Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ չի հաղթահարվել և սա անդրադառնում է մարդկանց կենսամակարդակի վրա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման միտում է նկատվում։

Այս թեմայով զրուցել ենք Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված դրամի փոխարժեքի բարձրացումը` տնտեսագետը պատասխանել է․ «Կենտրոնական բանկը միջկոմպլեկտ շուկայի գործարքների վերաբերյալ տվյալները շատ ուշ է հրապարակում, այդ պատճառով կարող եմ միայն վարկած հնչեցնել, որն ունի երկու բաղկացուցիչ։ Առաջին բաղադրիչը այն է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրությունների հետ կապված բավականին մեծ ծախս են անում, ինչն էլ նպաստում է դրամի փոխարժեքի բարձրացմանը։ Երկրորդ այն է, որ այսօր դոլարի որոշակի էժանացում կա նաև համաշխարհային շուկայում, որը պայմանավորված է անցած ու այս տարվա ընթացքում շատ մեծ էմիսիայով։ Այսպիսով, դոլարի բացարձակ փոխարժեքը այսօր հարաբերականորեն նվազում է նաև եվրոյի և, ըստ էության, նաև դրամի նկատմամբ։ Ինչպես արդեն նշեցի, ընտրությունների հանգամանքը ևս իր դերն ունի այս հարցում։

Գիտենք, որ Հայաստանի ունևորները մեծ գումարները պահում են ավելի շատ արտարժույթով, և հավանաբար, հիմա այն փոխանակվում է բազմաթիվ ծախսերի համար, հետևաբար այդ հանգամանքը չենք կարող բացառել։ Սա ենթադրություն է, բայց իմանալով, որ բոլոր ընտրությունների ժամանակ փողի զանգվածն աճում էր, ենթադրում եմ, որ նույնը հիմա է տեղի ունենում»։

Անդրադառնալով Հայաստանում գնաճի ցուցանիշներին` տնտեսագետը ասել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում գնաճ գրեթե չենք տեսնում․ «Հայաստանում գնաճի միտում նկատվում էր անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիս, որը բավական զգալի էր սպառողների համար, սակայն դա չպետք է դիտարկել որպես լուրջ մակրոտնտեսական խնդիր։ Վերջին երկու ամսվա ընթացքում գնաճ գրեթե չենք տեսնում, այն սպառողական գների աճը, որը գոյություն է ունեցել նշված ժամանակահատվածում,արդեն սպառվել է։ Քանի որ ապրանքների մեծ մասը ներմուծվում էՀայաստանում, դրանց գնաճն էլ զգալիորեն պայմանավորված էր դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի նվազմամբ։ Ճիշտ է, գնաճն սպառնալիք է սպառողների համար, սոցիալական տեսանկյունից, բայց պետք է հաշվի առնենք, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ չի հաղթահարվել, և սա անդրադառնում է մարդկանց կենսամակարդակի վրա»։

Սոնա Գիշյան
Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվի
Ամենադիտված