Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցհարցումները վկայում են․ Ռոբերտ Քոչարյանը հաղթում է Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Gallup International կազմակերպությունն այսօր հրապարակել է իր նախընտրական հինգերորդ և վերջին հետազոտությունը, որը պարունակում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ հիմնական հարցերի պատասխանները, ներկայացնում է թեկնածուների վարկանիշի փոփոխությունների դինամիկան:

Ըստ այդմ, արդեն երկրորդ շաբաթն է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդառնալիորեն պարտվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Հունվարից այս կողմ, ըստ զեկույցի, Փաշինյանի ղեկավարած ուժի վարկանիշը 33 տոկոսից նվազել է մինչև 25,2 տոկոսի, մինչդեռ Քոչարյանին հաջողվել է 7,8 տոկոսից հասնել 28,7 տոկոսի։ Բնականաբար, իրենց համար անցանկալի արդյունքները տեսնելով՝ փաշինյանականները սկսեցին մեղադրել սոցիոլոգիական ընկերությանը, մինչդեռ հենց իրենք էին տարիներ շարունակ հրճվանքով տարածել Gallup International-ի հարցման տվյալները, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիրն» ու Նիկոլ Փաշինյանը վայելում էին մեծամասնության աջակցությունը։

Զգալի աճ է գրանցել նաև Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հիմնած դաշինքը՝ «Պատիվ ունեմ»-ը, 1,6 տոկոսից մինչև 10,8 տոկոսի։

Ըստ հարցման, խորհրդարան անցնելու շեմը կարող են հաղթահարել նաև«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Մյուս ուժերը նույնիսկ մոտ չեն անցնելու հավանականությանը։

Այս բոլոր ուժերն էլ աներկբա հայտարարել են, թե որևէ պարագայում կոալիցիա չեն կազմի Փաշինյանի հետ։ Փաշինյանի համար մեկ այլ տխրելու առիթ է նաև ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը։ Միանշանակ մասնակցելու է հարցվածների 51.1 տոկոսը, ավելի շուտ կմասնակցի 11.4 տոկոսը։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանին ամեն կերպ պետք էր ընտրողների ցածր մասնակցություն, որպեսզի կարողանա ընդհանուր ֆոնին ավելի շատ տոկոսներ ստանալ, բայց բարձր մասնակցության դեպքում նա այլևս վերարտադրվելու շանսեր չի ունենա։

Վաչագան Հակոբյան 

 

Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
Ամենադիտված