Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ Սահմանադրություն փոխել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր։ Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 71, որոնցից 3-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, «Հայաստան» դաշինք՝ 29, որոնցից 1-ը՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ։

Այս թեմայով զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։

Հարցին, թե արդյոք ընտրական օրենսգիրքը չի պահանջում, որ մեծամասնությունը 2/3 ունենա և ինչ հնարավորություններ ունեն ՔՊ-ն 71 մանդատով` Վարդան Պողոսյանը պատասխանել է․ «Ընտրական օրենսգիրքը չի պահանջում, որ մեծամասնությունը 2/3-րդ ունենա․ մեծամասնությունը կարող է 2/3-րդ ունենալ, եթե պառլամենտի մանդատների թիվն այնպիսին է, որ կարող է հավասար բաժանվել՝ մի կողմից՝ երկու երրորդի, մյուս կողմից՝ մեկ երրորդի։ Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ ընդդիմությունն առնվազն 1/3-րդ ունենա․ առնվազն մեկ երրորդը նշանակում է՝ առնվազն հավասար, առնվազն հավասարը նշանակում է՝ հավասար կամ մի փոքր ավելին։ Այդ առումով 107 մանդատների մեջ փոքրամասնությունն ունի մեկ երրորդից ավել մանդատ։ ՔՊ-ի ստացած 71 մանդատները չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, ինչից էլ բխում է, որ այս կուսակցությունը խորհրդարանում հնարավորություն չի ունենալու, օրինակ, Սահմանադրություն փոխել»։

Սահմանադրագետը վերահաստատեց, որ այս խորհրդարանում մեծամասնությունն այս մանդատների թվով իրավունք չի ունենա Սահմանադրությունն Ազգային ժողովով միայնակ փոփոխել, սակայն կարող են երեք հինգերորդի մեծամասնությունն ունենալու պարագայում՝ հարցերը դնել հանրաքվեի․ «ԱԺ-ում առանց ընդդիմության մասնակցության և հավանության՝ չեն կարողանա ո՛չ փոփոխություն կատարել հանրաքվեով նախատեսվող հոդվածներում (այսինքն՝ դնել հանրաքվեի), ո՛չ էլ երկրորդ մասով նախատեսված այն հոդվածներով, որոնք Ազգային ժողովը ինքը կարող է փոփոխել։ Մեծամասնությունը չի կարող նախագահին իմպիչմենտի ենթարկել, եթե փոքրամասնությունը չմասնակցի, որովհետև, կրկին, երկու երրորդ չունի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Երևանում թալանել են վճարային տերմինալը, հափշտակել խոշոր չափի գումարԲրիտանիան հորդորում է զերծ մնալ ՀՀ-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա այցելությունից Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտառոց դեպք, «Mercedes»-ներից մեկը հրելիս բախում-վրաերթ է եղել, վիրավnր կա Արայիկ Հարությունյանն ընտրվել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Դավոսում տեղի է ունեցել Զելենսկու և Ալիեւի հանդիպումը Ձյուն է սպասվումԳազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարան «Դավաճանը. Փաշինյանը խփում է Ռուսաստանին հանուն Ալիևի բարեհաճության զոհաբերելով Հայաստանի շահերը» Ինչո՞ւ է ռուս տրանսգենդերը հայտնվել ՀՀ ոստիկանությունում«Բաքվում սկսվել են Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների դատավարությունները. ամբաստանյալների թվում է Ռուբեն Վարդանյանը»ՆԳՆ-ի մոտ «Mercedes» է այրվելԲուք, ամպրոպ և անձրև, բարձր պատրաստվածության ռեժիմ է հայտարարվել Ալթայում Թբիլիսիում տեղի է ունեցել Ազանվուրին նվիրված համերգ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է վարժական հավաքների մասինՄոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարվա՞ծ էՄի կցորդ-կուսակցության պատմությունԿմեկնի՞ Փաշինյանը Դավոս, թե՞ ոչՔննչական կոմիտեի նոր պետը շատ բուռն է նշել նշանակումը և վնասվածքներ ստացել Թուրքիայում զոհերի թիվը շարունակում է աճելԾնվել է  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը․ պատմութան այս օրը (22 հունվար)«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի գործարարի մահվան գործը կասեցվել է Վթար․ մինչև հունվարի 23-ը ջուր չի լինիԱյս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 26-ամյա երիտասարդն ինքնաuպան է եղել Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել օգնություն ՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Դոլարն էժանանում է, ռուբլին՝ թանկանումՎահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. «Ժողովուրդ» Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 2 զոհ և վիրավորներ․ ողբերգական վթար՝ Ուշիի ոլորաններումԿոտայքի մարզում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին ԱՄՆ գործողությունները կարող են կաթվածահար անել ՄՔԴ-ի աշխատանքը. The Guardian Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվել Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա Մանկապարտեզում երեխա է մահացել, կասկածյալը՝ դայակն է․ ՌԴՍտեփանավանի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցից 7 հեռուստացույց են գողացելՔննարկվել է Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցըԻ՞նչ է կատարվում ՈսկեպարումՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հունվարի 25-ին ազատ կարձակի իսրայելցի պատանդների երկրորդ խմբին Ինչո՞ւ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ ԱԺ-ում UFC. Արման Ծառուկյանը մնացել է դասակարգման առաջին տեղում Լավրովը կայցելի Հայաստան․ մշակվում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյայի այցը
Ամենադիտված