Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը սեփական ոստիկանություն է ստեղծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներքաղաքական հնարավոր սրացումներին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն իր լիակատար վերահսկողության տակ վերցնելու գործողություն է իրականացնում։ Բանակն ու սահմանները ամրապնդելու փոխարեն Փաշինյանը նախընտրել է իրեն հպատակեցնել ոստիկանությանն ու օգտագործել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։ Օրեր առաջ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայորի կոչում շնորհվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Ոստիկանապետը Փաշինյանի դասընկերն է և անմռունչ կատարում է նրա բոլոր ապօրինի հրահանգները։ Որքան էլ ԶԼՄ-ները գրում էին, թե արցախյան պատերազմում խայտառակ պարտությունից հետո ոստիկանապետը մտմտում է պաշտոնը լքելու և Փաշինյանից զատվելու մասին, որևէ նման զարգացում չեղավ։ Վահե Ղազարյանը Փաշինյանի դիրքերը ամրապնդելու համար փոփոխություններ և վերադասավորումներ է իրականացնում վարչություններում և բաժիններում։
 
Նախօրեին նա նոր պետեր է նշանակել Արագածոտնի, Արարատի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզային վարչություններում, գրեթե մեկ տասնյակ բաժիններում։ Նշանակվածները այնքան էլ անհայտ դեմքեր չեն, նախկին իշխանությունների օրոք էլ աչքի են ընկել ընդդիմադիրների հետապնդումներով, այդ թվում՝ Փաշինյանի այսօրվա կողմնակիցներից շատերին բերման ենթարկելով։ Ոստիկանների համակրանքը շահելու համար Փաշինյանը չի խորշում նաև բարձրացնել իրավապահների աշխատավարձերը, պարգևավճարներ տալ նրանց։
 
News.am–ի տվյալներով` 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ։ Հստակ չէ, թե ամեն ոստիկանին որքան գումար է վճարվել, քանի որ ոստիկանության անձնակազմի թիվը գաղտնի է պահվում։ Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում կառավարությունը նվազեցրել է Հայաստանի սահմանային գոտիներում ամրաշինական աշխատանքներ կատարելու համար նախատեսված ծախսերը։ 2020 թվականի ընթացքում պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ոստիկանության ծառայողները ստացել են շուրջ 9.4 մլրդ դրամ պարգևավճարներ։ Ոստիկաններին գումարով կաշառելու, անվստահելիներին հեռացնելու պրակտիկան վկայում է, որ Փաշինյանն առանձնապես չի ապավինում հանրության աջակցությանը, և անհրաժեշտ պահին կարող է մահակներով ճնշել հակաիշխանական բողոքները։
Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում
Ամենադիտված