Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռավեննայի փառատոնին Պետական կամերային երգչախումբը կկատարի Տիգրան Մանսուրյանի «Burgatorio» ստեղծագործությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծանուն բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ կմասնակցի Ռավեննայի հեղինակավոր փառատոնին՝ հանդես գալով Քերուբինիի նվագախմբի հետ:

Իտալիայում երգչախումբը կհնչեցնի Տիգրան Մանսուրյանի, Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։

Լրագրողները հունիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցեցին երգչախմբի փորձին և զրուցեցին երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի, տնօրեն Արմեն Արաբյանի և մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ:

Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ Ռավեննայի փառատոնը բարձրակարգ երաժշտական միջոցառում է: «Այնտեղ երգելու ենք մի խումբ դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև կատարելու ենք Տիգրան Մանսուրյանի «Burgatorio» գործը՝ նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին: Երգչախմբի, բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ աշխատելու և դիրիժորական վահանակի մոտ է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին»,-տեղեկացրեց Մլքեյանը:Ռավեննայում համերգը կկայանա հուլիսի 1-ին: Նույն համերգը վերոնշյալ կազմով տեղի կունենա հուլիսի 4-ին Երևանի օպերային թատրոնում, և Հայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի ստեղծագործությունը:

Մլքեյանն իրադարձությունը նշանակալի և կարևոր է համարում: Ըստ նրա՝ փառատոնին մասնակցությունը լուրջ համագործակցություն է Իտալիայի հետ, ինչը նպաստում է մշակութային փոխհարաբերություննների զարգացմանը:

Սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Դանտեին, հիշեցրեց, որ մեծագույն մտածողի, պոետի գործը՝ «Աստվածային կատակերգությունը», երեք մասից է բաղկացած՝ «Դրախտ», «Քավարան», «Դժոխք»: Ռավեննայի փառատոնի ղեկավարությունն ընտրել է երեք հեղինակի, որոնցից յուրաքանչյուրը ստեղծագործության մասերից մեկի հիման վրա երաժշտություն է գրել: «Ինձ առաջարկեցին «Քավարան» մասը: «Burgatorio» գործը պետք է առաջին անգամ հնչի Երևանում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարել պարոն Մասոտին, որի հետ լավ բարեկամներ ենք, աշխատաքի կայացման գործում մեծապես օգնել է Մինաս Լուրյանը, որն Իտալիայում ղեկավարում է հայ մշակութային կենտրոններից մեկը:

Կարևոր էր մաեստրո Մուտիի ցանկությունը այդ գործը հնչեցնելու թե՛ Երևանում, թե՛ Իտալիայում»,-շեշտեց մաեստրոն:

Մանսուրյանը պատմեց, որ ստեղծագործությունն ի սկզբանե գրվել է սիմֆոնիկ նվագախմբի մեծ կազմի և երգչախմբի համար, սակայն համավարակի պատճառով պահանջվել է փոքրացնել նվագախմբի կազմը: Մանսուրյանը պահպանել է առաջնային տարբերակը՝ մտածելով, որ գուցե մի օր այն կատարի որևէ մեծ նվագախումբ, սակայն գրել է նաև նվագախմբի փոքր կազմի համար:

Կոմպոզիտորը խոստովանեց, որ իտալերեն տեքստի հետ կապված խնդիրներ եղել են. իրեն օգնել է իտալերենի մասնագետ Գրիգոր Ղազարյանը: Նա հստակեցրել է ոչ միայն բառի իմաստը, նրբերանգները, այլև շեշտադրությունը:

Խոսելով երգչախմբի մասին՝ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ մշտապես համագործակցում են. հանդես են եկել Իտալիայում, աշխարհի տարբեր երկրներում, ձայնագրվել են նշանավոր ընկերություններում, համատեղ ջանքերով կյանքի են կոչել «Արս պոետիկա» խմբերգային մեծածավալ գործը: «Ռավեննայի փառատոնին մասնակցությամբ երգչախումբը հնարավորություն է ստանում երգելու Ռիկարդո Մուտիի՝ մեծագույն վարպետի ղեկավարությամբ և իտալական նվագախմբի նվագակցությամբ, ինչը շատ կարևոր է»,- եզրափակեց մաեստրոն:

Արմեն Արաբյանն էլ հարկ համարեց շեշտել, որ իտալական կողմն իր վրա է վերցրել երգչախմբի՝ փառատոնին մասնակցելու բոլոր ծախսերը:

Էյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի
Ամենադիտված