Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպե՞ս դառնալ բռնապետ»․ Դավիթ Հարությունյանի ակնարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ գնաց խորհրդակցական սենյակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով չորս քաղաքական ուժերի դիմումների ճակատագիրը որոշելու համար։ 
Իսկ մինչ այդ դիմումատուների ներկայացուցիչներն իրենց եզրափակիչ ճառերը ներկայացրին, մի վերջին անգամ փորձեցին ՍԴ դատավորներին բացատրել, թե ինչ ահռելի պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին։ 

Ամենափայլուն ելույթն ունեցավ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, նշեց, թե քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից բռնության սպառնալիքների, ատելության մթնոլորտի առիթով մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը պետք է առաջինը սթափեցներ հենց իշխանությանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» դատարանում փորձում էր արժեզրկել ՄԻՊ դիտարկումները։ 

Դավիթ Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակնհայտ է։

«Օրերս սկսվեց հեռարձակվել «Ինչպե՞ս դառնալ բռնապետ» սերիալը։ Եթե Սահմանդրական դատարանի մասին օրենքը հնարավորություն ինձ տար, ապա այս դահլիճում դիտում կկազմակերպեի, և բոլորի համար հասկանալի կլիներ, թե ինչի մասին է մեր դիմումը։ Ուստի ուղղակի խորհուրդ եմ տալիս դիտել այդ սերիալը։ Ցավոք, այդ սերիալում կտեսնեք այսօրվա Հայաստանը»,- նշեց Հարությունյանը։

Նախկին նախարարը, նշենք, այս հայտարարությամբ չափազանց մեծ պատիվ է անում բռնապետի հակումներ դրսևորող Նիկոլ Փաշինյանին։ Netflix-ի վավերագրական սերիալը, որ թողարկվել է հուլիսի 9-ին, բաղկացած է վեց սերիաներից, և պատմում է Ադոլֆ Հիտլերի, Իոսիֆ Ստալինի, Իդի Ամինի, Կիմ Իր Սենի, Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի մասին։ Մարդկության պատմության այս վեց խոշոր բռնապետերի հետ Փաշինյանը համեմատության եզր իսկ չունի, ո՛չ ռազմական խոշոր հաղթանակներ է տարել, ո՛չ անձի պաշտամունք հիմնել, ո՛չ կարողացել տոտալ վերահսկել խոսքի ազատությունը, ո՛չ էլ կարողանում է այս անձանց պես հետապնդել իր քաղաքական հակառակորդներին։ Փաշինյանը առավելագույնը բռնապետի ծաղրանկար է։ Միգուցե, Դավիթ Հարությունյանն ակնարկում էր Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի անկումն ու ճակատագիրը, սակայն սա միայն ենթադրություն է, արդարադատության նախկին նախարարը այս մասին իր խոսքում չնշեց։

Տիգրան Վարդերեսյան

Կաթնամթերքի ոլորտում փոփոխություներ են նախատեսված․ մանրամասներ Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղի
Ամենադիտված