Արտակարգ դեպք. Փաստաբանը մահացել է դատարանի դահլիճում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Տիմիրյազեւի շրջանային դատարանի դահլիճում, դատական նիստի ժամանակ, մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
«Հերթական քրեական գործի դատական նիստի ժամանակ, դատական վիճաբանությունների պահին հանկարծամահ է եղել փաստաբան Սիմոն Ծատուրյանը»,- հայտնել է դատարանի քարտուղարը:
Բժիշկները ֆիքսել են սրտի անբավարարություն: Սիմոն Ծատուրյանը Մոսկովյան փաստաբանական կոլեգիայի անդամ է: Իր կարիերայի ընթացքում վերջինս մասնակցել է մի շարք աղմկահարույց գործերի քննությանը: Նա հանդիսացել է 19 ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանը 2006 թվականին: