Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմությունը մենկաբանել է ընտրությունների արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ այսօր խոսել է «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
 
Արթուր Վանեցյանը ասել է, որ ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն, ինչ ունենք։
 
«Հուսահատվելու կարիք չկա, մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր ճանապարհից, անշեղորեն հավատարիմ ենք մնալու մեր հայտարարած բոլոր սկզբունքներին և ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր դաշտում, շարունակելու ենք նույն կերպ հանդես գալ ընդդիմադիր դաշտում», –ասաց նաև հայտնեց, որ վերջին 2-3 օրերի ընթացքում մենք բազմիցս հայտարարել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբների աշխատակիցների նկատմամբ սկսել է տեռոր։
 
Ինչ վերաբերում է մանդատները վերցնելու հարցին, Արթուր Վանեցյանն ասաց․ «Եթե որոշում կկայացնի դաշինքը, որ գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարան։ Ցավոք սրտի մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, այսինքն, եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել», –ասաց նա և նշեց երևի թե սխալներ ունեն, որ նման արդյունք ունեն։
 
Արթուր Վանեցյանն ասաց, որ այս ընտրությունների արդյունքով չլուծվեց մեր երկրի հարցերը, արցախյան հակամարտության հարցը, ՀՀ տարածքում մեկ ամսից ավելի գտնվող ադրբեջանական զինվորների հարցը։ Նա վստահեցրեց, որ ընտրակաշառք բաժանելու գործընթաց չեն ունեցել։
 
«Ես Նիկոլ Փաշինյանի ելույթում չտեսա հստակ համերաշխության կոչ և ցանկություն, ես տեսա նույն սպառնալիքների տարափ՝ ուղղակի ձևակերպված ավելի մեղմ և գեղեցիկ բառերով։ Խոսքերին հավատալ ես չեմ ուզում և չեմ կարող։ Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային», –ասաց նա և նշեց, որ սպառնալիքների տարափ կա իրենց դաշինքի աջակիցների նկատմամբ։
 
Նա նշեց, որ կոշտ ընդդիմադիր են լինելու։
 
«Դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք փաստացի իշխանությունների հետ թշնամության մեջ, թշնամիներ երկրի ներսում որևէ մեկը չպետք է տեսնի և չունենա», –ասաց նա և նշեց, որ իրենք իրենց առաջ դրված խնդիրը չեն կարողացել կատարել։
 
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի ղեկավարի հետ ընտրություններից հետո չի խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանից որևէ առաջարկ չի ստացել հանդիպման համար։
 
«Իսկ ստանալու դեպքում չեմ կարծում, որ կարող ենք հանդիպել ու ինչ–որ բանի մասին զրուցել», –ասաց նա։
 
Իսկ երեկ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրենք ստացել են իրենց պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ։ Քոչարյանը նշեց, որ նախագահական ընտրություններ չեն, նախագահական ընտրություններում «պրիզը» մեկն է, խորհրդարանական ընտրություններում լինում են առաջին, երկրորդ տեղ և չեն պարտվում։
 
«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնելու հարցի վերաբերյալ վերջնական կարծիք, վերջանական որոշում չունենք», -ասաց Քոչարյանը։
 
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինքը արդյոք պատգամավորական մանդատը կվերցնի, Քոչարյանը պատասխանել է, որ ինքն իրեն գործադիր իշխանության մարդ է համարում, դժվար է իրեն պատկերացնում օրենսդիր մարմնում։
 
«Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ, ես հակված եմ դա չանելու։ Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց զգացմունքային կոմպոնենտի: Ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը:
 
Խոսելով ընտրությունների արդյունքների մասին ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ , անսպասելի է համարում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նա նշեց, որ սոցիալական հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս:
 
«Եղել են զանգվածային խախտումներ: Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում: Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները բողոքարկելու համար: Շտաբները հավաքում են բոլոր այդ նյութերը», - հավելեց Քոչարյանը։
 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Բաթումում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ջոկովիչը 3 ժամում հաղթել է աշխարհի 125-րդ ռակետին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների են փոխանակել․ մանրամասներ Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 80,03 դոլար «Շիշ բռնողին» ՔՊ-ում որպես յուրային չեն ընդունում Դեպի Մոսկվա թռիչքներ են հետաձգվել․ օդանավակայանում մոբիլիզացվել են շտապօգնության ծառայություններ Դատախազությունը զգուշացնում էՀՌՀ-ն կարող է արգելափակել Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում. Փեզեշքիան Կրեմլը պատասխան է պատրաստումՀամացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան
Ամենադիտված