Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատժել անհնազանդ կուսակիցներին․ իշխանությունը դժգոհում է Հայկ Մարությանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի թիմի քաղաքական հետապնդումները կարող են հասնել նաև իրենց թիմակիցներին։ «Քաղաքացիական պայմանագիրն» ու իր տխրահռչակ պարագլուխը վաղուց ապացուցել են, որ անձնական մանրախնդրության վարպետներ են և բոլոր միջոցներով կարող են վնասել այն անձանց, ովքեր համարձակվել են չաջակցել իրենց։ Ընտրություններից դեռ շատ առաջ մամուլը գրում էր, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությաննը դարձել է Փաշինյանի աչքի փուշը, քանի որ հրաժարվել է աջակցել «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին, նաև ապօրինի հրահանգներ չի տվել իր ենթակայության տակ գործող հիմնարկներին՝ իշխանության օգտին կեղծիքներ անելու, կամ քարոզելու համար։ Բնական է՝ քաղաքապետի այս վարքագիծը պետք է արժանանար իշխանավորների վրեժխնդրությանը։ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ ափսոսանք է հայտնել, որ Հայկ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»:

«Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայումս արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»,- նշել է նա և հավելել, թե իրենց կուսակիցների շրջանում Հայկ Մարությանի նկատմամբ հստակ վերաբերմունք է ձևավորվել: Հարությունյանը չի բացառել, որ իրենք առաջիկայում քաղաքապետի մասով որոշումներ կկայացնեն, բայց այնպես կանեն, որ քաղաքն ու քաղաքային իշխանությունը չտուժեն։ Խնդիրը բոլորովին էլ Հայկ Մարությանի անձը չէ։ Մեծ վերապահումով կարելի է նշել, թե նա այս իշխանության ամենաարդյունավետ պաշտոնյաներից մեկն է։ Այս իշխանության թերացումներն ու հանցավոր բացթողումներն այնքան շատ են, որ դրական առումով որևէ մեկին առանձնացնելն այնքան էլ շնորհակալ գործ չէ։ Խնդիրը զուտ այս իշխանության մանրախնդրության մեջ է։

«Չես պաշտպանել, ապօրինություն չես արել մեզ համար, ուրեմն պիտի գնաս»,- ահա այս սկզբունքով է աշխատում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Երևանի ավագանու մեծամասնությունը «Իմ քայլը» խմբակցությունն է, որի համար բարդություն չի ներկայացնում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելը։ Սակայն նման քայլը լուրջ վտանգներով է հղի։ Նախ, ավագանու 54 հոգանոց խմբակցությունն իր կազմում չունի համապատասխան թեկնածուի, որին կարող է Մարությանի փոխարեն ընտրել քաղաքապետ, իսկ դրսից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում ստիպված է լինելու վեց ամիս անց նոր ընտրություններ նշանակել։ Իսկ Երևանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը կարող է հանգեցնել մայրաքաղաքում ընդդիմադիր իշխանության ձևավորման։ Եվ թեպետ ուզում են հեռացնել Մարությանին, սակայն չեն ուզում հընթացս կորցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Ուստի արայիկհարությունյաններին առայժմ մնում է պատերի տակ կամ ԶԼՄ-ների տաղավարներում թափել իրենց սրտի հերսը, մինչև ի վիճակի լինեն հասկանալ, թե ինչպես են պատժելու անհնազանդ կուսակիցներին։

Սամվել Ցոլակյան 

Համացանցում հրապարակվել է Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի լուսանկարը՝ հարձակումից հետո Խոշոր հրդեհ՝ ՉարենցավանումԻրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր ԿԽՄԿ աշխատակիցները կրկին այցելել են Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին Ստամբուլում կեղծ խմիչքից 11 մարդ է մահացելԿաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ)
Ամենադիտված