Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այս օրենքն ընդունվի, ապա այդ 103 միլիարդ դրամի ակնկալվող լրացուցիչ մուտքերը օգտագործելու են իրենց սեփական ձախողումների հետևանքները փակելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Կառավարությունը հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, պայմանավորված է hանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Նպատակը պաշտոնապես ամրագրված է հետևյալ ձևակերպման մեջ. «Օրինագծով նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը: Նախատեսվում է նաև խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները»:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Անդրադառնալով այս որոշմանը տնտեսագետը ասաց, որ այս որոշումը բացասաբար է ազդելու ոլորտի վրա: Նրա գնահատմամբ՝ կառավարության ձևակերպած նպատակը բացառապես կապ չունի իրական նպատակի հետ․ «Նշում են «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամի մասին, բայց թե այդ հիմնադրամը, որպես այդպիսին, ի՞նչ հիմնական նպատակներ, ծախսային ի՞նչ կոնկրետ ուղղություններ պետք է ունենա, դրանք չկան: Ակնկալվող արդյունքների մեջ դրել են երկարաժամկետ ինչ-որ մի տեսլական, որ կծախսվի բնապահպանական խնդիրների լուծման և այլնի համար, սրանք սին են, որովհետև, եթե այս օրենքն ընդունվի վաղը, այդ 103 միլիարդ դրամի ակնկալվող լրացուցիչ մուտքերը որ գան, դրանք հիմնականում կօգտագործվեն այն ձևով, ինչպես արտաքին պարտքն են օգտագործում, այսինքն՝ իրենց սեփական ձախողումների հետևանքները փակելու համար՝ նպաստ, թոշակ, պետական աշխատավարձ և հատկապես իրենց պարգևատրումները վճարելու համար: Այժմ տարբերակ չունեն. կամ պետք է գնան արտաքին պարտքն ավելացնելու ճանապարհով, բայց քանի որ արդեն պարտքային ճգնաժամի ռիսկ ունեցող երկրների շարքում ենք դասվել, կգնան հարկային բեռի ավելացման ճանապարհով, որովհետև իրական տնտեսությունը չի աճում: Եթե տնտեսությունը չի աճում, այլ, ընդհակառակը, նվազում է, ուրեմն հարկային բեռը պետք է ավելացնես, որովհետև սոցիալական ծախսերն էլ մյուս կողմից են խորանում»:

Հարցին, թե ինչ նպատակ ունի այս ծրագիրը տնտեսագետը պատասխանեց․ « Նրանք, այս ծրագիրը ծառայեցնելու են քաղաքական մրցակիցներին պատժելու համար, քանի որ այդ ոլորտում հիմնական սեփականատերերը և տնտեսական գործունեություն իրականացնողներն իրենց ցանկում չեն. քաղաքական հակառակորդներ են»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Դոլարն էժանանում է, ռուբլին՝ թանկանումՎահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. «Ժողովուրդ» Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 2 զոհ և վիրավորներ․ ողբերգական վթար՝ Ուշիի ոլորաններումԿոտայքի մարզում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին ԱՄՆ գործողությունները կարող են կաթվածահար անել ՄՔԴ-ի աշխատանքը. The Guardian Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվել Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա Մանկապարտեզում երեխա է մահացել, կասկածյալը՝ դայակն է․ ՌԴՍտեփանավանի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցից 7 հեռուստացույց են գողացելՔննարկվել է Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցըԻ՞նչ է կատարվում ՈսկեպարումՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հունվարի 25-ին ազատ կարձակի իսրայելցի պատանդների երկրորդ խմբին Ինչո՞ւ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ ԱԺ-ում UFC. Արման Ծառուկյանը մնացել է դասակարգման առաջին տեղում Լավրովը կայցելի Հայաստան․ մշակվում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը ՀՀ ՊՆ-ն՝ նոր փոփոխությունների մասին Ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը «Սա գործ չի»․ ոստիկանները NewDay-ի օպերատորին ձեռնաշղթաներով տարան ԱԺ֊ից (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դմիտրի ԽառատյանինՓաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Մանկապարտեզից տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»Գենետիկական ուսումնասիրությունը բացահայտել է հայերի ծագումը Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվելԱնշնորհակալը. քանի՞ միլիարդի ներդրում է արել Ռուսաստանը Հայաստանում, որին Փաշինյանը հատուցեց դավաճանությամբ և դեպի ԵՄ կուրսով Ստալինի «իսկական» հայրը. ի՞նչ են գտել գենետիկները ժողովուրդների առաջնորդի ԴՆԹ անալիզումԻ՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»ՌԴ-ում միանգամից երկու երկրաշարժ է գրանցվելՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր Հին հայկական Կոմմագենի թագավորությունը. Աշխարհի ո՞ր մեծ հրաշքն է թողել այն իրենից հետոՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ»Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներՀայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը․ պատմության այս օրը (21 հունվար)Զգուշացոում՝ Իջևանի բնակչությանը«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»ՃՏՊ Երևանում. կա տուժածՀայհիդրոմետը զգուշացնում էԻնչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ. «Փաստ»Հունվարի 21-ին և 22-ին լույս չի լինելու
Ամենադիտված