Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդեն-Պուտին հանդիպման վերաբերյալ միջազգային արձագանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 10-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքի Լա Գրանժ առանձնատանը կայացել է Բայդեն-Պուտին հանդիպումը։ Հանդիպումը տևել է մոտ չորսուկես ժամ, որից հետո երկու երկրների նախագահների առանձին մամլո ասուլիս են տվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին։

«Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը լուծված է»,- նշել է Պուտինը՝ ճշտելով, որ նրանք առաջիկայում կվերադառնան իրենց աշխատանքին։ Պուտինի խոսքերով՝ դեսպանների վերադարձը տեխնիկական հարց է։

Ավելի ուշ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոն կվերադառնա հունիսի վերջին։

Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսից հետո կայացել է նաև Ջո Բայդենի ասուլիսը։ Նա նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ և միջազգային հարաբերությունների հարցեր, որի ընթացքում ինքը հստակ ձևակերպել է ԱՄՆ առաջնահերթություններն ու արժեքները։

Այս հանդիպումը Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հանդիպումն էր։ Մինչ այդ Պուտինը 2018 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։ Այս հանդիպմանն անդրադարձել են տարբեր երկրների քաղաքական գործիչներ ու քաղաքական մեկնաբանները:

Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում «մի կողմ է մղվել» պատերազմի վտանգը․ «Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ պատերազմի վտանգը մի քանի տարի մի կողմ մղվեց, և սա ամենակարևորն է: Հանդիպումը նորմալ անցավ»։

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ռինո Կաբրասը ևս դրական է գնահատել հանդիպումը․ «Ժնևում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մասնակիցները փոխադարձ հարգանք ցուցաբերեցին՝ համաձայնության գալով խուսափել վտանգավոր առճակատումներից»։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը անդրադառնալով հանդիպմանը ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի համաձայնությունը՝ շարունակել երկխոսությունը ռազմավարական կայունության և կիբերանվտանգության վերաբերյալ, կարևոր քայլ է․ «Մենք բարձր ենք գնահատում նախագահներ Բայդենի և Պուտինի գագաթնաժողովը: Դիվանագիտության մեջ ոչինչ չի փոխարինի անձնական հանդիպմանը»։

Հանդիպման մասին կարծիք է հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը Պուտինի հետ նման հանդիպում է ունեցել 2018 թվականին։ Նա ասել է, որ Վաշինգտոնը ոչինչ չստացավ Ժնևի գագաթնաժողովից, իսկ Ռուսաստանը՝ հակառակը, հաղթող դուրս եկավ։

Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փոխնախագահ Հիզեր Քոնլին՝ մեկնաբանելով Շվեյցարիայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի բանակցությունների արդյունքները ասել է․ «Ժնևի գագաթնաժողովը ցուցադրեց Ռուսաստանի վերադարձը մեծ տերության կարգավիճակ և թույլ տվեց Մոսկվային ու Վաշինգտոնին լուծել երկկողմ հարաբերությունների հրատապ խնդիրները»։

Սակայն ԱՄՆ-ում տրամադրությունները տարբեր են, օրինակ  Fox News-ի ընթերցողները հիմնականում բացասաբար են տրամադրված. ըստ նրանց Բայդենը ցույց տվել իր թուլությունը․ «Պուտինը 45 րոպե ղեկավարեց գործընթացը և ասաց այն, ինչ մտածում էր: Մինչդեռ Բայդենը կարդաց Պետդեպարտամենտի գրածը, որը պատրաստել էին երկու շաբաթ առաջ: Բայդենը մի անգամ էլ ցույց տվեց, որ թույլ է»:

Սակայն Ամերիկացի որոշ փորձագետներ համեմատել են Պուտին-Թրամփ և Պուտին-Բայդեն հանդիպումներն ու եզրակացրել, որ Բայդենի հետ բանակցություններից հետո դրական տեղաշարժերն ավելի հավանական են:

Բրիտանական Guardian-ն էլ անտարբեր չի անցել աշխարհի կարևոր հանդիպման կողքով և ընթերցողների ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես է Պուտինին հաջողվում Արևմուտքի հետ երկխոսել՝ չնայած Ուկրաինա ներխուժմանը, Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկով» թունավորելուն, նրան հետապնդելուն, ամերիկյան ընտրություններին միջամտելուն և Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցելուն։

«Եվ անգամ նման փնջի պարագայում, ըստ ամենայնի, ռուս ղեկավարն իրեն դեռևս ձիու վրա է զգում․ իրեն ավելի հանգիստ է պահել, քան իր զրուցակիցը, Տոլստոյ է մեջբերել, անգամ իրեն թույլ է տվել արհամարհել իր համար ոչ ցանկալի թեմաները։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինային հնավարավոր անդամակցությանը պարզապես ասել է, որ մտադիր չէ այն քննարկել։ Մինչդեռ Ջո Բայդենն անընդհատ զգոն էր», -նշում է Guardian-ը:

«Պուտինը Դոնալդ Թրամփին մատների վրա խաղացրեց այնպես, ինչպես ուզում էր»:

New York Times-ը անդրադառնալով հանդիպմանը գրել է․ «Ների՛ր, Բայդեն, սակայն Պուտինը թքած ունի։Ինչ էլ որ Բայդենն ասի, ինչ պատժամիջոցներ էլ կիրառի, Պուտինը գիտի, որ Ռուսաստանում իր դիրքերն անսասան են, իսկ իր հեղինակությունը երկրի ներսում միայն աճում է ընդդիմության հանդեպ վերջին հարձակումներից հետո»։

Ի տարբերություն արևմտյան մամուլի՝ ռուսական մամուլում հիմնականում խուսափում են մեկնաբանել հանդիպման ենթատեքստերն ու ամփոփել հանդիպումը։

Սոնա Գիշյան
Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
Ամենադիտված