Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խորհրդարանը՝ նոր ճգնաժամի շեմին․ ՔՊ-ն կայուն մեծամասնություն չի ունենա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն աշխատելու է քաղաքական խորը ճգնաժամի պայմաններում, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց սահմանադրական կայուն մեծամասնություն ստանալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների ձայների 53.91 տոկոսը, երկրորդ նախագահ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը` 21.9 տոկոս, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել անհրաժեշտ նվազագույն շեմը, խորհրդարան է անցել Սահմանադրության պահանջով։

«Հայաստան» դաշինքը 29 մանդատ է ստացել, «Պատիվ ունեմ»-ը՝ 7, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71։ Կայուն մեծամասնություն ստանալու համար ՔՊ-ին հարկավոր էր ևս մեկ մանդատ, իսկ այժմ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, ընդդիմությունն էլ հնարավորություն կունենա վիժեցնել իշխանության բազում նախաձեռնություններ, բարդություններ ստեղծել, փչացնել «Քաղաքացիական պայմանագրի» տրամադրությունը։ Իհարկե, Փաշինյանն ու իր կողմնակիցները որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեն։ Երեք տարի շարունակ նրանք ոչինչ չձեռնարկեցին Սահմանադրությունն ու ընտրական համակարգը բարեփոխելու, ԱԺ ձևավորման ընթացակարգը փոփոխելու ուղղությամբ, միայն վերջին պահին չնչին փոփոխություններ իրականացրեցին՝ հանելով ռեյտինգային ընտրակարգը։ Եվ այժմ «վայելելու» են իրենց արածի պտուղները։

Սահմանադրական օրենքներ ընդունելու կամ իրենց ուզած փոփոխություններն իրականացնելու համար Փաշինյանին մշտապես հարկավոր է լինելու իր թիմի լիակատար մասնակցությունը նիստերին, նաև ընդդիմության գոնե մեկ պագամավորի աջակցությունը, իսկ դա անհնարին է։ Նախ, «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունը երբեք աչքի չի ընկել երկաթյա կարգապահությամբ և աշխատանքի արդյունավետությամբ, իսկ խորհրդարան անցած և արմատական տրամադրված ընդդիմադիր ուժերը բոլորովին էլ մտադիր չեն համագործակցել գործող իշխանությունների հետ։ Արդյունքում միշտ ունենալու ենք ճգնաժամային իրավիճակ, կոշտ հռետորաբանության աճ, բոլոր նախաձեռնությունների տորպեդահարում, ինչն էլ կարող է հանգեցնել նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության։ Այս խորհրդարանը դժվար թե կարողանա աշխատել մինչև իր լիազորությունների ավարտը։

Արմեն Խանինյան

ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող
Ամենադիտված