Պաշտոնական․ Չելսիի ֆուտբոլիստը տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ ակումբ
ՍՊՈՐՏԿենտրոնական պաշտպան Մարկ Գուեին «Չելսիից» տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»՝ մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց (ներառյալ բոնուսները):
«Քրիսթալ Փելասի» պաշտոնական կայքը հայտարարել է անգլիացի 21-ամյա կենտրոնական պաշտպանի տեղափոխելու մասին, ում հետ պայմանագիր է կնքել մինչ 2026-ի ամառը: Պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:
Նշենք, որ Գուեին վերջին մեկ ու կես մրցաշրջանն անցկացրել է վարձավճարով «Սուոնսիում», որի կազմում անցկացրել է 59 հանդիպում և երկու անգամ խաղացել է փլեյ-օֆֆում ՝ Պրեմիեր լիգա դուրս գալու համար:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 13-ին, իսկ ահա օգոստոսի 14-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Քրիսթալ Փելասին»։ Գուեին կարող է նոր թիմի կազմում իր նորամուտը նշել հենց իր նախկին թիմի դեմ խաղում։
Աղբյուր` ArmSport.am