավորություններ են եղել, և աշխարհն էլ շատ է բացվել:

Այսօր բազմաթիվ կազմակերպություններ, նույնիսկ անվճար կամ շատ մատչելի, կոնֆերանսներ, վեբինարներ են անում, որը սովորող մարդու համար շատ մեծ հնարավորություն է: Նույնը կարելի է ասել դպրոցների մասին: Այսինքն` հեռավար աշխատելու հմտությունները այս 1,5 տարում շատ ավելի մեծ առաջընթաց ունեցանք, քան նախորդ 10 տարիները միասին: Այստեղ կարևոր խնդիրն այն է, թե արդյոք այն ձեռքբերումները, որ ունեցանք հեռավարի ժամանակ, կկարողանա՞նք պահել, որովհետև վատ բաներից մեկը, որ կարող է տեղի ունենալ, հետևյալն է. վիրուսը հաղթահարվի, և մենք վերադառնանք նորմալ կյանքի և աշխատենք առաջվա պես, երբ, օրինակ` ասում էինք՝ երեխաներ, 5 օր եկեք դասի, էլ ոչ մի թվային գործիք չենք օգտագործում, էլ ոչ մի բան հեռավար չենք անում: Սա կլինի շատ վատ, որովհետև հիմա պետք է շատ բաներ պահել՝ հեռավարի գործիքներ, առանձնահատկություններ: Հատկապես բուհերում գոնե որոշ դասընթացների որոշ հատվածներ, որոշ հանդիպումներ, քննարկումներ կարելի է շարունակել հեռավար անել: Այսինքն` սա շատ լավ հնարավորություն է, որ պետք է պահել, բայց ես չգիտեմ՝ կպահե՞նք, թե՞ ոչ: Ես այդ մտավախությունն ունեմ, որ կարող է կորցնենք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև
Ամենադիտված