Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան ԼՂ-ում մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ են հղել

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան համատեղ հայտարարություն  են տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը.

«Հանդիսանալով մշակութային ժառանգության հանրահռչակմանը և պաշտպանությանը նվիրված եվրոպական երկու խոշոր հասարակական կազմակերպությունների՝ EUROPA NOSTRA-ի եւ Հնագետների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի ակտիվ անդամներ, ովքեր սերտորեն համագործակցում են Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, վերահաստատում ենք, որ մենք միասնաբար կարևորում ենք Կովկասի տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանությունը՝ որպես տարածաշրջանի, ինչպես նաև ողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոն անցյալի և ներկայի արտահայտությունն է:

Մենք, այսպիսով, ցավում և դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որեւէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում և դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային և եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:

Մենք վճռականորեն հավատում ենք մշակութային ժառանգության արժեքին՝ որպես կենսական ռեսուրս և պատասխանատվություն, որը փոխանցվում է գալիք սերունդներին: Մենք ճանաչում և գնահատում ենք մեր ընդհանուր ժառանգության մեջ ներկայացված մշակութային բազմազանությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու կարևորագույն տարր, որն օգնում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման կամուրջներ կառուցել էթնիկ կամ կրոնական տարաձայնություններից վեր: Մենք համոզված ենք, որ ժառանգության ցանկացած ոչնչացում, կամ (արվեստի) պատմության ցանկացած խեղաթյուրում և (կամ) սխալ վերակառուցում հակառակ արդյունքն է ունենում՝ հաճախ անվստահության, հակամարտության և նույնիսկ բռնության նոր շրջափուլերի հիմք դնելով։

Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն և արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում և հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության և կայուն զարգացման հարցերում։

Մասնավորապես, ողջունում ենք ԵՄ Խորհրդարանի կողմից 2021 թվականի մայիսի 21- ին տարածաշրջանում վերջին կոնֆլիկտին ի պատասխան ընդունված RC-B9-0277/2021 բանաձևը (https://www.europarl.europa.eu/.../RC-9-2021-0277_EN.html)։ Մենք հատկապես միանում ենք դրա 16-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Խստորեն պնդում է, որ երկու կողմերը ձեռնպահ մնան Ադրբեջանում հայկական և Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման որևէ գործողությունից, քանդված հուշարձանների ամբողջական վերականգնման և տարածաշրջանում համաշխարհային ժառանգության պաշտպանության գործում միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածության կոչ անում», ինչպես նաև՝ 21-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Կոչ է անում Հանձնաժողովին և անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը, այս ոլորտում և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը»:

Վերոգրյալի լույսի ներքո

Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ: Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաև ողջ Եվրոպայի և մարդկության շահերից:

Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ և մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային և եվրոպական կարևոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։

Մենք նաև հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու և սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութայինև բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին և անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն։

Վերջապես, մենք առաջարկում ենք ժառանգության ոլորտում մեր լայն փորձառությունն ու մասնագիտական փորձը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության պատշաճ պաշտպանությանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական և ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջև և որպես տարածաշրջանում տևական խաղաղության և բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության և երկխոսության (վերա)կառուցման վեկտոր»:

Կազմակերպությունների մասին:

Europa Nostra

Europa Nostra-ն մշակութային ժառանգության ջատագով քաղհասարակության ձայնն է Եվրոպայում, որը միտված է Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության հանրահռչակմանը։ Այն շուրջ 40 երկիր ներկայացնող պատմամշակութային ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որը գործում է պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և անհատների լայն ցանցի աջակցությամբ։ Հիմնադրվելով 1963 թ.-ին ՝ այն այսօր ճանաչված է որպես ամենամեծ և առավելագույնս ներկայացուցչական ժառանգական ցանցը Եվրոպայում:

Europa Nostra-ն արշավներ է իրականացնում՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերն ու բնական կոթողները, մասնավորապես՝ «7 առավել վտանգված» ծրագրի միջոցով: Այն նշանավորում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության միջոցով: Europa Nostra-ն իր ներդրումն ունի ժառանգության հետ կապված եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների ձեւավորման և իրականացման գործում՝ Եվրոպական ինստիտուտների և Եվրոպական ժառանգության դաշինքի հետ ակտիվ երկխոսության միջոցով։

Europa Nostra-ն Մշակութային ժառանգության եվրոպական տարի 2018 թ. ծրագրի հիմնական խթանողներից եւ քաղաքացիական հասարակության կարեւոր գործընկերներից մեկն էր։

Հնագետների եվրոպական ասոցիացիա

Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA) շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հնագետներին ևհետաքրքրված քաղաքացիական հասարակությանը Եվրոպայից և դրանից դուրս:

Ասոցիացիայի նպատակն է՝ նպաստել հնագիտական հետազոտությունների զարգացմանը, հնագիտական տեղեկատվության փոխանակմանը Եվրոպայում, տարածել եվրոպական հնագիտական ժառանգության կառավարումը և մեկնաբանությունը, խթանել հնագիտական աշխատանքի պատշաճ էթիկայի, գիտական և պաշտոնական չափորոշիչները: Այս նպատակներին հասնելու համար EAA-ն կազմակերպում է ամենամյա ժողովներ, հրատարակում է ամսագիր, երկու մենագրությունների շարք և լրագիր, ստեղծում է միջազգային համայնքներ, կոմիտեներ և աշխատանքային խմբեր՝ հնագիտական ուսումնասիրությունների ու կառավարման ոլորտի արդի մարտահրավերներին լայնորեն համաձայնեցված քաղաքականություն և լուծումներ տալու նպատակով, այն գործում է որպես եվրոպական հնագիտությանն առնչվող բոլոր հարցերի խորհրդատվական մարմին և  մասնակցում է մասնագիտական միջոցառումների և գործողությունների ողջ Եվրոպայում:

EAA-ն հիմնադրվել է 1994 թվականին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ: Ավելի քան տասնհինգ հազար հնագետ 70 երկրներից, տարեկան ընթացիկ անդամակցությունն ընդգրկում է ավելի քան երկու հազար հինգ հարյուր անհատ:

EAA-ի տարածման ազդեցությունը իր համաժողովների, հրապարակումների և ինտերնետային կայքերի տեղեկատվության լայն շրջանակներում։

Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու
Ամենադիտված